Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Մայիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« ԱպրիլՀունիս »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Մայիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« ԱպրիլՀունիս »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Ավագանու նիստում հինգ հոգով վեց երգ էին երգում

by mediapoint
Օգոստոս 19, 2020
0

Շուշան Օհանյան
Գորիսի համայնքի ավագանու մայիսի 14-ի հերթական նիստը նշանակված էր ժամը 14:00-ին: Լրագրողներն ավագանու նիստերի դահլիճում էին 13:50-ից, նրանցից ավելի պարտաճանաչ էին գտնվել Գորիսի նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենները:

Մինչ կհավաքվեին ավագանու անդամները, նիստերի դահլիճ մտավ փոխքաղաքապետ Տիգրան Բարխուդարյանը: «Պարոն փոխքաղաքապետ, ոնց տեսնում ենք, ավագանու անդամներն ուշանում են, չի՞ լինի մենք նստենք ու որոշումներ կայացնեք»,- առաջարկեց լրագրողներից մեկը: «Տարբերակ է, ուղղակի, այդ պարագայում որոշումներն ուժ չեն ունենա»,- պատասխաննեց փոխքաղաքապետը:

Ժամը 14:00-ին ավագանու եւ ոչ մի անդամ ներկա չէր, 14:05` չկան ու չկան…, այսպես մինչեւ 14:15: 14:15-ին նիստն սկսվեց. ավագանու 15 անդամներից այդ պահին նսիտին ներկա էին 9-ը, մեկի բացակայությունը հարգելի էր: 14:15-ին միացան ավագանու եւս երեք անդամներ, բացականների թիվը 6-ից «կտրուկ» իջեցնելով 3-ի (Էրիկ Ազաջանյան, Արամ Մելքումյան, Գոռ Տիգրանյա):


Եվ այսպես, սկսեցինք: Օրակարգի առաջին հարցը ՀՀ Սյունիքի մարզի «Գորիսի քաղաքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի կանոնադրությունը հաստատելու մասին էր: Այս հարցում տարաձայնություններ չկային` 12 կողմ, եւ կանոնադրությունը հաստատվեց:

Սրանից հետո, տրամաբանորեն, եկավ երկրորդ հարցը` «Գորիսի համայնքի ավագանու 29.01.2009թ. թիվ 5-Ն որոշումն անվավեր ճանաչելու եւ համայնքի նախադպրոցական հիմնարկներ հաճախող երեխաների ծնողներից գանձվող վարձավճարների չափը փոփոխելու մասին»: Խնդիրը, փաստորեն, հետեւյալ ձեւով պարզաբանվեց. երեխաների ծնողներից գանձվող վարձավճարը` 4000 դրամը, չի ապահովում ՀՀ առողջապահության եւ կրթության ու գիտության նախարարությունների կողմից սահմանված սննդակարգի նորմատիվը. երեխաների սննդաչափը որոշակիորեն բարելավելու նպատակով` ծնողներից գանձվող վարձավճարների չափը սահմանել 5000 դրամ:

 

Մի քիչ մանրամասնեմ, որպեսզի պատկերացնեք. Գորիսի բոլոր նախակրթական ՀՈԱԿ-ների տնօրենները դիմել էին քաղաքապետարանին` խնդրելով ավելացնել նախակրթարանների ֆինանսավորումը, որպեսզի կարողանան ապահովել երեխանների օրվա սննդակարգի սահմանած չափաբաժինը:

Քաղաքապետը որոշման նախագիծը ներկայացնելուց հետո խոսքը փոխանցեց գիտության, կրթության, սոցիալական, առողջապահության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռուզաննա Տոռոզյանին, ով ներկայացրեց իրենց տեսակետը: Հանձնաժողովը, հիմք ընդունելով իրենց կատարած ուսումնասիրություններն ու ծնողների հետ արված հարցումները, կարծիքը հայտնեց, որ վարձավճարի չափը բարձրացնելը ճիշտ չէ:

Այս բոլոր պաշտոնական մասերից հետո սկսվեց «տուրուդմբոցը»: Այ էստեղ ես հիշեցի «Եռանկյունի» ֆիլմից հայտնի արտահայտությունը` «հինգ հոգով վեց երգ են երգում»: Ի՞նչ կանոնակարգ, ի՞նչ օրենք, ի՞նչ էթիկա…: Անկեղծ ասած, ապշած էի: Նախակրթարանների տնօրենները, ովքեր միասնական ստորագրությամբ նամակ էին հղել, իսկ սա ենթադրում է, որ ինչ-որ համաձայնության պիտի եկած լինեին, սկսեցին վեճը` թե’ իրար հետ, թե’ ավագանու անդամների եւ թե քաղաքապետի հետ: Իրար հերթ չտալով բոլորը խոսում էին, վիրավորում իրար, ոչ կոռեկտ արտահայտություններ թույլ տալիս:

Ուղիղ մեկ ժամ քննարկվեց այս հարցը, կարծիքները տարբեր էին, երբեմն` խիստ իրարամերժ: Թե ինչեր տեսան իմ աչքերը, ու լսեցին իմ ականջները, էլ չասեմ: Անկեղծ ասած, ամենաշատը զարմացրեց քաղաքապետի արտահայտությունը. «Ինձ համար միեւնույնն է` կբարձրանա, թե՞ չէ»: Ուզում եմ հավատալ, որ սա, ուղղակի, զայրութի պահին արված արտահայտություն էր, որովհետեւ համայնքի ղեկավարին նման հարցը չանհանգստացնել կամ չհետաքրքրել չէր կարող:

«Դիալոգների մի վերածեք նիստը, դա կանոնակարգին հակառակ է»,- այս արտահայտությամբ քաղաքապետն անընդհատ դիմում էր ներկաներին: Մեկ ժամ տեւած, ավելի քան բուռն քննարկումներից հետո, ավագանու մեծամասնությունը օրակարգի այս հարցին դեմ քվեարկեց. վարձավճարները, համենայն դեպս, առաջիկայում, չեն փոխվի: Որոշումից դժգոհ տնօրենները` դեմքի` նեղացած արտահայտությամբ լքեցին դահլիճը, անգամ վիրավորական արտահայտություններ նետելով ավագանու անդամներին: Հիշո՞ւմ եք, Ֆրունզի դեմքի արտահայտությունը` «01-99» ֆիլմից` «Էս ի՞նչ հաշիվ էր, չիմացանք»: Այ այդպիսի դեմքով էի ես:

Ինչեւէ, երրորդ հարցն էլ հորով-մորով արեցինք: Դրությունն ավելի խաղաղ էր 4-14-րդ հարցերի քննարկումների ու քվերակությունների ժամանակ: Այդ բոլոր 11 որոշումներն էլ ավագանին հաստատեց. նիստին ներկա ավագանու 12 անդամներն էլ կողմ էին այս որոշումներին: Հարցերը հիմնականում վերաբերում էին սեփականությունների, հողատարածքների օտարմանը, վաճառքին եւ այլն:
Կարճ ասած, «տնավարի» նիստ էր: Ուշացած անդամներին սիրով ընդունում էին, նրանք էլ իրենց հերթին ջանք չէին թափում, որ աննկատ տեղավորվեն ու չխանգարեն, հումոր կար, զայրույթ կար, կենցաղային ամենապարզունակ խոսակցություններ կային, վիրավորել կար, նեղանալ էլ կար…: Հա, չմոռանամ, կարճատեւ ու երկարատեւ հեռախոսային խոսակցությունների մասին, որովհետեւ անգամ նիստը վարող համայնքի ղեկավարը չէր անջատել հեռախոսը:

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Վերջին Նորությունները

    ԳորիսԼԱԲ-ում քննարկվել են Սյունիքի տեղական զարգացման առաջնահերթությունները
    Իրազեկում

    ԳորիսԼԱԲ-ում քննարկվել են Սյունիքի տեղական զարգացման առաջնահերթությունները

    Մայիս 26, 2026
    Պատմության բույրն ու առողջարանային ռեստարտը. ինչպես է Լիտվան կապիտալիզացնում մշակութային ժառանգությունը
    Հոդվածներ

    Պատմության բույրն ու առողջարանային ռեստարտը. ինչպես է Լիտվան կապիտալիզացնում մշակութային ժառանգությունը

    Մայիս 29, 2026
    «Թրամփի ուղու» շուրջ հանրային երկխոսություն Մեղրիում
    Հասարակություն

    «Թրամփի ուղու» շուրջ հանրային երկխոսություն Մեղրիում

    Մայիս 23, 2026
    Սահմանամերձ բնակավայրերի ներքին ու արտաքին մարտահրավերներն ու զարգացման հեռանկարները
    Հասարակություն

    Սահմանամերձ բնակավայրերի ներքին ու արտաքին մարտահրավերներն ու զարգացման հեռանկարները

    Մայիս 23, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.