Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Հուլիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՀունիսՕգոստոս »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Հուլիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՀունիսՕգոստոս »
No Result
View All Result
Գլխավոր Uncategorized

Փողոցի բարեկարգումը՝ հանրագրի թեմա

by mediapoint
Փետրվար 18, 2019
0

 «Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ-ի համայնքային ակտիվ խմբի նախաձեռնությամբ Գորիս համայնքում կազմակերպվել է Հանրագիր (ստորագրահավաք), որը տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության ձևերից մեկն է:

Հանրագրի համար երիտասարդները նախապես քննարկումներ են կազմակերպել համայնքի թիրախային տարբեր խմբերի հետ, հարցումներ իրականացրել,  քարտեզագրել համայնքային նշանակություն ունեցող բազմաթիվ հարցեր, որոնցից նախաձեռնող խմբի քվեարկությամբ, ինչպես նաև հաշվի առնելով հարցումների արդյունքները, հանրագիր իրականացնող խմբի անդամները ընտրել է Գորիս քաղաքի Արզումանյան փողոցի (խոսքը Արզումանյան 7–ից մինչև Արզումանյան 21 հասցեի հատվածը) մասնակի բարեկարգման (ասֆալտապատման) հարցը:


Փողոցը գտնվում է Գորիսի պետական համալսարանի, թիվ 5 հիմնական դպրոցի, թիվ 5 մանկապարտեզ տանող խաչմերուկում և, մասնավորապես, անձրևային եղանակներին, ձմռանը դժվարանցանելի է բնակիչների համար:
Բնակիչների կարծիքով ճանապարհի անբարեկարգ վիճակի պատճառով տաքսիները շատ ժամանակ հրաժարվում են մոտենալ նշված փողոցի որևէ տան, կամ այդ փողոցով գնալ Սևյան փողոցի բազմաբնակարան շենքեր: Բնակիչները նշում են նաև, որ տարիներ շարունակ այդ հարցը բարձրաձայնել են տարբեր հարթակներում:

Ստորագրահավաքը կազմակերպվել է Գորիս համայնքի տասնվեց տարին լրացած բնակիչների շրջանում /ըստ Սյունիքի մարզպետարանի պաշտոնական կայքի՝ 29320 մարդ/: Հավաքվել է օրենքով նախատեսված համապատասխան թվով /293-ի փոխարեն 310/ ստորագրություն /1%-ը՝ 10.հազարից ավելի բնակիչ ունեցող համայնքներում/:

Համապատասխան թվով ստորագրություններ հավաքելուց հետո, նախաձեռնող խումբը նախաձեռնության դիմումը՝ կից փաստաթղթերով, ներկայացրել է Գորիսի փոխհամայնքապետ Մենուա Հովսեփյանին:

«Տեղական ինքնակառավարման  մասին» ՀՀ օրենքի 14-րդ Հոդվածի 2-րդ կետի համաձայն համայնքի ավագանու նիստի օրակարգում հարց ընդգրկելու նախաձեռնությամբ կարող են հանդես գալ համայնքում հաշվառված, տասնվեց տարին լրացած անձանց ոչ պակաս, քան մեկ տոկոսը` տասը հազարից ավելի բնակիչ ունեցող համայնքներում: Ավագանու նիստի օրակարգում հարց ընդգրկելու նախաձեռնությունն ստորագրում են համայնքի` դրան կողմ բնակիչները և ներկայացնում են համայնքի ղեկավարին, ինչը և առաջարկել  ենք քննարկել  ավագանու առաջիկա նիստում:

Հիշեցնենք, որ հանրագիրը հանրային նշանակություն ունեցող հարցերով ներկայացվող գրություն կամ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության թերությունների մասին հաղորդում կամ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության բարելավման, տնտեսական, քաղաքական, սոցիալական և հասարակական կյանքի այլ ոլորտներին վերաբերող հարցերի կարգավորման կամ գործող իրավակարգավորումների կատարելագործման վերաբերյալ առաջարկություն է։ 

 

 

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Վերջին Նորությունները

    Սյունիքի նոր զարկերակը. Տաթև-Լծեն-Շամբ ճանապարհը՝ ռազմավարական այլընտրանքից մինչև զբոսաշրջային հեռանկար
    Համայնք

    Սյունիքի ճանապարհների ռազմավարական ու տնտեսական «մաթեմատիկան»

    Հունիս 24, 2026
    Գորիսում՝ ֆրանսիական շնչով. ֆրանսախոսների մշակութային կենտրոնը նշեց հիմնադրման 20-ամյակը
    Գորիս

    Գորիսում՝ ֆրանսիական շնչով. ֆրանսախոսների մշակութային կենտրոնը նշեց հիմնադրման 20-ամյակը

    Հունիս 22, 2026
    Ազգային ժողովի 2026 թ․ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները՝ ըստ Սյունիքի մարզի համայնքների
    Համայնք

    Ազգային ժողովի 2026 թ․ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները՝ ըստ Սյունիքի մարզի համայնքների

    Հունիս 19, 2026
    Գորիսի պետական համալսարանում դիմորդների հետաքրքրությունը պահպանվում է
    Գորիս

    Գորիսի պետական համալսարանում դիմորդների հետաքրքրությունը պահպանվում է

    Հունիս 19, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.