Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին

Օրացույց

Loading...
«Փետրվար 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728  
« ՀունվարՄարտ »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Փետրվար 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728  
« ՀունվարՄարտ »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Գորիսում չկան հայկական խոհանոցներ, որտեղ զբոսաշրջիկները կարող են ավանդական ճաշատեսակներ համտեսել

by mediapoint
Օգոստոս 19, 2020
0

ԶբոսաշրջությունԱնահիտ Բաղդասարյան
Օրերը տաքանալու հետ ավելանում է զբոսաշրջիկների հոսքը դեպի Գորիս, իսկ ամեն քայլափոխի նոր հյուրանոց տեսնելը գորիսեցուն արդեն չի զարմացնում: «Աչքդ չես հասցնում թարթել, մի նոր հյուրանոց են կառուցում: Ում տունն էլ մի քիչ մեծ ա, դրսից մի դուռ ա դնում, մի քանի սենյակ ավելացնում, անունն էլ դնում հյուրանոց: Ի՞նչ անեն… գոյության պայքար ա…ով ոնց կարողանում, փող ա աշխատում»,- ասում է գորիսեցի Երվանդ Սարգսյանը: Եւ, եթե այժմ հյուրանոցների կամ հյուրատների թիվ կամ անվանումներ նշեմ, հնարավոր է, որ դեռ երեկ նորն է բացվել եւ չի հասցրել տեղեկատվություն տարածել իր գործունեության մեկնարկի մասին:

Khachik's B&BԳորիսում գործող առաջին հյուրատներից մեկի`«Խաչիկ»-ի տնօրեն Խաչատուր Միրաքյանը պատմում է, որ հյուրատուն բացելու որոշումը կայացրել է Հայաստանում քրիստոնեության հռչակման 1700 ամյակի նախատոնական օրերին. «Մտածեցի, որ զբոսաշրջիկների հոսքը կմեծանա, բայց, ցավոք, մինչև 2002թ-ը ոչ մի այցելու չունեցա, իսկ 2002թ-ին ընդամենը` մեկ հյուր: Երեք-չորս տարի նույն վիճակն էր, բայց ես չհուսահատվեցի, չհիասթափվեցի իմ փոքր բիզնեսից, եւ այսօր էլ հյուրատունը շարունակում է հյուրընկալել ցանկացողներին»,-ասում է նա:
Ֆրանսիահայ 28 ամյա երիտասարդ Ժուլիենը Հայաստան իր երկրորդ այցի ժամանակ որոշեց տեսնել նաև Հայաստանի հարավային շրջանը: Նրա վրա մեծ տպավորություն էին թողել Գորիսը, Տաթևը, Խնձորեսկը… Ժուլիենն ափսոսանքով է նշում, որ չկարողացավ ֆրանսերենով կամ անգլերենով մի գիրք գտնել, որտեղ ներկայացված կլինեին Գորիսի պատմությունը, սովորություններն ու տեսարժան վայրերը: Իսկ ընդամենը մեկ օր Գորիսում գիշերելու համար նախընտրել էր հյուրատուն, որը, նրա խոսքով, բավարար պայմաններ ուներ, հարմար գին:

Shahen-ZeytuncyanԱյն ժամանակ, երբ դեռ Տաթևի ճոպանուղի, Խնձորեսկի կամուրջ, զբոսաշրջության զարգացման ծրագիր չկային, երբ բոլորը թերահավատորեն էին վերաբերում հյուրանոցի` որպես երկարատեւ եւ եկամտաբեր բիզնեսի, Շահեն Զեյթունցյանը 2005թ-ին Գորիսում բացեց «Միրհավ» հյուրանոցը, ասելով, որ մինչ այդ մարդիկ Գորիս չէին այցելում, քանի որ քնելու տեղ չկար: «Ճիշտ է առաջարկն է ստեղծում պահանջարկ, բայց այս պարագայում հակառակն էր: Երբ որ տեսան, որ Գորիսում էլ գիշերելու բավարար պայմաններ կան, սկսեցին զբոսաշրջիկներ այցելել»,-ասում է պարոն Շահենը: Նրա կարծիքով, սակայն, հյուրանոցների մրցակցություն կսկսվի այն հյուրանոցների միջև, որոնք ունեն հարմարավետ պայմաններ, բարձրակարգ սպասարկում և այլն: «Կարևորը այն է, որ նպատակը ոչ միայն ուղղակի եկամուտ ստանալն է, այլև զբոսաշրջության զարգացմանը նպաստելը, մարդկանց աշխատանքի տեղավորելը»,- շարունակում է պարոն Շահենը: Բարձրակարգ սպասարկում ապահովելու համար «Միրհավ»-ի աշխատակիցների համար կազմակերպվել են նաև անգլերեն լեզվի ուսուցման դասընթացներ:

«ՄՎՆ» հյուրանոց«ՄՎՆ» հյուրանոցի տնօրեն Մերի Ավետիսյանը նշում է, որ մրցակցությանը դիմանալու լավագույն տարբերակը ցածր գնով բարձր պայմաններ ապահովելն է, և այդ սկզբունքով էլ իրենք աշխատում են, այնպես, որ «բոլորի գրպանին մատչելի լինի և հարմարավետ»:

Գորիսի Տուրիզմի կենտրոնի տվյալներով Գորիս այցելող զբոսաշրջիկների մեծ մասը ֆրանսիացիներն են, երկրորդ տեղում են լեհերը, ապա իտալացիները, գերմանացիներն ու կանադացիները: Փոքր թիվ են կազմում ռուսները: Ձմռանը հիմնականում զբոսաշրջիկներ այցելում են Չինաստանից և Պարսկաստանից: Մեծամասնությունը հետաքրքրված է մշակութային տուրիզմով: Կենտրոնը զբոսաշրջիկներին տրամադրում է Գորիսի հյուրատների և հյուրանոցների մասին անհրաժեշտ տեղեկատվություն, բուկլետներ: «Իսկ որոշ հյուրատների և հյուրանոցների հետ կա նաև պայմանավորվածություն, և եթե տուրիստները մեր ուղեկցությամբ են տեղավորվում այնտեղ, դա մեզ որոշակի եկամուտ է բերում: Հյուրանոցներից օգտվողները մեծամասամբ խմբերով այցելողներն են, ովքեր ունեն իրենց հստակ երթուղիները»,- մեզ հետ զրույցում ասաց Տուրիզմի կենտրոնի աշխատակից Անի Բաղդասարյանը:

Զբոսաշրջիկների համար մեծ խնդիր է նաև սպասարկման ոլորտում աշխատողների օտար լեզու չիմանալու փաստը: Տիկին Ֆրանսուազը, ով գործի բերումով արդեն 3 շաբաթ է ինչ Գորիսում է, ֆրանսերեն է թարգմանել քաղաքի 2 սրճարանների ճաշացանկերը ու պատրաստվում է շարունակել: Նա ցավով է նշում, որ քաղաքում չկան հայկական խոհանոցներ, որտեղ կարող ես հայկական ավանդական ճաշատեսակներ համտեսել:

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Առանց մեկնաբանության

    Ուսումնասիրվել է անապահովության գնահատման նոր կարգը
    Ընթացիկ

    Ուսումնասիրվել է անապահովության գնահատման նոր կարգը

    Փետրվար 3, 2026
    Ճանապարհ, որը փոխեց սահմանային գյուղի օրը․ Խոզնավար
    Հոդվածներ

    Ճանապարհ, որը փոխեց սահմանային գյուղի օրը․ Խոզնավար

    Հունվար 31, 2026
    Եվգինե Վարդանյան․  «Անապահովության գնահատման նոր համակարգի նպատակը ծայրահեղ անապահովության հաղթահարումն է»
    Գորիս

    Եվգինե Վարդանյան․ «Անապահովության գնահատման նոր համակարգի նպատակը ծայրահեղ անապահովության հաղթահարումն է»

    Հունվար 29, 2026
    Սիրվարդ Բաբալարյան. «Զարմացա, որ Աստծո անունը տալիս են»
    Իրազեկում

    Սիրվարդ Բաբալարյան. «Զարմացա, որ Աստծո անունը տալիս են»

    Հունվար 22, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.