Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Օգոստոս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« ՀուլիսՍեպտեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Օգոստոս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« ՀուլիսՍեպտեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Տաթևցիները գերադասում են ապրել հանքի հարևանությամբ, քան լքել իրենց գյուղը

by mediapoint
Օգոստոս 19, 2020
0

Անահիտ Բաղդասարյան

Սյունիքի մարզը դարձել է բնապահպանական ռիսկերի հանգույց: Թեմային ավելի հաճախ անդրադառնում են բնապահպանական խնդիրներով մտահոգ հասարակական կազմակերպությունները, որոնք տարբեր միջոցներով փորձում են հասարակության ուշադրությունը հրավիրել, մասնավորապես, հանքարդյունաբերության հնարավոր բացասական ազդեցությունների վրա: Հանքարդյունաբերության զարգացման հեռանկարը չի ոգևորում նաև տաթևցիներին:

2011թ. Fortune Oil չինական ընկերությունը 24 միլիոն դոլարով ձեռք է բերել Հրազդանի, Աբովյանի և Սյունիքի մարզի Սվարանց գյուղի երկաթի հանքերը: Սվարանցի հանքը ներկայումս գտնվում է նախնական ուսումնասիրության փուլում: Այն կտեւի մինչև 2013 թ. նոյեմբերի 7-ը: Եվ քանի որ Տաթևից ընդամենը 4 կմ հեռավորության վրա է գտնվում այդ նույն երկաթի հանքը, որոշեցինք գյուղի բնակիչներից իմանալ նրանց տեսակետները հանքարյունաբերության եւ արդեն իսկ Տաթեւում իրականացվող զբոսաշրջության ծրագրի մասին: Տեղացիների խոսքով իրենք հույս չունեն, որ ինչ որ ծրագիր կամ հանքի շահագործում կարող է դերակատարություն ունենալ իրենց սոցիալական պայմանները բարելավելու գործում:
«Մինչև «ՏաԹևեր» ճոպանուղու շահագործումը բոլորն ասում էին, թե մեր ապրելակերպը կտրուկ փոխվելու է, բայց Ճոպանուղին օգուտ տվեց միայն Շինուհայր գյուղին և Գորիսին: Էսօր մենք տուրիստ չունենք. սրանից 10 տարի առաջ գյուղն ավելի շատ տուրիստ ուներ, քան հիմա: Հիմիկվա տուրիստը մտնում ա միայն վանք, նստում ճոպանուղին ու էլի հետ դառնում Գորիս»,- նշեց Դիանա Մինասյանը:

Իսկ թե ինչու գյուղացիները պայմաններ չեն ստեղծում զբոսաշրջիկներ հյուրընկալելու համար տիկինԷմման ասաց. «Ինչպե՞ս պայմաններ ստեղծեմ, եթե 25 տարի ա չեմ աշխատում, նույնիսկ 20000-անոցն ու 5000-անոցը իրարից չեմ տարբերում` քանի անգամ եմ տեսել, որ…Դե’, էլ չասեմ, որ գյուղում ոչ գազ կա, ոչ էլ` խմելու ջուր: Իսկ եթե զբոսաշրջիկի համար առաջնային պայման հանդիսացող տաք ջուր ապահովել չենք կարող, էլ ի՞նչ հյուրընկալության մասին կարող է խոսք լինել»:

Իսկ Վաչիկ Մարտիրոսյանը, ով արդեն 5 տարի է իջևանատուն ունի, ասաց, որ առաջին 2 տարիներին մեծ թվով զբոսաշրջիկների էր հյուրընկալում, իսկ ճոպանուղու կառուցումից հետո գրեթե հյուրեր չի ունենում:

«Ճոպանուղին բացի վնասից, օգուտ չտվեց: Նույնիսկ էնտեղ աշխատողները մեր գյուղից չեն: Մեր գյուղի ջահելները պարապ, պատերի տակ նստած են, բայց ուրիշ տեղերից են գալիս ու աշխատում», -բողոքում էր ՆունեՄինասյանը :

Տաթևցիները նույն մտահոգությունն ունեն նաև հանքի շահագործումից հետո: «Թող ոչ ոք չմտածի, թե նոր աշխատեղեր կբացվեն ու մեր գյուղացիները կաշխատեն»,- իր մտայնությունների մասին բարձրաձայնեց Զարզանդ Մինասյանը,- մենք միայն վնասը կրողներն ենք»:

Իսկ Գարիկ Ապրեսյանը կտրականապես դեմ է հանքի շահագործմանը. «Մի երկու օլիգարխ մի մեքենայի փոխարեն մի քանիսը կքշեն, իսկ մենք մեր էշն էլ չենք կարա քշենք: Հանքի շահագորշումը մեծ վնաս կտա շրջակա միջավայրին. աղտոտված օդ, կեղտոտ ջուր, թունավոր սնունդ… Եթե ես մի օր արթնանամ ու անարատ կաթ չխմեմ ու պանիր չուտեմ, էլ ես ու՞մ եմ պետք»: Գարիկի միտքը շարունակեց Էմմա Մինասյանը. «Հանքը մեր հարստությունն ,է ու մենք դրանից կարող ենք օգտվել, եթե այն վատ ազդեցություն չունենա շրջակա միջավայրի ու մարդկանց առողջության վրա: Հակառակ դեպքում` ավելի լավ ա բանջար ուտեմ, քան հանքը շահագործվի, ու երեխաներս գնան էդ հանքում աշխատելու»:

Համագյուղացիների մտահոգությունը կիսում է նաև Նիկոլայ Գրիգորյանն. «Վտանգը շատ մեծ է: Այդ հանքն ուսումնասիրել են են նաև Հայրենական Մեծ պատերազմից առաջ: Նույնիսկ 1968 թ. հանքը բացվել էին և այն տարածքում, որտեղ լցրել էին հանքից հանված հողը, մինչև այսօր էլ բուսականություն չկա: Եվ եթե կառավարությունը հաշվի առնի մեր կարծիքը, ապա մենք միանգամայն դեմ կլինեք դրա շահագործմանը»:

Իսկ երբ հարց բարձրացավ, թե արդյոք նրանք կլքե՞ն գյուղը, ասենք, մի կլորիկ գումարի…դիմաց, բացասական պատասխաններ հնչեցին .

– Ես ինձ առանց իմ գյուղի չեմ պատկերացնում:

– Կլքեմ, եթե վանքն էլ տեղափոխեն:

– Պետության հիմքը գյուղն ա, և եթե գյուղը չլինի, քաղաքացին ինչպե՞ս պիտի ապրի:

– բա մեր գերեզմաններն ու՞մ թողնենք…

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Recent News

    Ծաղիկը էժանացել է, բայց ոչ ինքնարժեքից․ երկու տեսակետ՝ մեկ շուկայում

    Ծաղիկը էժանացել է, բայց ոչ ինքնարժեքից․ երկու տեսակետ՝ մեկ շուկայում

    Օգոստոս 14, 2026
    Վահագնի մեղուները սահմաններ չեն ճանաչում

    Վահագնի մեղուները սահմաններ չեն ճանաչում

    Օգոստոս 13, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.