Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Օգոստոս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« ՀուլիսՍեպտեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Օգոստոս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« ՀուլիսՍեպտեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Համայնք

Գորայք համայնքի ղեկավարի նոր քվեարկություն՝ հունիսի 30-ին

by mediapoint
Հունիս 22, 2022
0

Բելլա Պետրոսյան

Հայաստանի Հանրապետության Վարչական դատարանը հունիսի 24-ին քննության է առել Սյունիքի մարզի Գորայքի համայնքի ղեկավարի թեկնածու Արտյոմ Գրիգորյանի հայցը ՝ տեղական ինքնակառավարման մարմինների  հունիսի 9-ին կայացած  համայնքի ղեկավարի ընտրության քվեարկության արդյունքներն ամփոփելու մասին թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովի  հունիսի 14-ի թիվ 12-Ա որոշումը և Սյունիքի մարզի Գորայք համայնքի ղեկավար ընտրվելու մասին՝ թիվ 13-Ա որոշումը, ինչպես նաև հունիսի 9-ին տեղի ունեցած Սյունիքի մարզի Գորայք համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջների մասին հայցը:

Դատարանը վճռել է Արտյոմ Գրիգորյանի հայցը բավարարել, անվավեր ճանաչել թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովի` Սյունիքի մարզի Գորայք համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների հունիսի 9-ի ընտրությունների քվեարկության արդյունքների ամփոփման մասին հունիսի 14-ի  թիվ 12-Ա  և Սյունիքի մարզի Գորայք համայնքի ղեկավար ընտրելու մասին թիվ 13-Ա որոշումները և Սյունիքի մարզի Գորայք համայնքի ղեկավարի ընտրությունների արդյունքները:

Համաձայն ընտրական օրենսգրքի 118-րդ հոդվածի 8-րդ կետի՝ համայնքի ղեկավարի ընտրություններն անվավեր ճանաչվելու դեպքում քվեարկության օրվանից 21 օր հետո թեկնածուների նույն կազմով անցկացվում է վերաքվեարկություն: Հիմք ընդունելով վերոնշյալը՝ թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովը հունիսի 25-ին կայացած նիստում որոշել է 2019 թվականի հունիսի 30-ին անցկացնել Սյունքի մարզի Գորայք համայնքի ղեկավարի ընտրությունների վերաքվեարկություն:

ԿԸՀ-ից թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովին հայտնեցին, որ ընտրական հանձնաժողովները բացի Ծղուկ բնակավայրից՝ որտեղ տեղի էր ունեցել ծրարների կնիքումն ու այն որպես սահմանված նմուշի համարումն ու հաշվարկը, կարող են անցկացնել նույն կազմով:

Նշենք, որ թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովի նիստը նշանակված էր ժամը 15:00-ին, բայց այն հետաձգվել էր մինչև 15:30, քանի որ հունիսի 9-ի ընտրության արդյունքներով համայնքի ղեկավար ընտրված Աշոտ Աղաջանյանն ու համակիրները Ծղուկ բնակավայրում փակել էին Գորիս-Սիսիան միջպետական ճանապարհը, և թեկնածուներն ու բնակավայրի վարչական ներկայացուցիչները տարածքային ընտրական հանձնաժողով հասնելու համար շրջանցել են այն:

Հավելենք նաև, որ վերաքվեարկության դեպքում  թեկնածուները չեն կարող ինքնաբացարկ հայտնել, և նոր թեկնածուներ չեն կարող գրանցվել: Վերաքվեարկությունից առաջ թեկնածուները կրկնակի քարոզչության հնարավորություն չեն ունենում:

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Recent News

    Ծաղիկը էժանացել է, բայց ոչ ինքնարժեքից․ երկու տեսակետ՝ մեկ շուկայում

    Ծաղիկը էժանացել է, բայց ոչ ինքնարժեքից․ երկու տեսակետ՝ մեկ շուկայում

    Օգոստոս 14, 2026
    Վահագնի մեղուները սահմաններ չեն ճանաչում

    Վահագնի մեղուները սահմաններ չեն ճանաչում

    Օգոստոս 13, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.