Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին

Օրացույց

Loading...
«Փետրվար 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728  
« ՀունվարՄարտ »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Փետրվար 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728  
« ՀունվարՄարտ »
No Result
View All Result
Գլխավոր Հասարակություն

Արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն կարող են ստանալ նաև պետպատվերի ցանկում չընդգրկված անձինք

by mediapoint
Դեկտեմբեր 5, 2019
0

Անահիտ Բաղդասարյան

ՀՀ կառավարության 2004թ-ի 318-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ կառավարության 28.12.2017թ․–ի  որոշումը  սահմանում է  բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերի ցանկում չընդգրկված անձանց անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման համար ուղեգիր տրամադրելու նոր ընթացակարգ, որի համաձայն նշված ուղեգրերը կարող են տրամադրվել ՀՀ տարածքում տեղակայված պոլիկլինիկական բժշկական օգնություն տրամադրող կազմակերպություններում մշտական գործող ուղեգրող հանձնաժողովների կողմից։

Լևոն Հարությունյան

2018թ․ Գորիսի բժշկական կենտրոնին տրամադրվել է 18 ուղեգիր։ Մինչև 2019թ․ դեկտեմբերի 1-ը ուղեգրող հանձաժողովին դիմել է 16  քաղաքացի, որոնց դիմումները հանձնաժողովի կողմից չեն մերժվել։ Գորիսի ԲԿ-ի փոխտնօրեն, ուղեգրող հանձնաժողովի անդամ Լևոն Հարությունյանի խոսքով՝ դա պայմանավորված է նրանով, որ դիմում են գրել այն քաղաքացիները, որոնց ներկայացված փաստաթղթերը համապատասխանել են սահմանված պայմաններին և պահանջներին։ «Ոչ թե մենք են որոշում, թե ում ուղեգիր տանք, ում՝ ոչ, այլ դիմող քաղաքացին պետք է որոշակի չափանիշեր արդեն ունենա, որը կխոսի նրա սոցիալապես անապահով վիճակի, կարիքի մասին»,- ասում է նա։

Այդ պահանջներն ու պայմանները հստակ սահմանված են առողջապահության նախարարության կողմից հաստատված ուղեցույցում, ըստ որի ուղեգրող հանձնաժողովին կարող են դիմել ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված մինչև 30 միավոր հավաքած ընտանիքների անդամներ, 65 և բարձր տարիքի միայնակ թոշակառուներ, փախստականի կարգավիճակ ունեցող ընտանիքի անդամներ, ՀՀ մշտական բնակություն ունեցող ՀՀ քաղաքացիություն չունեցող հղի կանայք, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներ, ժամանակավոր խնամքի հաստատություններում խնամվող երեխաներ, բազմազավակ ընտանիքի անդամներ, երեխա խնամող միայնակ անձ, Հայրենական մեծ պատերազմի և նրանց հավասարեցված անձանց ընտանիքի անդամներ, բուժաշխատողներ, որոնց աշխատավարձը չի գերազանցում 150 հազար դրամը, քառօրյա պատերազմի մասնակիցներ։ Տարվա ընթացքում համապատասխան կարգավիճակ ունեցող անձը կարող է դիմել մեկ անգամ։

Լևոն Հարությունյանը նշում է, որ հիմնականում դիմել են ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված մինչև 30 միավոր ունեցող ընտանիքների անդամներ։  Բուժաշխատողներից որևէ դիմում չի ստացվել։ Նրանք, ի դեպ, չեն կարող ուղեգիր ստանալու հարցով հանձնաժողովին դիմել իրենց ընտանիքների անդամների համար։

Ըստ փոխտօրենի,  հանձնաժողովին դիմելու կարգի մասին տեղեկանում են բժիշկներից։ «Երբ քաղաքացիներն իրենց առողջական խնդիրների պատճառով դիմում են բժիշկներին, վերջիններս, տեսնելով,  որ նա համապատասխան խմբերի մեջ է ու կարող է դիմում գրել և ստանալ ուղեգիր, անպայման հուշում են»,- ասում է նա։

Բնակչության շրջանում արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում կարող են ստանալ, սոցիալապես անապահով և առանձին/հատուկ/ խմբերի ցանկում չընդգրկված անձանց տրվող արտոնության մասին իրազեկվածության մակարդակի բարձրացմանն ուղղված   Գորիսի ԲԿ-ի կողմից չեն կազմակերպվել, բայց հանձնաժողովի անդամի կարծիքով շատերն են տեղյակ։ «Չէի ասի, որ բնակչությունն ամբողջությամբ իրազեկված է, բայց տեղյակ մարդիկ կան։ Կոնկրետ ինձ մի քանի անգամ դիմել են, որ ունեն անապահովության համապատասխան միավոր և նրանց հետաքրքրել է, թե արդյո՞ք կարող են օգտվել անվճար բժշկական օգնությունից»,- նշում է Լևոն Հարությունյանը։ Վերջինիս կարծիքով այս արտոնությունից օգտվողների ցանկը ցանկալի է ընդլայնել, քանի որ սոցիալապես անապահով քաղաքացիների թիվը մեծ է, ովքեր հաշմանդամության խումբ չունեն, պետպատվերի ցանկում ընդգրկված չեն ու հնարավորություն էլ չունեն վճարովի բուժսպասարկումից օգտվելու։

 

Գլխավոր նկարը Գորիս ԲԿ ֆեյսբուքյան էջից

mediapoint
mediapoint
Share120TweetShare
  • Առանց մեկնաբանության

    Ուսումնասիրվել է անապահովության գնահատման նոր կարգը
    Ընթացիկ

    Ուսումնասիրվել է անապահովության գնահատման նոր կարգը

    Փետրվար 3, 2026
    Ճանապարհ, որը փոխեց սահմանային գյուղի օրը․ Խոզնավար
    Հոդվածներ

    Ճանապարհ, որը փոխեց սահմանային գյուղի օրը․ Խոզնավար

    Հունվար 31, 2026
    Եվգինե Վարդանյան․  «Անապահովության գնահատման նոր համակարգի նպատակը ծայրահեղ անապահովության հաղթահարումն է»
    Գորիս

    Եվգինե Վարդանյան․ «Անապահովության գնահատման նոր համակարգի նպատակը ծայրահեղ անապահովության հաղթահարումն է»

    Հունվար 29, 2026
    Սիրվարդ Բաբալարյան. «Զարմացա, որ Աստծո անունը տալիս են»
    Իրազեկում

    Սիրվարդ Բաբալարյան. «Զարմացա, որ Աստծո անունը տալիս են»

    Հունվար 22, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.