Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին

Օրացույց

Loading...
«Փետրվար 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728  
« ՀունվարՄարտ »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Փետրվար 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728  
« ՀունվարՄարտ »
No Result
View All Result
Գլխավոր Հասարակություն

Զարգացման ծրագիրը կենդանի շունչ ունեցող փաստաթուղթ է

by mediapoint
Փետրվար 1, 2020
0

Սուսաննա Շահնազարյան

Գորիս համայնքի ավագանու՝ 2020 թվականի առաջին նիստում քննարկվել է համայնքի՝«2018-2022 թվականի  Հնգամյա Զարգացման ծրագրի անցած տարվա  իրականացման ընթացքի մասին» հարցը։ Ավագանու նիստում ներկայացվել է կատարված աշխատանքները, ձեռք բերված արդյունքները, ազդեցությունը համայնքի բնակիչների կյանքի որակի բարելավման վրա և տարբեր ոլորտներում  արձանագրված հաջողությունները։ Հաշվետվությունը հրապարակվել է նաև ավագանու որոշումների փաստաթղթերի ցանկում։ Այն մեկ անգամ ևս հավաստում է վերջին երկու տարվա ընթացքում բազմաբնակավայր Գորիս համայնքում իրականացված լայնածավալ աշխատանքների մասին, ներկայացնում այն բարեփոխումները, որոնք ակնհայտորեն դրական ազդեցություն են ունեցել համայնքային կյանքի տարբեր ոլորտների վրա, բարելավել  ոչ միայն բիզնես միջավայրը, այլև հասարակական, մշակութային կյանքը։ Փոփոխություններ, որոնց շնորհիվ համայնքում տարեցտարի ավելանում են տեղական և միջազգային ներդրումների ծավալները, Գորիսը դարձնում վստահելի, ապահով գործընկեր նաև օտարերկրյա գործարարների համար։ Որպես զբոսաշրջության զարգացման համար շահեկան դիրքում գտնվող բնակավայր, լավագույն հնարավորություններ են ընձեռվում նաև գործազրկության էական կրճատման առումով։ Հաշվի առնելով  թվարկված ձեռքբերումները, որոնք ոչ միայն համայնքում ճիշտ վարչարարության արդյունք են, այլև հետհեղափոխական շրջանում ստեղծված իրավիճակի, կարելի է արձանագրել, որ Գորիս համայնքի ընթացիկ հնգամյա զարգացման ծրագրի թե՛ միջանկյալ, և թե՛ անգամ վերջնական արդյունքների գերակշիռ մասն ընդհանուր առմամբ այլևս իրողություն են դրական իմաստով։ Խոսքը հատկապես վերաբերում է նախորդ զարգացման ծրագրերի համեմատությանը, երբ բազմաթիվ ծրագրեր մշտական տեղ ունեին տարբեր թվերի պլաններում։

Այս ամենով հանդերձ, եթե նկատի ունենք, որ Զարգացման ծրագիրը համայնքի Անձնագիրն է, ապա, ակնհայտ է, որ այն պետք է համայնքի իրական, ճշգրիտ պատկերը ներկայացնի, մանավանդ, որ զարգացման ծրագիրը քարացած փաստաթուղթ չէ և կարող է ու պետք է պարբերաբար փոփոխության ենթարկվի։ Խոսքն ամենից առաջ վերաբերում է վիճակագրական տվյալներին։ Այսպես, արդյո՞ք, զարմանալի չէ, որ 18-21թվականի փաստաթղթում հիմնական տվյալները ներկայացնում են համայնքի 17-ի ցուցանիշերը՝ օրինակ, համայնքի հիմնական գյուղատնտեսական արտադրանքը և ծավալներն ըստ բնակավայրերի, դպրոցական, կրթական տարբեր հաստատություններում ընդգրկված աշակերտների․․․

Ինչպես և նախկինում վաղուց արտոնագիր չունեցող և այլևս չգործող Սյունիք ինստիտուտը, ըստ ծրագրի ունի 134 ուսանող։ Նույն ձևով մի շարք կազմակերպություններ լուծարվել, վերանվանվել կամ միավորվել են, սակայն իրենց նախկին գործառույթներով և անվանումներով  ներկայացնում են համայնքի տարբեր ոլորտներ՝առողջապահական (Սյունիքի մարզային արյան փոխներարկման կայան,հիգիենիկ, հակահամաճարակային), կրթական(համայնքի ավագանու որոշմամբ վերամիավորված արտադպրոցական հաստատություններ) կազմակերպություններ և այլն։

Վերջին տարիներին, շնորհիվ զբոսաշրջության, այսպես ասած, հաղթարշավի, այդ ոլորտի տարբեր ենթակառուցվածքների զարգացման, համայնքում նկատելիորեն նվազել է գործազուրկների թիվը, մի ցուցանիշ, որը, սակայն, նույնն է մնացել զարգացման ծրագրի համապատասխան բաժնում։

Առնվազն զարմանալի է, որ նշելով համայնքի զբաղվածության, արտադրական-արդյունաբերական կազմակերպությունների մասին, տեղեկություններ չկան ՏՏ ոլորտի, մասնավորապես, «Ինստիգեյթ» ընկերության մասին, որն արդեն չորրորդ տարին է, ինչ գործում է Գորիսում և մեծ ներդրում ունի հատկապես երիտասարդների զբաղվածության խնդրի լուծման գործում։ Աննկատ են մնացել նաև հասարակական կյանքի մասին տեղեկությունները։ Ավելին՝ՀԿ-երի նյութատեխնիկական և մարդկային ռեսուրսների արդյունավետ ուղղորդումը  համայնքային զարգացման գործընթացներում, ձևակերպումը շարունակում է մնալ Գորիս համայնքի զարգացումը խոչընդոտող պատճառ, մինչդեռ համայնքում մասնավորապես, քաղհասարակության տարբեր կառույցների ակտիվ ներգրավումը համայնքային կյանքում, ակնհայտ է։ Դրա փոխարեն, ներկայացվել են ժամանակավրեպ դարձած մի շարք ծրագրերի մասին, որոնց ավարտական շնորհանդեսները կայացել են դեռևս 2016-ին, ինչպես օրինակ, Համայնքի կողմից իրականացվող քաղաքաշինական ռազմավարություններ պատմական քաղաքներում (COMUS)ծրագիրը։

Ամենատարակուսելին այն է, որ մասնավորապես, վերջին տարում բազմիցս տարբեր հարթակներում խոսվում է համայնքային բյուջեի ավելացման, սեփական եկամուտների հավաքագրման ուղղությամբ համայնքի ձեռք բերած հաջողությունների մասին, սակայն Զարգացման ծրագրում նշված են դեռևս երեք տարի առաջվա ցուցանիշեր։

Համայնքի զարգացման ծրագիրը հաստատվել է` համայնքի ավագանու 2017 թվականի հուլիսի 25-ին կայացած նիստում։ Մինչև 2020 թվականը, արդյո՞ք նույնն են մնացել Գորիս համայնքի զարգացման հիմնական խոչընդոտները, դրանց պատճառները, ռիսկերը, թույլ կողմերը, մարտահրավերներ։Ըստ էության, հաշվետվության մեջ անհրաժեշտ էր նաև անդրադառնալ այս խնդիրներին։ Կույր լինելով և դիտարկելով քննարկվող զարգացման ծրագիրը, աղբահանության կազմակերպումը պետք է շարունակեինք գնահատել որպես Գորիս համայնքի թույլ կողմ, ինչպես երկու տարի առաջ նշվել է ծրագրում․ այն դեպքում, երբ միայն այդ ծառայության ուղղությամբ կատարված աշխատանքների հատորյակ կարելի է գրել;

Նույն տրամաբանությամբ Գորիս համայնքի զարգացման հիմնական խոչընդոտների և դրանց պատճառների բաժնում նշվել է արհեստագործության, արհեստների պասիվ ցուցադրությունը, մշակութային միջոցառումների, փառատոնների սակավությունը; Հակված չենք կարծելու, թե ավելորդ համեստությունն է պատճառը, որ այս հարցերը շարունակում են տեղ գտնել համայնքի զարգացման ծրագրի նույն սյունակներում, և չեն նշվում այդ ուղղությամբ իրականացված հսկայական աշխատանքը։ Խնդիրն, ըստ էության, կապված է Զարգացման հնգամյա ծրագրի՝ որպես սահմանափակ կարևորության փաստաթուղթ ընկալման հետ, որը բնավ չի համապատասխանում տեղական ժողովրդավարության զարգացման պայմաններին։Ավելին՝այն կենդանի շունչ ունեցող  ու արյուն ստանալու մշտական կարիք ունի։

Մեկ անգամ ևս շեշտելով համայնքում արձանագրված բազմաթիվ հաջողությունների մասին, այնուամենայնիվ,  բնական է, որ պիտի լինեին նաև բացթողումներ,որոնց մասին, ցավոք, ևս նկատառումներ տեղ չեն գտել հաշվետվության մեջ։

Հնարավոր է, որ կլինեն մեկնաբանություններ այն մասին, թե բազմաթիվ նախաձեռնությունների, ծրագրերի, փոփոխվող ցուցանիշների մասին նշված են Համայնքի 2020 թվականի տարեկան աշխատանքային պլանում, որն ի դեպ, հաստատվել է ավագանու նույն նիստում։ Այդ փաստաթղթի մասին մեր դիտարկումներն՝ առաջիկայում։

mediapoint
mediapoint
Share156TweetShare
  • Առանց մեկնաբանության

    Ուսումնասիրվել է անապահովության գնահատման նոր կարգը
    Ընթացիկ

    Ուսումնասիրվել է անապահովության գնահատման նոր կարգը

    Փետրվար 3, 2026
    Ճանապարհ, որը փոխեց սահմանային գյուղի օրը․ Խոզնավար
    Հոդվածներ

    Ճանապարհ, որը փոխեց սահմանային գյուղի օրը․ Խոզնավար

    Հունվար 31, 2026
    Եվգինե Վարդանյան․  «Անապահովության գնահատման նոր համակարգի նպատակը ծայրահեղ անապահովության հաղթահարումն է»
    Գորիս

    Եվգինե Վարդանյան․ «Անապահովության գնահատման նոր համակարգի նպատակը ծայրահեղ անապահովության հաղթահարումն է»

    Հունվար 29, 2026
    Սիրվարդ Բաբալարյան. «Զարմացա, որ Աստծո անունը տալիս են»
    Իրազեկում

    Սիրվարդ Բաբալարյան. «Զարմացա, որ Աստծո անունը տալիս են»

    Հունվար 22, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.