Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին

Օրացույց

Loading...
«Ապրիլ 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930  
« ՄարտՄայիս »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Ապրիլ 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930  
« ՄարտՄայիս »
No Result
View All Result
Գլխավոր Համայնք

Սեյրան Ավետիսյանը շահերի բախման դեպքեր նկատում է համայնքային ծառայողների թափուր պաշտոնի համալրման համար անցկացվող մրցութային հանձնաժողովների որոշումներում

by mediapoint
Մարտ 18, 2020
0

Նելլի  Միրզախանյան

Սյունիքի մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Սեյրան Ավետիսյանի հետ փորձել ենք վեր հանել ՏԻՄ համակարգում առկա  շահերի բախման հնարավոր դեպքերը, զրուցել ենք  օրենսդրական կարգավորումների մասին, ինչպես նաև ոլորտի երկարամյա մասնագետից հետաքրքրվել, թե, արդյո՞ք դրանք բավարար են երևույթը կանխելու համար:

ՏԻՄ-երը բազմապիսի ծառայություններ են մատուցում համայնքին, իրավաբանական, ֆիզիկական անձանց, բնականաբար, այստեղ անպայման լինելու է շահերի բախում: Խոսքը  վերաբերում է  գնումների,  քաղաքաշինության ոլորտում թույլտվություններ տալու գործընթացներին. շարքը կարելի է շարունակել: Որպես այդպիսին դրանք կանխելու մեխանիզմների հարցն է  առաջ քաշում զրուցակիցս: Ըստ Ավետիսյանի, մեխանիզմներից մեկը  մրցութային կարգն է, որով   համայնքները առաջնորդվում են գնումներ կատարելիս, ծառայություններ ձեռք բերելիս, կադրային խնդիրներ լուծելիս: Բայց, կարծում է, այն բավարար չէ թաքնված այդ երևույթը կանխելու համար: Նաև ապացուցելն է դժվար: Շահերի բախման դեպքերի՝ Սեյրան Ավետիսյանը ականատես է եղել  թափուր պաշտոնի համալրման համար անցկացվող մրցութային հանձնաժողովներում:

«Հիմնական խնդիրը բանավոր  հարցազրույցի փուլն է: Հանձնաժողովի անդամները, թեկնածուի գիտելիքների մասին որոշում կայացնում են՝ ելնելով իրենց խղճից: Հենց այստեղ էլ կարող ենք արձանագրել շահերի բախում, չի բացառվում, որ հարցվողը հանձնաժողովակներից մեկի ծանոթն է, բարեկամը, ազգակիցը, հետևաբար օբյեկտիվ  գնահատելու հավանականությունը նվազում է: Եղել են դեպքեր, երբ մեկ միավորի տարբերությամբ մրցույթը հաղթել է գիտելիքների մակարդակով զիջող թեկնածուն,-ասում է Սեյրան Ավետիսյանը: Թե ինչպես է ինքն անձամբ նման իրավիճակներում վարվել, երբ նկատել է, որ գործնկերները անարդարացի որոշում են կայացնում ասում է՝ թեկնածուին առաջարկվել է բողոքարկել արդյունքը, բայց մասնակիցները հիմնականում հրաժարվել են: Պատճառները դժվարացավ մատնանշել, ենթադրում է, որ կամ հիասթափությունն է եղել, կամ էլ ավելոդ «գլխացավանքից» են խուսափել: Իր պրակտիկայում հանդիպած օրինակներից առանձնացրեց նաև  մի քանի տարվա վաղեմության  դեպք, երբ մարզի համայնքներից մեկի նորընտիր ղեկավարը պաշտոնը ստանձնելուց որոշ աշխատակիցների պարտադրել, կամ  փորձել է համոզել աշխատանքից ազատման դիմումներ գրել:

Վարչության պետի կարծիքով պետք է հրապարակայնության, թափանցիկության, հաշվետվողականության մեխանիզմները ճկուն դարձնել, շահերի բախման դեպքերը կանխելու համար: Սեյրան Ավետիսյանի խոսքով հանրային ծառայության օրենսդրության մեջ շատ դրույթներ կան, որոնք  հենց միտված են շահերի բախումը կանոնակարգելու, կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու, սակայն  միանգամայն այլ խնդիր է, թե ինչ չափով է հաջողվում այդ ամենը վերահսկել:

Սեյրան Ավետիսյանը նշում է, որ շահերի բախումը կանխարգելելը կնպաստի պետական կամ համայնքային ծառայողի հեղինակության բարձրացմանը, հեռահար նպատակը կոռուպցիոն ռիսկերի նվազում է:

«Իմ կարծիքով  առանձին օրենք ունենալը հեշտ չէ, որովհետեւ ոլորտը շատ բազմազան է, դրսևորման առանձնահատկությունները այնքան շատ են, որ կարելի ունենալ էթիկայի մեկ ընդհանուր նորմ, որի խախտման դեպքում կենթարկվեն պատասխանատվության։ Ամբողջ խնդիրը ես տեսնում եմ դրա կիրառումը ապահովելու մեջ,-նշում է վարչության պետը :

Հնարավո՞ր է խուսափել կոռուպցիոն հանցագործություններից, շահերի բախման դեպքերը բացառելով, հարցին ի պատասխան, Սեյրան Ավետիսյանն ասաց. «Դրանք մեկը մյուսին կապակցված են, այսինքն սկզբում մենք գործ ունեք շահերի բախման հետ,  դրա ավելի ծայրահեղ դեպքը կոռուպցիան է»:

Շահերի բախման առանձնահատկությունը տեղական մակարդակում  զրուցակցիս խոսքով, առավել հեշտ բացահայտելն է, շրջանակն ավելի փոքր է, որպես կանոն, թաքցնելու հավանականությունը նվազում է:

Շահերի բախումը հասարակության խնդիրն է` լինի դա պաշտոնատար անձ, շարքային քաղաքացի: Երևույթը հնարավոր կլինի հաղթահարել, եթե  դրսևորովի կամք և պատրաստակամություն:

-Ինչքան մենք վերահսկողական մեխանիզը հզորացնեք, կատարելագործենք, միևնույն է, եթե մեզանից յուրաքանչյուրը փորձի խուսափել , ձեւը կգտնի: Մենք պետք է մոտեցումը փոխենք»,-զրույցը եզրափակում է Սեյրան Ավետիսյանը:

mediapoint
mediapoint
Share16TweetShare
  • Առանց մեկնաբանության

    Սյունիքի նոր զարկերակը. Տաթև-Լծեն-Շամբ ճանապարհը՝ ռազմավարական այլընտրանքից մինչև զբոսաշրջային հեռանկար
    Հոդվածներ

    Սյունիքի նոր զարկերակը. Տաթև-Լծեն-Շամբ ճանապարհը՝ ռազմավարական այլընտրանքից մինչև զբոսաշրջային հեռանկար

    Ապրիլ 15, 2026
    Բուրդը՝ «պատուհաս» ֆերմերների համար
    Համայնք

    Բուրդը՝ «պատուհաս» ֆերմերների համար

    Ապրիլ 13, 2026
    Լծեն․ գյուղ, որտեղ վերադարձի ճանապարհ են կառուցում
    Հոդվածներ

    Լծեն․ գյուղ, որտեղ վերադարձի ճանապարհ են կառուցում

    Ապրիլ 12, 2026
    Լիլիթ Մարության՝ մասնագիտությանն ու մարդուն նվիրված բժիշկ
    Համայնք

    Լիլիթ Մարության՝ մասնագիտությանն ու մարդուն նվիրված բժիշկ

    Ապրիլ 7, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.