Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Հնարավորություններ
    • Հայտարարություններ
    • Թափուր աշխատատեղեր
    • Դասընթացներ
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Նոյեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  
« ՀոկտեմբերԴեկտեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Նոյեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  
« ՀոկտեմբերԴեկտեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Լծեն․ գյուղ, որտեղ վերադարձի ճանապարհ են կառուցում

by Անահիտ Բաղդասարյան
Ապրիլ 12, 2026
0

Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Լծեն գյուղում այսօր ավելի շատ լռությունն է, քան մարդկանց ձայներ են լսվում. բայց այդ լռությունը  կարծես նորի սպասում է, սկիզբ։

2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, երբ հուսալքությունը շատերի դռներն էր թակում, Ռուբեն Մարգարյանը 22 տարվա բացակայությունից հետո որոշում է վերադառնալ հայրենի գյուղ, որտեղ հիմա ընդամենը 16 տնտեսություն է ապրում։ Եղբայրը՝ Աբգարը, որը բնակվում է Ֆինլանդիայում, միանում է նրան։ Որոշում են իրենց պապական տունը հյուրատուն դարձնել, որը նաև պիտի գյուղի վերածննդի և զարգացման կենտրոնի խորհրդանիշ դառնար։

Սա բիզնես չէ, սա հողը պահելու ձև է

Եթե Մարգարյան եղբայրների նպատակը պարզապես շահույթ ստանալն ու փող աշխատելը լիներ, նրանք կարող էին բիզնես հիմնել ցանկացած զարգացած զբոսաշրջային կենտրոնում, որտեղ արդեն առկա են անհրաժեշտ ենթակառուցվածքներ։ Փոքր ու հեռավոր գյուղում հյուրատուն հիմնելը գուցե թվերով այնքան շահավետ չթվա, սակայն նրանց համար դա առավելապես գաղափարական ընտրություն է եղել՝ պայմանավորված հայրենի հողի հանդեպ պատասխանատվության զգացումով։

«Նով Լեռնատունը» պարզապես հյուրատուն չէ, սա մեր գաղափարն է՝ գյուղի զարգացման ծրագիր»,- ասում է Ռուբենը։

Սկիզբը՝ 250 բեռնատար աղբից

Ռոմանտիկ թվացող մտքերի պատկերներից հեռու՝ աշխատանքը սկսվել է ծանր ու տհաճ գործից։ Տարիներով կուտակված աղբը եղբայրները սեփական միջոցներով մաքրել են՝ տարածքից հեռացնելով 250 բեռնատար աղբ։ Դրանից հետո միայն սկսվել է շինարարությունը, տնկվել երկու հազար հինգ հարյուր ծառ, աղբյուր կառուցվել, բարեկարգվել գյուղի կենտրոնը։

Գյուղի «երակը»

«Նով Լեռնատունը» այսօր Լծենի զարկերակն է։ Չնայած պաշտոնական բացումը նախատեսվում է մայիսին, հյուրատունն արդեն հյուրեր է ընդունել Ֆինլանդիայից, Ֆրանսիայից, Ռուսաստանից և Ամերիկայից։ Բայց ամենակարևորը հյուրերի քանակը չէ, այլ այն հույսը, որն արթնացել է լծենցիների մեջ։

Բնակիչներն իրենց ապագան հիմա կապում են այս հյուրատան ու դրա շուրջ ձևավորվող նոր միջավայրի հետ։ Աշխատատեղեր են բացվում, մարդիկ տեսնում են, որ հնարավոր է ապրել սեփական գյուղում։ Ծրագրեր էլ շատ կան՝ լողավազան են նախատեսում կառուցել, մարզասրահ, այն ամենն, ինչը Լծենը կդարձնի լիարժեք ու ժամանակակից բնակավայր։

«Լծենը դառնալու է այն վայրը, որտեղից ոչ թե ուզում են գնալ, այլ որտեղ միշտ ուզում են վերադառնալ»,-ասում է Ռուբենը։

Սարի գագաթին տեղավորված այս փոքր գյուղը այսօր ապացուցում է, որ եթե կա թեկուզ մեկ մարդ, ով անկեղծ նվիրված է իր համայնքին, ապա հնարավոր է ոչ միայն կանխել դրա դատարկումը, այլև այն դարձնել  վարակիչ օրինակ մյուսների համար։

Ռուբենը, ում հազիվ ենք համոզում խոսել տեսախցիկի առաջ,   չի պատմում  ռազմավարություններից կամ մեծ ներդրումներից, ասում է, որ ամեն օր խնամում է գյուղի ծառերը, էտում,  ու հավատում, որ «իր հայրենի գյուղի ամենաբարձր կետում վառվող լույսը տեսանելի է լինելու շատ հեռվից»։


Անահիտ Բաղդասարյան

Լրագրող

ShareTweetShare
  • Recent News

    28 բնակավայր՝ մեկ համայնքում. Գորիսի նոր առաջնահերթությունները

    28 բնակավայր՝ մեկ համայնքում. Գորիսի նոր առաջնահերթությունները

    Նոյեմբեր 12, 2026
    Գորիսում ընդլայնվում են տարեցների համար նախատեսված սոցիալական ծառայությունները

    Գորիսում ընդլայնվում են տարեցների համար նախատեսված սոցիալական ծառայությունները

    Նոյեմբեր 11, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ
    • Հայտարարություններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Հնարավորություններ
      • Հայտարարություններ
      • Թափուր աշխատատեղեր
      • Դասընթացներ
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.