Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Օգոստոս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« ՀուլիսՍեպտեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Օգոստոս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« ՀուլիսՍեպտեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Հայ և թուրք լրագրողների հերթական ավտոբուսային շրջագայության մասնակիցները կանգ առան Գորիս քաղաքում

by mediapoint
Օգոստոս 19, 2020
0
Մարիամ Մաթևոսյան

Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ),Երևանի մամուլի ակումբը (ԵՄԱ) և Ստամբուլում գտնվող Համաշխարհային քաղաքական միտումների կենտրոնը (GPoT) ս.թ. մայիսի 24-ից հունիսի 6-ը համատեղ իրականացնում են ավտոբուսային շրջագայություն Թուրքիայի և Հայաստանի տարածքում:
Շրջագայության նպատակն է հնարավորություն ընձեռել հայ և թուրք լրագրողներին բացահայտել հարևան երկիրը, ինչպես նաև վերաբացահայտել սեփական երկիրը՝ դրանով իսկ նպաստելով Հայաստանի և Թուրքիայի հասարակությունների փոխադարձ ճանաչմանը, ինչու չէ նաև հայ և թուրք լրագրողների միջև մասնագիտական կապերի հաստատմանը: Ընթացքում պատրաստվում են տեսանյութեր, հարցազրույցներ ու վերլուծականներ, որոնք հրապարակվում են հայկական և թուրքակական լրատվամիջոցներում: Հունիսի 2-ին համագործակցող լրագրողների խումբն այցելեց Գորիս. Գորիսի մամուլի ակումբի սրահում կայացած հանդիպման հենց սկզբում աշխույժ քննարկում ծավալվեց: Թուրք լրագրողներն իրենց հիացմունքը հայտնեցին քաղաքի ճարտարապետության առթիվ, միաժամանակ խնդրելով պատմել Գորիս քաղաքի պատմությունը:
Այնուհետև քննարկման թեմա դարձան թուրքական լրատվամիջոցների ազատությունը, երկու պետությունների միջև մշակութային համագործակցության հնարավորությունները, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված պետական քաղաքականությունը: Խոսելով Թուրքիայի կողմից հայոց ցեղասպանության ընդունման մասին, հյուրերից մեկը նկատեց.. “ Մենք այստեղ ենք տարբեր մտածելակերպով և տարբեր քաղաքական հայացքներով և չեմ ուզում, որ դուք ինձ մի ամբողջ պատկերի մեջ տեսնեք, մենք՝ ամենքս էլ տարբեր ենք ու տարբեր դիրքորոշում ունենք հարցի վերաբերյալ:”:

Հանդիպման վերջում Արթուր Խոջաբաղյանի նախաձեռնությամբ սրահում հնչեց մեծն Կոմիտասի“Շողեր ջան” և 5-րդ դարում  Մեսրոպ Մաշտոցի ստեղծված “Բազում են քո գթությունդ” երգերը:

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Recent News

    Ծաղիկը էժանացել է, բայց ոչ ինքնարժեքից․ երկու տեսակետ՝ մեկ շուկայում

    Ծաղիկը էժանացել է, բայց ոչ ինքնարժեքից․ երկու տեսակետ՝ մեկ շուկայում

    Օգոստոս 14, 2026
    Վահագնի մեղուները սահմաններ չեն ճանաչում

    Վահագնի մեղուները սահմաններ չեն ճանաչում

    Օգոստոս 13, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.