Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Մայիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« ԱպրիլՀունիս »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Մայիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« ԱպրիլՀունիս »
No Result
View All Result
Գլխավոր Uncategorized

Գորիսում ալյուրի գինը բարձրացել է, բայց հացը վաճառվում է նախկին գնով

by mediapoint
Ապրիլ 5, 2020
0

Արտակարգ դրության օրերին քաղաքացիների ամենամեծ մտահոգություններից մեկը վերաբերում է սննդամթերքի, մասնավորապես, հացի գնի հնարավոր բարձրացման, ալյուրի  պաշարների ապահովվածության  հետ։ Այս հարցի շուրջ http://mediapoint.am/ -ը  զրուցել է «Հայկ-Ժոս» ՍՊ ընկերության (որը զբաղվում է հացահատիկի մթերմամբ և ալյուրի վաճառքով) տնօրեն  Սպարտակ Հակոբյանի հետ։ Վերջինիս խոսքով ալյուրի մատակարարման գործընթացը ընթանում է սովորական, գրեթե բնականոն ուղղով։ Քաղաքացիների կողմից, Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելուց հետո, առաջին օրերին ալյուրի պահանջարկն աճել է, որը տնօրենի կարծիքով, կապված էր անհանգստությամբ, որ երկրում ստեղծված իրավիճակի պատճառով հնարավոր է ալյուրի պաշարների նվազում։ Սակայն հաջորդ շաբաթվա  ընթացքում, սպառման ծավալները նույնքան էին, որքան մինչև արտակարգ դրության հաստատում։ «Սովորաբար, տարվա այս ամիսներին, մինչև հացահատիկի ընթացիկ բերքահավաք, ալյուրի պահանջարկը սպառվում է, քանի որ հատկապես, գյուղական բնակավայրերում նրանք, ովքեր նաև հացահատիկի են արտադրում, մինչ այդ արդեն լրացնում են անհրաժեշտ չափաքանակը»,-ասում է մեր զրուցակիցը։

Սպարտակ Հակոբյանը հաստատում է, որ վերջին շաբաթներին ալյուրի գինը բարձրացել է, սակայն այդ փաստը կապված է ոչ թե ալյուրի պաշարների նվազման, այլ՝ ամերիկյան դոլլարի փոխարժեքի բարձրացման հետ։ Եթե նախկինում 50կգ տարողությամբ մեկ պարկ ալյուրի գինը կազմում էր 22 դոլլար, այժմ տատանվում է $ 23-24: Նրա կարծիքով Հայաստանում ալյուր ներկրող որևէ գործարար արհեստականորեն ալյուրի գինը չի  բարձրացնի։ Ըստ «Հայկ-Ժոս» ՍՊԸ-ի տնօրենի,  ալյուրը  գինը նույնն է մնացել, մինչը այն պահը, երբ դոլլարի փոխարժեքը չի հասել 500 դրամի: Ինչ վերաբերում է ալյուրի պաշարների ապահովվածությանը, Սպարտակ Հակոբյանը նշում է, որ ճանապարհային հաղորդակցության ոլորտում այսօրվա պայմաններում մինչև հունիս-հուլիս ամիսները  վստահաբար, ալյուրի խնդիր չի ծագի, որից հետո արդեն Հայաստանում կսկսվի հացահատիկի բերքահավաքը։ Եվ, քանի  որ հացահատիկի առումով Հայաստանն ինքնաբավ երկիր չէ, նա դժվարանում է ասել, թե հետագայում ռիսկային ինչ գործոններ կարող են լինել։

Քաղաքում հաց արտադրող մի շարք ձեռներեցներ նշում են, որ ալյուրի գնի հետ կապված հացի գինը չի բարձրացել, բայց նվազել է սպառման ծավալը, քանի որ արտակարգ դրության օրերին որոշ քաղաքացիներ ալյուր են ձեռք բերել և  նախընտրում են տնային պայմաններում հաց թխել։

 

Սեփական լրատվություն

mediapoint
mediapoint
Share62TweetShare
  • Առանց մեկնաբանության

    Գորիսի երկրագիտական թանգարանը ռեսուրսների ներգրավման կարիք ունի
    Գորիս

    Գորիսի երկրագիտական թանգարանը ռեսուրսների ներգրավման կարիք ունի

    Մայիս 18, 2026
    Քաջարան. տնտեսական հզորության և էկոլոգիական անվտանգության մեջտեղում
    Uncategorized

    Քաջարան. տնտեսական հզորության և էկոլոգիական անվտանգության մեջտեղում

    Մայիս 15, 2026
    Հայաստանի գրողների միության Սյունիքի մասնաճյուղը՝ ստեղծագործողների գրօջախ
    Հոդվածներ

    Հայաստանի գրողների միության Սյունիքի մասնաճյուղը՝ ստեղծագործողների գրօջախ

    Մայիս 11, 2026
    Ռազմաճակատի նամակները սիրո և տոկունության կենդանի վկայություններ
    Հոդվածներ

    Ռազմաճակատի նամակները սիրո և տոկունության կենդանի վկայություններ

    Մայիս 9, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.