Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Օգոստոս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« ՀուլիսՍեպտեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Օգոստոս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« ՀուլիսՍեպտեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Ծրագրեր

📢📢📢‼Կառավարության աջակցության 8֊րդ ծրագիր

by mediapoint
Հունիս 10, 2020
0
1. Ո՞ւմ է վերաբերում Կառավարության այս որոշումը:
Որոշումը վերաբերում է կորոնավիրուսի տարածման պատճառով ամենից շատ տուժած ոլորտների աշխատակիցներին և անհատ ձեռնարկատերերին:
2. Որո՞նք են համարվում կորոնավիրուսի տարածման պատճառով ամենից շատ տուժած ոլորտներ:
· Հյուրանոցային և հյուրատնային ծառայություններ,
· Հանրային սննդի ծառայություններ,
· Զբոսաշրջային ծառայություններ,
· Վարսավիրանոցների և գեղեցկության սրահների ծառայություններ,
· Մանրածախ առևտրի ծառայություններ, այդ թվում՝ առևտրի կենտրոնում կամ առևտրի իրականացման վայրում առք ու վաճառքի գործունեություն:
Կառավարության կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 8-րդ միջոցառման շրջանակներում տուժած ոլորտ են ճանաչվել նաև հետևյալ ոլորտները՝
✅ ցամաքային տրանսպորտի գործունեություն (երթուղային տրանսպորտ),
✅ նախադպրոցական կրթություն (մասնավոր մանկապարտեզներ),
✅ սպորտի բնագավառում գործունեություն (սպորտային ակումբներ, լողավազաններ),
✅ զվարճությունների և հանգստի կազմակերպման այլ գործունեություն (բացառությամբ համակարգչային խաղերի կազմակերպման և ինտերնետ ակումբների գործունեության),
✅ ցամաքային տրանսպորտի գործունեություն (երթուղային տրանսպորտ),
✅ նախադպրոցական կրթություն (մասնավոր մանկապարտեզներ),
✅ սպորտի բնագավառում գործունեություն (սպորտային ակումբներ, լողավազաններ),
✅ զվարճությունների և հանգստի կազմակերպման այլ գործունեություն (բացառությամբ համակարգչային խաղերի կազմակերպման և ինտերնետ ակումբների գործունեության),
✅հագուստի արտադրություն.
✅կոշիկի և այլ կաշվե արտադրատեսակների արտադրություն.
✅կահույքի արտադրություն.
✅ թանկարժեք և ոչ թանկարժեք մետաղներից և քարերից զարդերի պատրաստում.
✅ ավտոմեքենաների տեխնիկական սպասարկում և նորոգում.
✅ օդային տրանսպորտի գործունեություն.
✅ կինոթատրոնների գործունեություն.
✅ լուսանկարչության բնագավառում գործունեություն.
✅ ավտոմեքենաների և այլ առարկաների վարձույթ.
✅կրթական գործունեություն մշակույթի, երաժշտության, սպորտի, պարի բնագավառում.
✅ստեղծագործական, արվեստի և հանդիսադիր ներկայացումների կազմակերպման բնագավառում գործունեություն.
✅ լվացում, մաքրում և չոր մաքրում ծառայությունների մատուցում,
✅ պոլիգրաֆիական գործունեություն (տպագրության ծառայություն)
3. Կա՞ն արդյոք բացառություններ՝ վերոնշյալ ցանկում նկարագրված գործունեություն ծավալողների` տուժած ոլորտ համարվելու համար:
Այո, կան: Տուժած չեն համարվում այն մանրածախ առևտրի ծառայությունները, որոնց շրջանակներում վաճառվում է նաև սննդամթերք, ծխախոտ, ալկոհոլային խմիչքներ կամ դեղորայք՝ անկախ դրանց քանակից:
4. Եթե տնտեսվարողը կամ անհատ ձեռնարկատերը գործունեություն է ծավալում վերոնշյալ ցուցակում առանձնացված մի քանի ոլորտներում, ինչպե՞ս է իրականացվելու դրա աշխատակցների աջակցության տրամադրումը:
Նման դեպքերում այդ գործատուների աշխատակիցների աջակցության չափն ու կարգը կորոշվի ՀՀ կառավարության առանձին որոշմամբ:
5. Ո՞ւմ է տրվում այս միջոցառմամբ սահմանված աջակցությունը՝ տուժած ոլորտում գործունեություն ծավալող գործատուների՞ն, թե՞ վարձու աշխատողներին:
Աջակցությունը նախատեսված է վարձու աշխատողների համար, ոչ թե գործատուների:
6. Ո՞ր վարձու աշխատողը կարող է աջակցություն ստանալ այս միջոցառման շրջանակում:
Աջակցություն կարող են ստանալ այն քաղաքացիները, ովքեր 2020 թ.-ի մարտի 13-30-ն ընկած ժամանակահատվածում եղել են Տուժած ոլորտի վարձու աշխատող:
7. Որքա՞ն աջակցություն է ստանալու տուժած ոլորտի վարձու աշխատողը:
Եթե 2020 թ.-ի հունվար և փետրվար ամիսների ընթացքում աշխատողի միջին ամսական աշխատավարձը գերազանցել է նվազագույն աշխատավարձի չափը՝ 68.000 դրամը, ապա աջակցությունը կկազմի այդ ամիսներին նրա ստացած միջին ամսական աշխատավարձի 50 %-ի չափ: Այդ գումարը չի կարող լինել ամսական նվազագույն աշխատավարձից՝ 68.000 դրամից պակաս և չի կարող լինել ամսական նվազագույն աշխատավարձի կրկնապատիկից ավելի:
Եթե 2020 թ.-ի հունվար և փետրվար ամիսների ընթացքում աշխատողի միջին ամսական աշխատավարձը ավելի քիչ է, քան նվազագույն աշխատավարձի չափը՝ 68.000 դրամը, ապա աջակցությունը կկազմի այդ ամիսներին նրա ստացած միջին ամսական աշխատավարձի չափ:
8. Որքա՞ն կկազմի աջակցությունը տուժած ոլորտներում աշխատող անհատ ձեռնարկատերերի համար:
Աջակցությունը կկազմի ԱՁ-ի՝ 2019 թ.-ի 4-րդ եռամսյակի իրացման շրջանառության 10 %-ի չափ, բայց այդ գումարը չի կարող լինել ամսական նվազագույն աշխատավարձի կրկնապատիկից ավելի:
9. Ի՞նչ ժամանակահատվածի համար է նախատեսված այս աջակցությունը:
Աջակցության տրամադրումը նախատեսված է միանվագ, այսինքն՝ մեկ անգամ:
10. Եթե ես համատեղության կարգով աշխատում եմ տուժած ոլորտներում գործունեություն ծավալող մի քանի գործատուի մոտ, ինչպե՞ս է որոշվելու ինձ տրամադրվող աջակցության չափը և կարգը:
Այս դեպքերում հիմք է ընդունվելու Ձեր բոլոր գործատուների կողմից 2020 թ.-ի հունվար և փետրվար ամիսներին ներկայացված եկամուտների հանրագումարը, իսկ աջակցության չափը հաշվարկվելու է Հարցուպատասխանի 7-րդ կետով սահմանված կարգով:
11. Եթե ես մի դեպքում տուժած ոլորտի վարձու աշխատող եմ, մյուս դեպքում՝ տուժած ոլորտում գործունեություն ծավալող անհատ ձեռնարկատեր, ինչպե՞ս է հաշվարկվելու ինձ տրամադրվող աջակցության չափը:
Այս դեպքում Ձեզ համար առանձին կհաշվարկվի աջակցության չափ՝ որպես վարձու աշխատող և առանձին՝ որպես անհատ ձեռնարկատեր: Դուք կստանաք երկու հաշվարկների համեմատության արդյունքում առավել մեծ չափը կազմող աջակցությունը:
12. Ինչպե՞ս կարող եմ դիմել՝ աջակցություն ստանալու համար:
Դիմել կարող եք www.online.ssa.am կայքի միջոցով դիմում ներկայացնելով:
13. Արդյոք իմ անձնական տվյալները հրապարակվելո՞ւ են:
Այո, այս միջոցառման շրջանակում աջակցություն ստացողների անձնական տվյալները հրապարակվելու են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կայքում:
Այլ հարցերի դեպքում  ➡️➡️➡️ shorturl.at/iJNR2

mediapoint
mediapoint
Share55TweetShare
  • Recent News

    Ծաղիկը էժանացել է, բայց ոչ ինքնարժեքից․ երկու տեսակետ՝ մեկ շուկայում

    Ծաղիկը էժանացել է, բայց ոչ ինքնարժեքից․ երկու տեսակետ՝ մեկ շուկայում

    Օգոստոս 14, 2026
    Վահագնի մեղուները սահմաններ չեն ճանաչում

    Վահագնի մեղուները սահմաններ չեն ճանաչում

    Օգոստոս 13, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.