Mediapoint.am
Գորիսի մամուլի ակումբ
-9 °c
Goris Shrjan
ԵՐ ԵՔ ՉՐ ՀՆ ՈՒՐ ՇԲ ԿՐ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
No Result
View All Result
  • ԳԼԽԱՎՈՐ
  • ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
    • Ծրագրեր
      • Ընթացիկ
      • Իրականացված
    • Հնարավորություններ
      • Դասընթացներ
      • Հայտարարություններ
      • Թափուր աշխատատեղեր
  • ՄՈւԼՏԻՄԵԴԻԱ
    • Լուսանկարներ
    • Տեսանյութեր
  • ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՏԵՂԵԿԱՏՈւ
  • ՀՈԴՎԱԾՆԵՐ
  • ԿԱՊ
Mediapoint
ԵՐ ԵՔ ՉՐ ՀՆ ՈՒՐ ՇԲ ԿՐ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
No Result
View All Result
Գլխավոր Հասարակություն

Դեկտեմբերի 22-ին Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հայտարարել է «Թվապատում 2020» լրագրողական մրցույթի արդյունքները։ Այն ներառել է 2019 օգոստոսից 2020 հուլիս հրապարակված նյութերը և ամփոփվել է ժյուրիի կողմից 2020 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին։

Անցնող տարին լի էր մեր երկրի համար ծանր փորձություններով․ «Թվապատում 2020, պատմություններ փոփոխությունների մասին» մրցանակաբաշխությունը ստիպված էինք հետաձգել սկզբում Covid-19 համավարակի, ապա սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմի պատճառով։

Լրատվամիջոցների աշխատանքը 2020թ-ին չափազանց բարդ էր, հաճախ՝ վիճելի, խնդրահարույց, լի չճշտված փաստերով, ատելության խոսքով։ Միաժամանակ լրագրողներն անցնող տարվա ընթացքում կարևոր և դժվար աշխատանք կատարեցին՝ լուսաբանելով համավարակն ու դրա քայքայիչ ազդեցությունը, ապա՝ ռազմական գործողություններն ու դրա աղետալի հետևանքները։ Նրանց մասնագիտական պատասխանատվությունը, աշխատանքի որակը, ճշգրտությունը շատ դեպքերում ճակատագրական դեր են ունեցել հանրության համար։

Այս տարի լրանում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գործունեության 25 ամյակը։  Մենք միշտ կարևորել ենք  ազատ, անկախ և պատասխանատու լրագրությունը։ Եվ այս տարին էլ ուզում ենք ավարտել ամփոփելով Թվապատում մրցույթը` այդպիսով ևս մեկ անգամ նշելով մեր գործընկերների աշխատանքի կարևորությունը։

Վեցերորդ անգամ անցկացվող մրցույթի առանցքային թեմաներն են Covid 19 համավարակի լուսաբանումը, սոցիալական, հաշվետու և թափանցիկ կառավարման ոլորտները, համայնքների խոշորացումը, մարդու իրավունքները:

«Թվապատում» ամենամյա մրցույթը կազմակերպում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ: Այս տարի ևս մրցույթին աջակցել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն։

Լրագրողական պատմությունները գնահատելիս ժյուրին կարևորում է աշխատանքի որակը, ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը, մրցույթի թեմաներին համապատասխանությունը, ստեղծագործական և նորարարական մոտեցումները:

«Թվապատում 2020» մրցույթի ժյուրիի կազմում մեդիադաշտի փորձառու մասնագետներ են`

Մեսրոպ Հարությունյան, ԵՊԼՀ-ի դասախոս, մեդիա փորձագետ,

Լևոն Սևունց, ՍիԲիՍի-ի Միջազգային Կանադական Ռադիոյի անգլիական բաժնի լրագրող և պրոդյուսեր,

Գոհար Տեր-Հակոբյան, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի թվային հաղորդակցման մասնագետ,

Մանանա Ասլամազյան, մեդիա մենեջեր, Ռուսաստանի հեռուստաակադեմիայի անդամ,

Ինչպես յուրաքանչյուր տարի,՝ ժյուրիի մասնագիտական կազմում էր նաև նախորդ մրցույթի «Գործող անձը»՝ 4 Plus-ի «Տաթևիկ» պատմության հերոս Տաթևիկ Ռևազյանը:

Ժյուրիի գնահատականների և քննարկման արդյունքում որոշվեցին հաղթողները: Վերջիններս պարգևատրվեցին դրամական մրցանակով և Թվապատման խորհրդանիշ արձանիկներով:

Ստատուս․ մարդու իրավունքներ անվանակարգում հաղթող ճանաչվեց և 250 000 դրամ մրցանակի արժանացավ EVNreport.com-ից Աստղիկ Կարապետյանը՝ «Երեխաները սեռական ոտնձգությունների թիրախում. մտահոգություններ և անվտանգ միջավայրի փնտրտուք» նյութի համար:

Ստուգված է անվանակարգում լավագույնը ճանաչվեց և 200 000 դրամ մրցանակի արժանացավ Hetq.am-ի լրագրող Սեդա Հերգնյանը «Հայաստանից 3 տոննա ոսկերչական իրերի կիսապատրաստուկ է արտահանվել Ռուսաստան. պատմություն՝ կասկածելի ցուցանիշներով» նյութի համար։

Արտակարգ գրություն անվանակարգը նորություն էր «Թվապատում» մրցույթում։ Հաղթող նյութը Armeniasputnik.am-ի «Նրանք պայքարում են կորոնավիրուսային դժոխքում. մի քանի ժամ վերակենդանացման բաժանմունքում» ֆոտոպատմությունն էր, որի հեղինակ Նանա Քնար Մարտիրոսյանը պարգևատրվեց 200 000 դրամով:

Դիտակ. հետաքննական լրագրություն անվանակարգում մրցանակակիր ճանաչվեց և 250 000 դրամ մրցանակի արժանացավ Infocom-ից Մարգարիտա Ղազարյանը ՝ «860 հատված ծառ և ոչ մի ջրթույլտվություն․ Լիճքի հանքավայրի բաժնետերերի, շահագործման և դադարեցման առեղծվածը» մուլտիմեդիա պատմության համար։

Հատուկ մրցանակ՝ մարդասիրական թեմաներով անվանակարգում հաղթող նյութն էր Hetq.am-ի  «Կարենն ինձ թևեր տվեց» մուլտիմեդիա նյութը, որի հեղինակներ Մարինե Մարտիրոսյանը և Վահե Սարուխանյանը պարգևատրվեցին 200 000 դրամով:

Ռեինֆորմացիա. բարեփոխումների լավագույն լուսաբանում անվանակարգում հաղթող ճանաչվեց և 250 000 դրամ մրցանակի արժանացավ Yerevan.today-ից Գևորգ Ավչյանը «Հայաստանի էներգետիկ «այլընտրանքը»» մուլտիմեդիա պատմության համար։

«Թվապատում 2020»-ի Գործող անձ (Homo Agendi) անվանակարգում հաղթեց Հանրային հեռուստաընկերության «Մեր ժամանակների հերոսը․ Լուսինե Բարաթյան» պատմությունը: 300 000-ական դրամով պարգևատրվեցին նյութի հեղինակ Խանե Պողոսյանը և նյութի հերոս Լուսինե Բարաթյանը:

Հիմնական անվանակարգերից բացի՝ հատուկ և խրախուսական մրցանակների արժանացան մեդիա պատմություններ, որոնք տպավորեցին ժյուրիին  լրագրողական որակյալ աշխատանքով և ներկայացված թեմայի կարևորությամբ:

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը 100 000-ական դրամ հատուկ մրցանակ հանձնեց երկու պատմության հեղինակների՝ Ampop.am-ից Լիլիթ Պողոսյանին՝ «Չհարկվող գույք չի մնալու․ ՀՀ-ում գույքահարկ վճարողներն ու վճարի չափերը՝ 2021թ․-ից» նյութի համար, Chai-khana.org-ի լրագրող Անի Ռափյանին  «Ապրել առանց մահվան վախի» պատմության համար։

50 000 դրամ  խրախուսական պարգևի արժանացան Zangezur.tv-ից Անուշ Միրզոյանը «Հոգու կարիքներ» ռեպորտաժի համար, Aravot.am-ի լրագրող Նարեկ Մարտիրոսյանը «Հայաստանի սպանդանոցների տեղաբաշխվածությունը ըստ մարզերի» նյութի համար,Hetq.am-ի «Հայկական COVID-19 թեստերն արտադրող սարքերը չեն համապատասխանում օրենքի պահանջներին» հետազոտական նյութի հեղինակ Տաթև Խաչատրյանը։

ժյուրիի կողմից  բարձր գնահատականներ ստացած 2 լրագրողական պատմություններ, քանի որ ստեղծվել էին «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակներում, մրցանակների փոխարեն արժանացան հատուկ հիշատակման պատվոգրերի։

 

 

 «Թվապատում» մրցույթը կազմակերպվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում: Մրցույթներն իրականացնում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը: Միջոցառմանն աջակցել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն։

 

ShareTweetShare
Նախորդ հարապարակումը

Որոտանը՝ սահմանի և ճանապարհի եզրագծին

Հաջորդ հարապարակումը

Նմանատիպ Հրապարակումներ

Որոտանը՝ սահմանի  և ճանապարհի եզրագծին
Հասարակություն

Որոտանը՝ սահմանի և ճանապարհի եզրագծին

Դեկտեմբեր 14, 2020
«Մեզ միայն պաշտպան է պետք». Կոռնիձորցիներն ինքնակազմակերպվում են
Հասարակություն

«Մեզ միայն պաշտպան է պետք». Կոռնիձորցիներն ինքնակազմակերպվում են

Դեկտեմբեր 28, 2020
Էրիկն արդեն Ճարտարում է
Առանց մեկնաբանության

Էրիկն արդեն Ճարտարում է

Դեկտեմբեր 7, 2020

Տեղեկատվություն հանուն

փոփոխության

Գորիսի մամուլի ակումբ

Առաքելություն

Ռազմավարական նպատակներ

Կանոնադրություն

Ծրագրեր

  •    Ընթացիկ 
  •    Իրականացված  

Զեկույցներ և հետազոտություններ

Տարեկան հաշվետվություններ

Հնարավորություններ

  •   Դասընթացներ
  •   Հայտարարություններ
  • Թափուր աշխատատեղեր

Հեռախոս: (0284)2-07-97, (098)990731

էլ-փոստ: [email protected]

ՀՀ Սյունիքի մարզ ք.Գորիս, Մաշտոցի 3

Մեր մասին     Գովազդ կայքում     Օգտագործման պայմանները   Կապ 

© 2019 Mediapoint.am | All rights reserved

MADE BYVectoVecto
No Result
View All Result
  • ԳԼԽԱՎՈՐ
  • ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
    • Ծրագրեր
      • Ընթացիկ
      • Իրականացված
    • Հնարավորություններ
      • Դասընթացներ
      • Հայտարարություններ
      • Թափուր աշխատատեղեր
  • ՄՈւԼՏԻՄԵԴԻԱ
    • Լուսանկարներ
    • Տեսանյութեր
  • ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՏԵՂԵԿԱՏՈւ
  • ՀՈԴՎԱԾՆԵՐ
  • ԿԱՊ

© 2018 Mediapoint. All rights reserved.