Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Հոկտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ՍեպտեմբերՆոյեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Հոկտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ՍեպտեմբերՆոյեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Ծրագրեր Ընթացիկ

Տեղական ժողովրդավարական դպրոցը Սյունիքում

by mediapoint
Ապրիլ 7, 2021
0

 

Համայնքների Ֆինանսիստների Միավորումը (ՀՖՄ), Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) և Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոնը (ՏՀԶՎԿ) ԱՄՆ ՄԶԳ «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» (ՀաՄաՏեղ) ծրագրի շրջանակներում հիմնել են «Տեղական ժողովրդավարության դպրոցը» (ՏԺԴ):

Ի՞նչ է Տեղական Ժողովրդավարության Դպրոցը.  

Դպրոցն իրենից ներկայացնում է նոր գիտելիքներով, եռանդուն երիտասարդ կադրեր պատրաստելու համար նախատեսված շարունակական դասընթացների ու միջոցառումների շարք: Դպրոցը կրում է ոչ ստացիոնար բնույթ, այսինքն՝ այն իր դասընթացներն ու գործունեությունը կարող է իրականացնել Հայաստանի տարբեր համայնքներում, ընդ որում միաժամանակ մի քանի վայրում: Այդ դասընթացների միջոցով Հայաստանի համայնքներում, շարունակաբար պատրաստվում են կադրեր, որոնք ապագայում իրենց ուրույն դերակատարությունն են ունենալու համայնքներում ժողովրդավարության հաստատման և զարգացման գործում։

Ո՞րն է ՏԺԴ-ի նպատակը.

Դպրոցի հիմնական նպատակն է պատրաստել ակտիվ և ժողովրդավար երիտասարդ մասնագետներ ՀՀ համայնքներում, ովքեր կունենան անհրաժեշտ գիտելիքներ ու կարողություններ տեղական ինքնակառավարման ոլորտում և հարակից գործառնական ոլորտներում և նշանակալի դեր կկատարեն ՀՀ հանրային կառավարման համակարգում բարեփոխումների իրականացման գործում։

Ի՞նչ են սովորելու ՏԺԴ-ի մասնակիցները.

Մասնակիցները կսովորեն տեղական ինքնակառավարման և ժողովրդավարության հիմնական գաղափարներն ու մոտեցումները, համայնքների զարգացման ծրագրեր մշակելու, իրականացնելու և վերահսկելու գիտելիքներ ու հմտություններ:

Դասընթացներին մասնակցել կարող են 18-ից 35 տարեկան երիտասարդները, որոնք ապրում են Սյունիքի մարզերում։

Դասընթացների ընդհանուր տևողությունը 7 օր է (օրական 2.5 ժամ), որոնք կբաշխվեն 3-4 շաբաթվա ժամանակահատվածում։

Ընտրական փուլը հաղթահարած երիտասարդները մասնակցում են առցանց դասախոսություններին, ստանում են առաջադրանքներ և գրում անհատական աշխատանքներ, իսկ ամեն փուլի վերջում ՏԺԴ առցանց ուսուցման առցանց ուսուցման բաժնում հանձնում են համապատասխան փուլի թեստը, որը ստուգում է ստացված գիտելիքների մակարդակը։

Առցանց դասընթացների բոլոր փուլերը հաջողությամբ անցած մասնակիցները կստանան վկայական, ինչպես նաև հնարավորություն կունենան անհատապես կամ թիմային եղանակով մասնակցել դրամաշնորհային մրցույթին՝ իրենց համայնքներում ծրագրեր իրականացնելու նպատակով:

Դասընթացները կանցկացվեն մոտ 25-30 հոգուց բաղկացած խմբով։

Մրցույթի մասնակցության հայտը կարող եք լրացնել հետևյալ հղումով՝

https://forms.gle/wu5dSNQ1qau7XcYU8

Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2021 թվականի ապրիլի 16-ն է։

Դասընթացները կազմակերպվելու և իրականացվելու են Գորիսի մամուլի ակումբ ՀԿ-ի հետ համատեղ

Հարցերի և լրացուցիչ այլ տեղեկությունների համար կարող եք գրել local.dem.school@gmail.com էլեկտրոնային հասցեով, մեր գործընկերների ֆեյսբուքյան էջերին, ինչպես նաև ՏԺԴ-ի պաշտոնական ֆեյսբուքյան էջին։

 

 

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Recent News

    Կանխարգելումից մինչև բուժում․ Գորիսում գործող «Կարագյոզյան» կլինիկայի առաքելությունը

    Կանխարգելումից մինչև բուժում․ Գորիսում գործող «Կարագյոզյան» կլինիկայի առաքելությունը

    Հոկտեմբեր 1, 2026
    Տեղի ունեցավ Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) հիմնադրման 10-ամյակին նվիրված աշխատաժողով

    Տեղի ունեցավ Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) հիմնադրման 10-ամյակին նվիրված աշխատաժողով

    Սեպտեմբեր 29, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.