Գորիսի մամուլի ակումբ
Կազմակերպության անվանումը և կարգավիճակը — «Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ
Կազմակերպության նախագահ — Սուսաննա Շահնազարյան
Գործունեության ոլորտը — Տեղեկատվություն
Հիմնադրման և գրանցման տարեթվերը — 2000թ հունիս, 2000թ.օգոստոս
Առաքելություն — Քաղաքացիական հասարակության ինստիտուտների զարգացմամբ նպաստել հանրային քաղաքականությունների բարելավմանը
Գործունեության տարածքը — Սյունիքի և Վայոց Ձորի մարզեր
Կառուցվածք, մասնաճյուղեր
Կազմակերպության խորհուրդ, խորհրդի անդամներ, վերստուգիչ
Շահառուների նկարագիր
Հասարակության բոլոր անդամներ
Կանոնադրական նպատակներ
-աջակցել մարզի լրագրողների պրոֆեսիոնալ մակարդակի բարձրացմանը.
-աջակցել մարդկանց՝ օպերատիվ և ճշգրիտ լրատվություն ստանալու իրավունքի ապահովմանը,
-հասնել նրան, որ Գորիսում օրենքով նախատեսված հանրային նշանակության տեղեկատվությունը բաց եւ մատչելի լինի հանրության համար.
-նպաստել բազմակարծության ապահովմանը.
-քաղաքական գործընթացների ընթացքում աջակցել հանրության շահերի պաշտպանությանը:
Ռազմավարական ուղղություններ և նպատակներ
1.Քաղաքացիական հասարակության կարողությունների զարգացում
1.1. Նպաստել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կարողությունների զարգացմանը:
1.2. Աջակցել ՔՀԿ ոչ ֆորմալ խմբերի զարգացմանն ու նախաձեռնությունների իրականացմանը:
2. Մարդու իրավունքների և շահերի պաշտպանություն
2.1 Բարձրացնել հանրության իրավագիտակցության մակարդակը ՄԻՊ և ՇՊ ոլորտներում:
2.2 Նպաստել խոցելի խմբերի խնդիրների լուծմանը իրավունքների և շահերի պաշտպանության միջոցով:
2.3 Նպաստել խոցելի խմբերի իրավունքների և շահերի պաշտպանությանը՝ իրականացնելով տարբեր նախաձեռնույուններ /ասուլիս, քննարկում,
ծրագրեր, դասընթացներ/:
3. Համայնքային զարգացում
3.1.Նպաստել ՏԻՄ-ի թափանցիկությանը և հաշվետվողականությանը հանրային վերահսկողության և մասնակցության միջոցով:
3.2.Նպաստել համայնքային խնդիրների լուծմանը՝ հանրային հնչեղության միջոցով:
3.3.Նպաստել ՏԻՄ-երի ծառայությունների մատուցման որակի բարելավմանը:
3.4.Նպաստել ՔՀԿ-ՏԻՄ համագործակցության ձևավորմանը և զարգացմանը:
3.5Նպաստել ՏԻՄ ոլորտում օրենսդրական դաշտի բարելավմանը:
4. Մեդիա զարգացում
4.1.Աջակցել Հայաստանում ազատ, ժողովրդավարական մամուլի կայացմանը:
4.2.Նպաստել մեդիա գրագիտության մակարդակի բարձրացմանը:
4.3.Աջակցել երիտասարդ լրագրողների կարողությունների զարգացմանը:
4.4.Նպաստել մարդկանց օպերատիվ և ճշգրիտ լրատվություն ստանալու իրավունքի ապահովմանը: