Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Հունիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՄայիսՀուլիս »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Հունիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՄայիսՀուլիս »
No Result
View All Result
Գլխավոր Համայնք

Գորիսում անշարժ գույքը շարունակում է պահանջարկ ունենալ

by Հեղինե Մինասյան
Օգոստոս 27, 2021
0

Համավարակից, ապա նաև Արցախյան երկրորդ պատերազմից հետո,  2021թ-ին նկատելի աճ է գրանցվել Գորիս համայնքի անշարժ գույքի շուկայում։ Վերջին տարիների համեմատ, փետրվարից սկսած, ավելացել է հատկապես վաճառվող բնակարանների թիվը։

Կամո Գրիգորյան
Կամո Գրիգորյան

«Կար-Գետափ» ՍՊԸ-ի տնօրեն Կամո Գրիգորյանն, ով 13 տարի Գորիսում զբաղվում է անշարժ գույքի բիզնեսով, ասում է, որ  առք ու վաճառքի շուկան այս պահին ակտիվ է. մինչ պատերազմ ամսական վաճառվում էր երկուսից երեք տուն, իսկ այժմ վաճառողները շատացել են։ Բարձրացել է նաև բնակարանների  վաճառքի գինը։

«Անշարժ գույքի շուկայի ակտիվության վրա ազդեցություն է ունեցել պատերազմը, մասնավորապես, այն հանգամանքը, որ տեղահանված արցախցիները  բնակարաններ են ձեռք բերում»,- ասում է  Կամո Գրիգորյանը: Նրա խոսքով, բնակելի տներից բացի, վաճառվում են նաև փոքր և միջին բիզնեսներ, արտադրական տարածքներ։

Լիլիթ Մարտիրոսյան
Լիլիթ Մարտիրոսյան

Անշարժ գույքի «Goris Realty» գործակալության տնօրեն Լիլիթ Մարտիրոսյանի խոսքով, 2021 թվականի մայիսին ընդհանրապես վաճառքներ չեն գրանցվել։ Նրա կարծիքով դա կապված է այդ օրերին Սև լճի մերձակայքում լարված իրավիճակով:

ՀՀ Արդարադատության նախարարության Սյունիքի մարզի «Գորիս» նոտարական տարածքի նոտար Առնո Առաքելյանը Գորիսում անշարժ շուկայի ակտիվացումը չի կապում պատերազմական և հատկապես, խուճապային տրամադրությունների հետ։ Նա նշում է, որ 2019 թվականին իրենց ծառայությունն աննախադեպ մեծ թվով գործարքներ է կատարել և հիմնականում՝ բնակարանների, հողամասերի առք ու վաճառքի։  Նոտարի խոսքով այդ ժամանակահատվածում կտրուկ բարձրացել էր  հատկապես հողի վաճառքի գինը, մեծ թիվ էին կազմում մարդիկ, ովքեր արտերկրից հողատարածքներ էին ձեռք բերում  Տաթև համայնքում։ Առնո Տատինցյանը  շեշտում է, որ վերջին տարիների համեմատ բնակարանների վաճառքի գինը չի նվազում, և գնորդների պակաս էլ չի նկատվում, այսինքն, ի հակառակ շրջանառվող խոսակցությունների, անշարժ գույքը Գորիսում շարունակում է պահանջարկ ունենալ։

Վաճառքի հետ, բարձրացել են նաև բնակելի տարածքների վարձակալության գները․ եթե նախորդ տարի, անգամ մինչև մինչ պատերազմ, վարձակալության տրվող բնակարանների գինը մեկ քառակուսու համար չէր հասնում հինգ-վեց հարյուր դրամի, ապա այժմ այն որոշ դեպքերում տասնապատկվել  է և ավելին։

Անշարժ գույքի թե՛ վաճառքի, և թե՛ վարձակալության գների վրա ազդեցություն ունի նաև այն հանգամանքը, որ համայնքի այլևս սահմանամերձ դարձած որոշ բնակավայրերից, ինչպես նաև Քաշաթաղի գյուղական համայնքներից տեղահանվածները բնակարաններ են ձեռք բերում Գորիսում, իհարկե, որոշ դեպքերում վարձակալության ժամկետները կարճաժամկետ են, քանի որ ոմանք մտավախություն ունեն, որ կրկին կարող են տեղահանվել։

 

Սույն հոդվածը հրապարակվել է ԵՄ ֆինանսական աջակցությամբ: Հոդվածը արտացոլում է հեղինակի կարծիքը և պարտադիր չէ, որ արտացոլի ԵՄ տեսակետը։

Հեղինե Մինասյան
ShareTweetShare
  • Վերջին Նորությունները

    Սյունիքի նոր զարկերակը. Տաթև-Լծեն-Շամբ ճանապարհը՝ ռազմավարական այլընտրանքից մինչև զբոսաշրջային հեռանկար
    Համայնք

    Սյունիքի ճանապարհների ռազմավարական ու տնտեսական «մաթեմատիկան»

    Հունիս 24, 2026
    Գորիսում՝ ֆրանսիական շնչով. ֆրանսախոսների մշակութային կենտրոնը նշեց հիմնադրման 20-ամյակը
    Գորիս

    Գորիսում՝ ֆրանսիական շնչով. ֆրանսախոսների մշակութային կենտրոնը նշեց հիմնադրման 20-ամյակը

    Հունիս 22, 2026
    Ազգային ժողովի 2026 թ․ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները՝ ըստ Սյունիքի մարզի համայնքների
    Համայնք

    Ազգային ժողովի 2026 թ․ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները՝ ըստ Սյունիքի մարզի համայնքների

    Հունիս 19, 2026
    Գորիսի պետական համալսարանում դիմորդների հետաքրքրությունը պահպանվում է
    Գորիս

    Գորիսի պետական համալսարանում դիմորդների հետաքրքրությունը պահպանվում է

    Հունիս 19, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.