Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Հոկտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ՍեպտեմբերՆոյեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Հոկտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ՍեպտեմբերՆոյեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Համայնք

Որոտանցի երեխաները չեն կարողանում պատրաստվել դպրոցին

by mediapoint
Օգոստոս 27, 2021
0

Մի քանի օր հետո կսկսվի ուսումնական նոր տարին․ ազերիների կողմից շրջափակված Որոտան գյուղի դպրոցականները կոշիկ, հագուստ, գրենական պիտույքներ, դասագիրք գնելու անհրաժեշտություն ունեն, բայց նրանց տեղաշարժը սահմանափակված է ադրբեջանցի զինվորականների կողմից։

Գյուղի դպրոցի մանկավարժների գերակշիռ մասն, ինչպես նաև տնօրենն  ապրում են Գորիս քաղաքում, նրանք ևս չեն կարողանում ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքները սկսել։

Բնակավայրում բնակիչների խուճապային իրավիճակ չկա, ինչպես տեղեկացնում են շրջափակվածները, բայց որոշ մարդիկ անհանգստությունից ճամպրուկային տրամադրություն ունեն, մտածելով, որ կարող են հրահանգել տարհանվել գյուղից։  Մի քանի ընտանիքներ իրենց երեխաներին այլընտրանքային, խորդուբորդ ճանապարհով արդեն տեղափոխել են այլ բնակավայրեր։

Բնակիչները դժգոհում են, որ անորոշ վիճակ է, քանի որ տեղեկություն չունեն, թե ինչ է լինելու, իրենց ոչ մեկը չի այցելում, չի խոսում։ Տեղյակ չեն,  թե բանակցություններն ինչ փուլում են, տպավորություն կա, որ իրենք անտեսված են։ Ակնկալում էին, որ որևէ պաշտոնյա այլընտրանքային ճանապարհով կարող էր գալ գյուղ, հանդիպել, խոսել։

Զրուցակից ուսուցչուհիներից մեկի խոսքով ինքն այս տարի առաջին դասարանցիներին պետք է դասավանդի, որոշել է, որ եթե այդ երեխաները մնան գյուղում, ինքը նրանց իր տանն է պարապելու և չի թողնի, որ կրթությունից դուրս մնան։

Գյուղի  ընտանիքներին երեկ և այսօր սահմանափակ քանակով հաց է տրամադրվել, որոշ ընտանիքներ որտեղ երեխաներ չկան, իրենց ցանկությամբ հացը տվել են բազմազավակ ընտանիքներին։

Մինչև շրջափակումը, որոտանցիներն իրենց հիմնական գնումները կատարում էին Գորիսից, այդ պատճառով անգամ առաջին անհրաժեշտության ապրանքների կարիք է զգացվում գյուղում։

Սեփ․ լրատվություն

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Recent News

    Համայնքների վերախոշորացում․ ի՞նչ են ուզում ընտրողները, ի՞նչ են առաջարկում թեկնածուները

    Համայնքների վերախոշորացում․ ի՞նչ են ուզում ընտրողները, ի՞նչ են առաջարկում թեկնածուները

    Հոկտեմբեր 20, 2026
    Սյունիքի արյան կայանը՝ նոր  սարքավորումներով, բայց դոնորների կարիքով

    Սյունիքի արյան կայանը՝ նոր սարքավորումներով, բայց դոնորների կարիքով

    Հոկտեմբեր 11, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.