Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Օգոստոս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« ՀուլիսՍեպտեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Օգոստոս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« ՀուլիսՍեպտեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Հասարակություն

Համացանցը նաև ժամանակ է խնայում նոր հնարավորությունների համար

by Հեղինե Մինասյան
Սեպտեմբեր 14, 2021
0

 

Covid-19-ի  պայմաններում հազարավոր մարդկանց  կյանքը փոխվել է՝ սահմանափակվելով տանը և էկրանի մոտ անցկացրած ժամանակով։ Շատերի համար ինտերնետը շատ արագ դարձավ  սովորելու, զարգանալու, օնլայն աշխատանք  գտնելու, անգամ ընտանիք կազմելու հնարավորություն:

Ինեսա Սարգսյան

19-ամյա Ինեսա Սարգսյանը սովորում է Հայաստանի ամերիկյան համալսարանի «Անգլերեն և հաղորդակցություն» բաժնում: Սահմանափակումների ընթացքում հայրենի գյուղում էր՝ Խոզնավարում, դասերին մասնակցում էր հեռավար։ Նա պատմում է, որ այդ ընթացքում ոչինչ չկար անելու և ձանձրալի էր ամբողջ օրը տանը մնալով, ժամանակը վատնել միայն սոցիալական ցանցերում: Telegram սոցիալական ցանցի խմբերից  մեկի հայտարարությունում հանդիպել է մարքեթինգային ընկերության աշխատանքային հայտարարության: Աշխատանքի ընդունվելը և վճարումը կատարվել է օնլայն, իսկ հիմնական զբաղմունքն եղել է սոցիալական մեդիայի մարքեթինգ, գովազդների և արշավների կառավարում: «Ժամային սահմանափակում չկար, օրական աշխատում էի միջինը չորս ժամ և ամենակարևորը տրանսպորտի գումար չէի ծախսում, աշխատելով տանից և ինձ հարմար ժամերի»,- ասում է Ինեսան:

2020 թվականին համավարակի դեմ պայքարում սոցիալական հեռավորության պահպանման և շարժման սահմանափակումների ժամանակահատվածում ինտերնետ կապը կարևոր էր բոլորի համար: Ինտերնետի հասանելիությունը բազմազան հնարավորություններ է ընձեռում նույնիսկ այս դժվար ժամանակներում։ Մարդիկ ինտերնետից ամենից հաճախ օգտվում են հաղորդակցվելու, այդ թվում նաև զանգեր, հաղորդագրություններ ուղարկելու, ինչպես նաև սոցիալական ցանցերից օգտվելու և լրատվություն ստանալու համար: Մինչև համավարակ, աշակերտների մեծ մասն ինտերնետից օգտվում էին որպես ժամանցի կամ ծանոթությունների համար: Համավարակից հետո, ինչպես աշակերտները, այնպես էլ ուսանողները,  դասերը շարունակում էին հեռավար: Այժմ արդեն սկսվել է նոր ուսումնական տարին, և նրանք մեկ տարվա դադարից հետո շարունակում են դասերը: Մի մասը մեծ ուրախությամբ է գնում դասի, որոշներն  արդեն հարմարվել են հեռավար կրթությանը, պատճառաբանելով, որ դասերի զուգահեռ, տանը մնալով, կարողանում են նաև աշխատել օնլայն հարթակներում, գումար վաստակել:

Ինտերնետը իր մեջ պարունակում է բազմազան տեղեկատվական ծառայություններ և դրանից օգուտ քաղելը կախված է այն հանգամանքից, թե ինչպես և ինչ նպատակով է այն  օգտագործվում։ Այսօր գրեթե չկա աշխատանքային մի ոլորտ, որտեղ չի օգտագործվում կամ ազդեցություն չունի ինտերնետը, թեև համացանցը մինյանց հետ կապի մեջ լինելու մեծ հնարավորություններ է ընձեռում մարդկանց: Այն ունի ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմեր, և մարդը պետք է այն ճիշտ օգտագործի: Բնակչության մեծ մասը երբեմն օրվա ընթացքում կանոնավոր չսնվելով համացանցում չափից շատ ժամանակ  հատկացնելով և գիշերը քնելու փոխարեն ևս շարունակում են  աշխատանքը, որն էլ առաջացնում է մի շարք հիվանդություններ: Մարդիկ իրական շփումը նախընտրում են փոխարինել ինտերնետային հաղորդակցությամբ, որն էլ տանում է հասարակությունից մեկուսացման: Մեծահասակների խոսքով վերջին ժամանակներս սոցիալական ցանցերի պատճառով մարդիկ  ռոբոտացել են: Նրանք բողոքում են, ասելով, որ ինտերնետը  միշտ չէ դրական  ազդեցություն  թողնում: Շեշտելով, որ վերջին շրջանում համացանցում հաճախ են կեղծ և իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ տեղադրում և իրենց հոգեկան վիճակն ավելի է լարվում:

Ինտերնետից օգտվելու ամենատարածված միջոցը բջջային հեռախոսն է։ Դպրոցական երեխաները ավելի շատ օգտվում են facebook, tik tok, youtube, սոցիալական ցանցերից, երիտասարդները viber, facebook, messenger, instagram, իսկ միջին հասակի մարդիկ՝ Google և Youtube-ից: Նշված կայքերում որոշները օրվա ընթացքում ժամանակ են ծախսում որպես եկամտի կայուն աղբյուր, իսկ որոշները շփվում են ընկերների հետ կամ պարզապես դիտում ֆիլմեր:

 

 

Սույն հոդվածը հրապարակվել է ԵՄ ֆինանսական աջակցությամբ: Հոդվածը արտացոլում է հեղինակի կարծիքը և պարտադիր չէ, որ արտացոլի ԵՄ տեսակետը։

Հեղինե Մինասյան
ShareTweetShare
  • Recent News

    Ծաղիկը էժանացել է, բայց ոչ ինքնարժեքից․ երկու տեսակետ՝ մեկ շուկայում

    Ծաղիկը էժանացել է, բայց ոչ ինքնարժեքից․ երկու տեսակետ՝ մեկ շուկայում

    Օգոստոս 14, 2026
    Վահագնի մեղուները սահմաններ չեն ճանաչում

    Վահագնի մեղուները սահմաններ չեն ճանաչում

    Օգոստոս 13, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.