Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Հուլիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՀունիսՕգոստոս »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Հուլիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՀունիսՕգոստոս »
No Result
View All Result
Գլխավոր Հասարակություն

Մարզային բուժհիմնարկներում Covid 19-ի թեստավորում չի իրականացվում

by Անահիտ Գրիգորյան
Սեպտեմբեր 16, 2021
0

Գորիս բժշկական կենտրոնն իր ֆեյսբուքյան էջում  տեղեկություն է տարածել այն մասին, որ COVID-19-ի ՊՇՌ թեստավորում իրականացվում է միայն մայրաքաղաքում՝ վճարովի հիմունքներով։
Դրան զուգահեռ, հանրության մեջ կարծիքներ էին հնչեցվում այն մասին, որ թեստավորվել կարելի է նաև Գորիսում։
Այսօր mediapoint.am-ին տված հարցազրույցում  կենտրոնի տնօրեն  Դավիթ Մաշուրյանը ևս մեկ անգամ հաստատեց, որ թեստավորումը իրականացվում է միայն մայրաքաղաքում։ Խոսքը վերաբերում է ՀՀ Առողջապահության նախարարության  թիվ N 65 որոշման 5․1 կետի, որում նշվում է, որ հոկտեմբերի մեկից  աշխատողները յուրաքանչյուր 14 օրը մեկ պետք է ներկայացնեն  կորոնավիրուսային հիվանդության բացասական արդյունքը հավաստող, առավելագույնը 72 ժամ վաղեմության տեղեկանք։


ՊՇՌ հետազոտությունն իրականացվում է  աշխատողի  հաշվին  և ոչ աշխատանքային օրերի.  թեստավորման համար աշխատանքային  օրերին աշխատանքից բացակայությունը գործատուի կողմից դիտարկվում է անհարգելի։


Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ կատարվող պատվաստումների հակացուցումներ ունենալու դեպքում բնակիչները պետք է դիմեն տեղամասային բժշկին, ով հետազոտությունների արդյունքում որոշում է, թե արդյո՞ք,  կարող է պատվաստվել, թե՝ ոչ։


Մաշուրյանը նաև ընդգծում է, որ  Գորիսում նմուշառում  իրականացվում է միայն բժշկական ցուցումների ժամանակ՝ պոլիկլինիկայում, որն ուղարկվում է Կապան։ Ըստ նրա, բոլոր մեխանիզմները նեդրվում են, որպեսզի բնակիչները պատվաստվեն։
Սեպտեմբերի 15-ի տվյալներով Գորիս քաղաքում պատվաստվել է 1200-ից ավելի մարդ, որի մեծ մասը պետական համակարգի աշխատողներ են։

 

 

Սույն հոդվածը հրապարակվել է ԵՄ ֆինանսական աջակցությամբ: Հոդվածը արտացոլում է հեղինակի կարծիքը և պարտադիր չէ, որ արտացոլի ԵՄ տեսակետը։

Անահիտ Գրիգորյան
ShareTweetShare
  • Վերջին Նորությունները

    Ամառային արձակուրդներ․ ինչ ուղղություններ են ընտրում գորիսեցիները
    Գորիս

    Ամառային արձակուրդներ․ ինչ ուղղություններ են ընտրում գորիսեցիները

    Հուլիս 16, 2026
    Գորիսի թատրոնը 90 տարեկան է․ Արվեստի կենդանի պատմություն
    Գորիս

    Գորիսի թատրոնը 90 տարեկան է․ Արվեստի կենդանի պատմություն

    Հուլիս 10, 2026
    Գորիսում քննարկվել են դպրոցների կառավարման համակարգում սպասվող փոփոխությունները
    Հասարակություն

    Գորիսում քննարկվել են դպրոցների կառավարման համակարգում սպասվող փոփոխությունները

    Հուլիս 3, 2026
    Սյունիքի նոր զարկերակը. Տաթև-Լծեն-Շամբ ճանապարհը՝ ռազմավարական այլընտրանքից մինչև զբոսաշրջային հեռանկար
    Համայնք

    Սյունիքի ճանապարհների ռազմավարական ու տնտեսական «մաթեմատիկան»

    Հունիս 24, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.