Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Հոկտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ՍեպտեմբերՆոյեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Հոկտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ՍեպտեմբերՆոյեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Համայնք

Սահմանամերձ դպրոցների ուսուցիչները վաղվանից կերթևեկեն այլընտրանքային ճանապարհով

by Անահիտ Գրիգորյան
Նոյեմբեր 11, 2021
0
Որոտանի միջնակարգ դպրոց

Ինչպես արդեն նշել էր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը,  գիշերը 24։00 -ին  տեղադրվել են Գորիս-Կապան ճանապարհին սահմանային և մաքսային հսկողության կետեր:
Այդ ճանապարհով են հասնում Որոտանի, Բարձրավանի և Շուռնուխի միջնակարգ  դպրոցի երթևեկող ուսուցիչները։

Այսօր Բարձրավանի միջնակարգ դպրոցի երթևեկող չորս ուսուցիչներն իրենց դասերը կազմակերպել են հեռավար: Դպրոցի տնօրեն Սառա Հակոբյանի խոսքով՝  Սյունիքի մարզպետարան դիմելուց հետո  վաղվանից երթևեկելու են իրենց տրամադրած մեքենայով՝ այլընտրանքային Խոտ գյուղի ճանապարհով։
Որոտանի միջնակարգ դպրոցի տնօրեն Ա․Գրիգորյանը  նշում է, որ այսօր 13 երթևեկող ուսուցիչներ գնացել են այլընտրանքային ճանապարհով, բայց   մարզպետարան գրություն է ուղարկել՝ առաջարկելով կամ  տրամադրել մեքենա, որով կարող են  հասնել  դպրոց  կամ էլ անցնեն հեռավար կրթության: «Ամեն դեպքում մենք էլք չունենք և հնարավոր ամեն կերպ հասնելու ենք աշխատանքի»,- նշում է տնօրենը, ով սպասում է մարզպետարանի պատասխանին։
Շուռնուխի միջնակարգ դպրոցի տնօրեն  Ա․ Լալաբեկյանը նշում է, որ այսօր ուսուցիչներն աշխատանքի չեն ներկայացել, իսկ վաղվանից արդեն կգան այլընտրանքային ճանապարհով՝ մարզպետարանի տրամադրած մեքենայով։ Շուռնուխ դպրոցի ուսուցչուհի Ն․ Միրաքյանը   նշում է, որ  այսօր դաս չի եղել,  քանի որ երեխաները հեռավար դասի հնարավորություն չունեն. Հեռախոսազանգով  են  հանձնարարություններ տվել։
Այնուամենայնիվ երեք դպրոցի ուսուցիչները պնդում են, որ հնարավորինս հասնելու են դպրոց և երեխաներին չեն թողնի առանց կրթության:

Անահիտ Գրիգորյան
ShareTweetShare
  • Recent News

    Կանխարգելումից մինչև բուժում․ Գորիսում գործող «Կարագյոզյան» կլինիկայի առաքելությունը

    Կանխարգելումից մինչև բուժում․ Գորիսում գործող «Կարագյոզյան» կլինիկայի առաքելությունը

    Հոկտեմբեր 1, 2026
    Տեղի ունեցավ Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) հիմնադրման 10-ամյակին նվիրված աշխատաժողով

    Տեղի ունեցավ Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) հիմնադրման 10-ամյակին նվիրված աշխատաժողով

    Սեպտեմբեր 29, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.