Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Օգոստոս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« ՀուլիսՍեպտեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Օգոստոս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« ՀուլիսՍեպտեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Համայնք

Գորիսում հյուրանոցային բիզնեսը նոր քայլեր է անում

by Ալինա Վարդանյան
Նոյեմբեր 28, 2021
0

Այսօր Գորիսում բացվեց Popock Goris-ը, որը Հայաստանում Պոպոք անվամբ հյուրանոցային ցանցի 7-րդ մասնաճյուղն է։

-Ցանցն ընդլայնելու մասին միշտ մտածել ենք ու ցանկացել, բայց պատերազմից հետո այն բացելու առաջնային նպատակը ոգեշնչելն էր ու ժողովրդի մեջ խաղաղության հույսն արթուն պահելը,- ասում է  հյուրանոցային ցանցի հիմնադիր Բակուր Մելքոնյանի կինը՝ Գայանե Մարգարյանը։

-Չունեինք մտածմունքներ, մտքեր և ոչ մի վայրկյան, ոչ գնելուց, ոչ դրանից հետո, ոչ էլ առավել ևս հիմա, որ գուցե սխալ էր, վաղ էր կամ նման բաներ։ Մենք նպատակ ունեինք, ապացուցելու ու ցույց տալու, որ Գորիսը պետք է ապրի, պետք է զարգանա։ Կարծիքներ, վախեր շատ էինք լսում մյուսներից՝ տեղացիներից, դրսի հայերից։ Բայց մենք երբեք չենք կասկածել, որ ճիշտ ենք անում։ Ու բոլոր հոռետեսական մտքերին գործով ցանկացանք պատասխանել։ Բիզնեսը կաշխատի թե չէ, դա երկրորդ հարցն է, եկամտաբեր կլինի թե չէ, դրա մասին քիչ ենք մտածում։ Այն, որ այս շենքը հավատ կարող է ներշնչել, դա է կարևոր։ Ամուսնուս՝ Բակուր Մելքոնյանին շատերն են ճանաչում, նա նաև  «Արտ լանչ» ընկերության հիմնադիրն է, որը պատերազմի օրերին զորամասերին սննդով էր ապահովում։ Նա հաճախ է սոցցանցում գրառումներ կատարում, մոտ 15 հազար հետևորդ ունի, և վստահ եմ, որ շատերը կներշնչվեն, ներդրումներ կանեն Գորիսում, աշխատատեղեր կբացվեն,- նշում է Գայանեն։

 

«Պոպոք» հյուրանոցային ցանցի ղեկավար Կարինե Մինասյանի խոսքով առայժմ տասը հոգանոց անձնակազմ կաշխատի՝ հիմնականում տեղացիներ։ Չեն բացառում, որ ծանրաբեռնվածության դեպքում աշխատատեղերը կավելանան։

Աշխատողների ընտրության կարևոր սկզբունքը «Պոպոք»-ում արագ կողմնորոշվելու կարողությունն է, ադմինիստրատիվ աշխատանքների դեպքում՝ նաև օտար լեզուների իմացությունը։

«Պոպոք Գորիսը» հյուրեր կարող է ընդունել արդեն դեկտեմբերի սկզբից։ Այն մատուցում է հիմնականում գիշերակացի ու հանրային սննդի ծառայություններ։

Հ․Գ․ Բակուր Մելքոնյանին հնարավոր չեղավ «կտրել» հյուրերից և լսել նրա կարծիքը, բայց նկատելի էր, թե ինչպիսի  ոգևորությամբ է ներկաներին պատմում իր նախաձեռնության մասին։

Ալինա Վարդանյան
ShareTweetShare
  • Recent News

    Ծաղիկը էժանացել է, բայց ոչ ինքնարժեքից․ երկու տեսակետ՝ մեկ շուկայում

    Ծաղիկը էժանացել է, բայց ոչ ինքնարժեքից․ երկու տեսակետ՝ մեկ շուկայում

    Օգոստոս 14, 2026
    Վահագնի մեղուները սահմաններ չեն ճանաչում

    Վահագնի մեղուները սահմաններ չեն ճանաչում

    Օգոստոս 13, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.