Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին

Օրացույց

Loading...
«Փետրվար 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728  
« ՀունվարՄարտ »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Փետրվար 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728  
« ՀունվարՄարտ »
No Result
View All Result
Գլխավոր Համայնք

Ուրվագծվում է Գորիս համայնքի առաջիկա հինգ տարվա զարգացման ռազմավարությունը

by Քրիստինե Հայրապետյան
Ապրիլ 27, 2022
0

Գորիսի համայնքապետարանում տեղի ունեցավ հնգամյա զարգացման ծրագրի վերաբերյալ հանրային քննարկում, որին մասնակցեցին համայնքի բնակիչներ, ՀԿ–ների ներկայացուցիչներ, համայնքի աշխատակազմի անդամներ և այլ շահագրգիռ անձինք։ Համայնքի ավագանու անդամ Իրինա Յոլյանը ներկայացրեց, թե ինչ ծրագրեր են նախատեսվում իրականացնել Գորիս համայնքում՝առաջիկա 5 տարիների ընթացքում, որոնք ըստ նրա՝ երկարաժամկետ արդյունք ապահովվող ծրագրերն են։ Քանի որ Արցախյան երկորդ պատերազմից հետո մեր տարածաշրջանը  դարձել է սահմանամերձ` շեշտադրվել է  անվտանգության առաջնահերթությունները, թե սահմանամերձ բնակավայրերում ինչ անվտանգային ծրագրեր են իրականացվում, և որը կշարունակեն նաև առաջիկա տարիների ընթացքում։

Նախատեսվում են բոլոր բնակավայրերում իրականացնել գյուղատնտեսական տարբեր ծրագրեր, հատկապես ուշադրություն դարձնելով արտադրվող գյուղմթերքի բրենդավորմանը։ Պլանավորվում է, Խնձորեսկում՝ հացահատիկա–ընդեղենի, Վերշենում՝ ճախաթթվի արտադրություն, Հարթաշենում՝ ջերմոցային տնտեսության ստեղծել, իսկ Որոտանում կտրամադրվեն փեթակներ՝մեղվաբուծությունը զարգացնելու համար։ Քարահունջի համար նախատեսվում է գյուղի պատմական հատվածի՝«Մետաքսի ճանապարհի» թթի շերամապահության ծրագիրը վերականգնել։ Նախատեսվում է նաև սածիլներ և տնկիներ տրամադրել համայնքի սահմանամերձ բնակավայրերին,  որպեսզի բնակիչները  գյուղացիական տնտեսությամբ զբաղվելու և այընտրանքային եկամուտ ստանալու հանարավորություն ունենան։

Ի․Յոլյանի խոսքով՝ համայնքում ենթակառուցվածքների վերակառուցումն առհասարակ  նպատակ ունի տնտեսությունների համար ստեղծել արդյունավետ պայմաններ, որպեսզի կարողանան օգնել նաև ձեռներեցությամբ զբաղվողներին։ Ավագանու անդամի խոսքով՝ համայքապետարանը պետք է նպաստի, որպեսզի փոքր և միջին բիզնեսը զարգանա, ընդլայնվեն հնարավորությունները, և այդ կերպ կստեղծվեն նաև նոր աշխատատեղեր։  Խոսվեց զբոսաշրջության ոլորտի ծառայությունների որակի բարելավման մասին, քանի որ պատերազմից հետո  շատ խնդիրներ են առաջացել այդ ոլորտում։

Տարբեր բնակավայրերում ոռոգման և խմելու ջրագծերի վերակառուցման աշխատանքներ են նախատեսվում, լուսավորության արդիականացում, արևային պանելների տեղադրում, ճանապարհային ցանցի բարեկակարգում։ Համայնքի 5 նախակրթարաններիի շենքեր ևս կվերանորոգվեն։

Որոտանում լուսավորության հետ կապված մեկնարկային ծրագիր է իրականացվում, որպեսզի առաջիկա ամիսներին էլեկտրախնայողությունը հասցվի 100 տոկոսի, և այդ փորձը հաջողելու դեպքում նույնը կարվի նաև այլ բնակավայրերում։

Գորիս քաղաքի կենտրոնական փողոցների կապիտալ վերանորոգումը, որը Համաշխարհային բանկի ֆինասավորմամբ է իրականացվում, կավարտվեն 2023թ․-ին։Կարևորվում է նաև Կանաչ տարածքների ստեղծումը, որի համար 10 հազար պտղատու ծառ կտնկվի։

2022-2026թ․թ․Հնգամյամյա զարգացման ծրագրում ներառված են նաև սոցիալական ծրագրեր, որոնք են՝տարեցների խնամքի կենտրոնի ստեղծում, հաշմանդամություն ունեցող երեխաների վերականգնողական կենտրոնի հիմնադրում, Արցախյան պատերազմում վիրավորված զինվորների համար աշխատատեղեր ստեղծելուն։

Հանրային քննարկման մասնակիցները մի շարք առաջարկություններ ներկայացրեցին։

Մանկավարժ Սևադա Խոջաբաղյանը կարևորեց խելացի  անասնագոմերի կառուցումը, առաջարկեց  ծառատունկ իրականացնել նաև տների մայթերին, ինչպես նաև վերահսկողություն իրականացվի համայնքապետարանի կողմից և տուգանքներ սահմանելու մեխանիզմներ մշակվեն։ Նա նշեց նաև Գորիս քաղաքի զբոսայգում  բացօթյա բեմահարթակ կառուցելու անհրաժեշտության մասին։

«Գործընկերություն և ուսուցում» ՀԿ-ի գործադիր տնօրեն Արտաշես Տոռոզյանի խոսքով, անհրաժեշտ էր, որպեսզի նախապես քննարկվեր նախորդ հնգամյա ՝(2018-2022թթ) զարգացման ծրագրի արդյունքներն ու ձեռքբերումները, հանրությանը ներկայացվեր  ֆիլմի կամ ինֆոգրաֆիկաների տեսքով, որպեսզի մարդիկ  հնարավորություն ունենային տեղեկանալու,  թե ինչ ծավալի աշխատանքներ են իրականացվել անցած տարիների ընթացում։ Նա շեշտեց փոքր և միջին բիզնեսի զարգացման և աջակցման  կենտրոնի հիմնադրման կարևորությունը, որն իր գործառույթներում կներառեր հատկապես բիզնեսով զբաղվելու ցանկություն ունեցող սկսնակներին խորհրդատվություն տրամադրելու գործառույթ։ «Համայնքը մեթոդական աջակցության օղակ պետք է ստեղծի, և պետք է մեծացնել հետաքրքրությունը, որպեսզի մարդկանց կարողանանք շահագրգռել ինչ որ նոր բան սովորել։ Անհարժեշտ է նաև լուրջ մասնագետներ ներգրավվել տարբեր ոլորտներում»,–նշեց նա։

Գորիսի թիվ 2 ՆՈՒՀ–ի տնօրեն Ժ․ Խաչատրյանն առաջրկեց   իրենց նախակրթարանի շենքի բարեկարգումը ևս ընդգրկել առաջկայում նորոգվելիք կառույցների շարքում։

Հանրային քննարկման մասնակիցները հնարավորություն կունենան այլ առարկություններ ևս ներկայացնել Գորիս համայնքի  Հնգամյա զարգացման ծրագրում, երբ այն հանրայնացվի։

Քրիստինե Հայրապետյան
ShareTweetShare
  • Առանց մեկնաբանության

    Ուսումնասիրվել է անապահովության գնահատման նոր կարգը
    Ընթացիկ

    Ուսումնասիրվել է անապահովության գնահատման նոր կարգը

    Փետրվար 3, 2026
    Ճանապարհ, որը փոխեց սահմանային գյուղի օրը․ Խոզնավար
    Հոդվածներ

    Ճանապարհ, որը փոխեց սահմանային գյուղի օրը․ Խոզնավար

    Հունվար 31, 2026
    Եվգինե Վարդանյան․  «Անապահովության գնահատման նոր համակարգի նպատակը ծայրահեղ անապահովության հաղթահարումն է»
    Գորիս

    Եվգինե Վարդանյան․ «Անապահովության գնահատման նոր համակարգի նպատակը ծայրահեղ անապահովության հաղթահարումն է»

    Հունվար 29, 2026
    Սիրվարդ Բաբալարյան. «Զարմացա, որ Աստծո անունը տալիս են»
    Իրազեկում

    Սիրվարդ Բաբալարյան. «Զարմացա, որ Աստծո անունը տալիս են»

    Հունվար 22, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.