Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Հունիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՄայիսՀուլիս »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Հունիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՄայիսՀուլիս »
No Result
View All Result
Գլխավոր Համայնք

Մհերը, ով ամուր է պահում երկրի թիկունքը

by Անահիտ Բաղդասարյան
Մայիս 3, 2022
0

Որոտան գյուղում ենք․.. ադրբեջանական հենակետի դեմ դիմաց` հարյուր մետր հեռավորության վրա։ Մհեր Տատինցյանի «թագավորությունում»։

Մհերը քսաներեք տարի առաջ է վերադարձել Ռուսաստանից, Որոտան գյուղում տուն գնել, ծառեր տնկել, այգի հիմնադրել։ Տարիների ընթացքում 5000–ից ավելի թթենի, նռնենի, հոնի ու արքայանարնջի ծառեր է տնկել, վերջերս՝ նաև կիվիի ու սերկևիլի տնկիներ ավելացրել, ինչպես ինքն է ասում՝ տարիներ շարունակ անմշակ տարածքներին կյանք է տրվել, ծառերը վերակենդանացրել։

«Կիվիի տնկիներ էի պատվիրել, պատերազմից հետո մատակարարը զանգահարել էր հարցնելու, թե արդյո՞ք պատվերն ուժի մեջ ա՝ պատճառաբանելով, պատերազմական իրավիճակը։ Հակառակվեցի ու պահանջեցի ուղարկել տնկիները։ Ինչպես մինչև պատերազմն եմ առավոտ ժամը հինգից աշխատել, այնպես էլ հիմա պատերազմից հետո»,– նշում է նա։

Մհերը պլաններ շատ ունի․ ասում է, որ այս հողում, հենց թշնամու աչքի առաջ, առնվազն հիսուն աշխատատեղով ապահոված ընկերություն պիտի լինի։ Վերջին մի քանի տարիների արտադրանքը՝ հոնի և թթի օղին, «Syuniko» անվամբ մի քանի օր առաջ արտահանել է արտերկիր։ Մեր՝ գյուղում գտնվելու օրն էլ, խնձորի օղի էին թորում։

Նա վաղուց Գորիս համայնքի Որոտան բնակավայրի մշտական բնակիչ է, ու գյուղի սահմանամերձ դառնալու փաստը որևէ կերպ չի ազդել իր նախագծերն իրականացնելու հարցում․ «էս մեր ծորն ա, մենք ստեղան էլ տեղ չունենք քինալի․ մենք պիտի ամուր կանգնենք մեր հողին»,- հաստատակամ ասում է նա ու ավելացնում, որ եթե մինչև պատերազմ երբեմն  մենակ էր լինում, հիմա աշխատակիցներից առնվազն երկուսը  գիշերում են իր հետ։

Նրա հարկի տակ միշտ հյուրեր կան․ անուշահամ խորովածի հոտը, հաստատ, ադրբեջանական ուղեկալ է հասնում, նաև այն կենացները, որոնք հայրենիքի, հայրենիքը պահող մարդկանց մասին են։ Ու դրանք միայն բաժակաճառեր չեն,  այլ մեզ՝ մի քանի ժամ նրա այգում հյուրընկալված լրագրողներիս ու մյուսներին պատգամ, որ հայրենասիրության, սահման պահելու մասին լավագույն միջոցները   սահմանին տուն կառուցելն ու այն շենացնելն են։

Հետդարձին ստիպված էինք  շրջանցել Գորիս-Որոտան ճանապարհը,  որովհետև քարաթափման պատճառով այն ժամանակավորապես անանցանելի էր։ Հասնելով Բարձրավան, մի քանի անգամ երկարեց ճանապարհը․ Հայաստանի թիկունքը պահող Որոտանը մնաց հեռվում, բայց մեր սիրտը հանգիստ է, որովհետև այնտեղ է ապրում Մհերը, ով ամուր է պահում երկրի թիկունքը։

Ամբողջական հոդվածը կարդացեք այստեղ

 

 

 

Հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ՝ «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցում» ծրագրի շրջանակներում։  
Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Գորիսի մամուլի ակումբը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Անահիտ Բաղդասարյան

Լրագրող

ShareTweetShare
  • Վերջին Նորությունները

    Կարեն Բալյան․ «Շուրջ 595 կմ բարեկարգված ճանապարհ՝ Սյունիքի պատմության մեջ սա աննախադեպ արդյունք է»
    Տեսանյութեր

    Կարեն Բալյան․ «Շուրջ 595 կմ բարեկարգված ճանապարհ՝ Սյունիքի պատմության մեջ սա աննախադեպ արդյունք է»

    Հունիս 5, 2026
    «Սյունիքի թեմայի քաղաքական մանիպուլյացիան և ժողովրդավարական ռիսկերը» թեմայով քննարկում
    Տեսանյութեր

    «Սյունիքի թեմայի քաղաքական մանիպուլյացիան և ժողովրդավարական ռիսկերը» թեմայով քննարկում

    Հունիս 4, 2026
    Մեղրին՝ աշխարհի կիզակետում․ ինչ կտա «Թամփի ուղին» Հայաստանին և ինչից են մտահոգ տեղացիները
    Հոդվածներ

    Մեղրին՝ աշխարհի կիզակետում․ ինչ կտա «Թամփի ուղին» Հայաստանին և ինչից են մտահոգ տեղացիները

    Հունիս 3, 2026
    Վիլնյուսյան բանաձև. ինչպես են համադրվում մայրաքաղաքի ռազմավարությունն ու խոսքի ազատությունը
    Հոդվածներ

    Վիլնյուսյան բանաձև. ինչպես են համադրվում մայրաքաղաքի ռազմավարությունն ու խոսքի ազատությունը

    Մայիս 31, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.