Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Օգոստոս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« ՀուլիսՍեպտեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Օգոստոս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« ՀուլիսՍեպտեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Համայնք

Հանրային լսումներ՝ առանց հանրության մասնակցության

by Ալինա Վարդանյան
Մայիս 5, 2022
0

Վերջին 4 տարիներին՝ 2018-2021 թվականներին, Սիսիան համայնքում  իրականացվել և  իրականացվում են  2 մլրդ 653 974 178 դրամ  ընդհանուր արժողությամբ  թվով 13 սուբվենցիոն ծրագրեր, որից 1 մլրդ 97 225 904 դրամը ներդրվել է համայնքային բյուջեից։

Ծրագրերը հիմնականում ուղղված են նախակրթարանների արդիականացմանը, խաղահրապարակների կառուցմանը, ճանապարհների բարեկարգմանը, լուսավորության համակարգ անցկացնելուն, շենքերի պահպանությանն ու ոռոգման համակարգի կառուցմանը։

Սիսիան բազմաբնակավայր համայնքը ձևավորվել է 2017 թվականին՝ 29 գյուղեր միավորվել են Սիսիան քաղաքի հետ։

Ըստ Սիսիան համայնքի հնգամյա զարգացման ծրագրի՝ համայնքի ընդհանուր տարեկան բյուջեն կազմում է 954 363 000 դրամ։ Սեփական եկամուտներն ընդհանուր եկամուտների մեջ կազմում է 33%։

Համայնքի զարգացման ծրագրում ռազմավարական նպատակներ են հայտարարված՝ զբոսաշրջությունը, գյուղատնտեսությունը, փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացումը:

Համայնքի զարգացման ծրագրում մոտ 23 ծրագիր է ներկայացված, որոնց իրագործումը համայնքում առաջնահերթ են համարում: 2018-2021 թվականներին սուբվենցիոն ծրագրերով իրականացրել են դրանցից յոթը՝

  • «Ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատում»
  • «Բազմաբնակարան շենքերի տանիքների և մուտքերի վերանորոգում»
  • «Բակերի բարեկարգում, խաղահրապարակի կառուցում և զբոսայգու հիմնում»
  • «Լուսավորության անցկացում»
  • «Նախադպրոցական հաստատությունների վերանորոգում և բակերի բարեկարգում, գույքի նորացում»
  • «Ոռոգման համակարգի բարելավում»
  • «Կ. Դեմիճյանի անվան այգու բարեկարգում»

Վերջին տարիներին իրականացված սուբվենցիոն ծրագրերն են․

ՏԻՄ օրենքում ամրագրված է բնակիչների մասնակցության մասին, որով ոչ միայն պետք է տեղեկանան, այլ նաև մասնակից դառնան ընդունվող որոշումներին, իրականացվող ծրագրերին /հոդված 11/։

Նորմատիվ իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի 1-ին կետով սահմանվում է, որ հանրային քննարկումը` իրավաստեղծ գործընթացին հասարակության մասնակցության, գործընթացի թափանցիկության և հաշվետվողականության ապահովման նպատակով սույն օրենքով սահմանված նորմատիվ իրավական ակտի նախագծի վերաբերյալ հանրության իրազեկման, ինչպես նաև հանրային կարծիքը բացահայտելու, դրանց վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ստանալու և դրանք ամփոփելու գործընթաց է:

ՏԻՄ օրենքով սահմանվում է նաև (հոդված 32), որ բնակավայրերում վարչական ղեկավարների միջոցով հանրային լսումներ ևս պետք է կազմակերպվեն։

Սիսիան համայնքում իրականացված և իրականացվող սուբվենցոն ծրագրերը ամրագրված են ՏԱՊ-երում, զարգացման ծրագրում։

Համայնքի պաշտոնական կայքէջում տեղադրված են սուբվենցիոն ծրագրերի, տարեկան աշխատանքային պլանների մասին հանրային լսումների հայտարարություններ, որում նշվում է, որ ներկայացվել են պլանավորվող կամ արդեն նախատեսված ծրագրերը։  Սակայն պարզ չէ, թե ինչ սկզբունքներով են ընտրվել նշված ծրագրերը, ինչպես է որոշվել ու քննարկվել դրանց առաջնահերթությունները։

Ըստ նշված հայտարարությունների՝ այդ լսումներին մասնակցում են հիմնականում համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցներ, բնակավայրերի վարչական ղեկավարներ, ենթակա կազմակերպությունների աշխատակիցներ, համայնքի բնակիչներ։

Մարզի շատ համայնքների պես, Սիսիանում ևս 2021թ.-ին կիսատ մնացած սուբվենցիոն ծրագրերը կշարունակվեն իրականացվել 2022 թվականին։

2022թ-ի. համար  համայնքը երկու սուբվենցիոն հայտ է ներկայացրել՝ ճանապարհաշինություն և խմելու ջրագծի վերանորոգում։

Սիսիանի համայնքապետարանի ֆինանսատնտեսագիտական և սոցիալ-տնտեսական զարգացման բաժնի գլխավոր մասնագետ Լիլիթ Հարությունյանի խոսքով՝ սուբվենցիոն ծրագրեր կազմելուց առաջ համայնքապետարանի նիստերի դահլիճում եղել են հանրային քննարկումներ, սակայն դրանց բնակիչնեի մասնակցությունը մեծ չի եղել։

«Ըստ սահմանված կարգի՝ հայտարարություններ ենք տարածել, վարչական ղեկավարների միջոցով բնակավայրերում ևս տեղեկացրել դրանց մասին, սակայն քիչ թիվ են կազմել բնակիչներից մասնակցողները։ Հիմնականում ներկա են եղել համայնքապետարանին ենթակա կազմակերպությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և ավագանու անդամներ։

Լ. Հարությունյանի ասելով՝ սուբվենցիոն ծրագրերի ոլորտներն ընտրվել են հաշվի առնելով առկա բյուջեն, համայնքապետարանի միջոցները, ինչպես նաև մինչ ծրագրային փաթեթների կազմումը կազմակերպվող հանրային քննարկումների արդյունքները։ «Հարկ է նշել, որ մինչ այս, որևէ հանրային քննարկման ժամանակ սուբվենցիոն ծրագրերի մասով առարկություններ չեն եղել»,- նշեց ֆինանսատնտեսագիտական և սոցիալ-տնտեսական զարգացման բաժնի գլխավոր մասնագետը։

Ալինա Վարդանյան
ShareTweetShare
  • Recent News

    Ծաղիկը էժանացել է, բայց ոչ ինքնարժեքից․ երկու տեսակետ՝ մեկ շուկայում

    Ծաղիկը էժանացել է, բայց ոչ ինքնարժեքից․ երկու տեսակետ՝ մեկ շուկայում

    Օգոստոս 14, 2026
    Վահագնի մեղուները սահմաններ չեն ճանաչում

    Վահագնի մեղուները սահմաններ չեն ճանաչում

    Օգոստոս 13, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.