Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Օգոստոս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« ՀուլիսՍեպտեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Օգոստոս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« ՀուլիսՍեպտեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Համայնք

2023թվականին Գորիս համայնքի բյուջեն նախորդ տարվա համեմատ կավելանա

by Քրիստինե Հայրապետյան
Դեկտեմբեր 12, 2022
0

 

Գորիսի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Գորիս համայնքի 2023թ․ բյուջեի հանրային քննարկում։  Համայնքապետարանի ֆինանսատնտեսական և եկամուտների հավաքագրման բաժնի պետ Նարեկ Մնացականյանը ներկայացրեց 2023թ․ Գորիս համայնքի բյուջեի եկամուտները, նշելով, որ եկող տարվա համար համայնքին տրվող պետական լրավճարը նվազել է․ նախկին 169մլն 984 հազար դրամի փոխարեն կհատկացվի մոտ 70 մլն։ Լրավճարի վերանայումը, ըստ բանախոսի, կապված է գույքահարկի բազայի ճշգրտման հետ, ինչը օբյեկտիվ ցուցանիշ չէ։

«Ցավոտ հարցն այն է, որ համահարթեցումը նվազել է,  և այս տարի  պլանավորում ենք  տարբերությունը լրացնել տեղական վճարների և տուրքերի հաշվին։ Ընդհանուր այլ մեխանիզմ է անհրաժեշտ կիրառել, քանի որ բյուջեի մասնահանման ընդհանուր թիվը փոքր է, որովհետև Երևան քաղաքի մեկ բնակչի հաշվով լրավճարը երկուսուկես անգամ ավելի է, քան Գորիս կամ մեկ այլ համայնքինը։

Կարևոր է, որ այլ  մեխանիզմներ սկսեն կիրառել, որպեսզի և պետական բյուջեի մասնահանման ցուցանիշը մեծ լինի և դրան զուգահեռ՝ մայրաքաղաքի և մարզի հատկացումների տարբերությունները նվազեն»։Ներկայացվեց  բյուջեի վարչական մասը, ինչպես նաև համեմատական վերլուծություն այն մասին, որ նախորդ տարիների ցուցանիշերն ավելի  բարձր են  եղել, քան այս տարի, քանի որ աշխատավարձերի մասնակի բարձրացում է կատարվել։

Նախատեսվում է, որ Գորիս համայնքի 2023թ․ բյուջեն  կկազմի 1մլրդ․ 150 մլն 157 հազար դրամ, որը նախորդ տարվա համեմատ ավելի է մոտ 35 միլիոն դրամով։

Ակնկալվում է, որ եկող տարում կավելանան համայնքի սեփական եկամուտները, որի նախադեպն արդեն իսկ ընթացիկ տարում արձանագրվել է, ինչպես, օրինակ, շինթույլտվություններից ստացվող եկամուտները երկու անգամ աճել է նախորդ տարիների համեմատ։

Հանգստի և մշակութային  ծառայությունների համար 2023թ․ բյուջեով նախատեսված է 83 մլն 750 հազար դրամ, որից 72 մլն դրամը՝մշակույթի տների, ակումբների և կենտրոնների համար, կրթության համար՝481 մլն դրամ, որից 335մլն՝նախադպրոցական կրթության համար, իսկ 146 մլն արտադպրոցական դաստիարակության համար։

 

 

Քրիստինե Հայրապետյան
ShareTweetShare
  • Recent News

    Վահագնի մեղուները սահմաններ չեն ճանաչում

    Վահագնի մեղուները սահմաններ չեն ճանաչում

    Օգոստոս 13, 2026
    Գորիս համայնքի 2021-2026թթ. ավագանին թվերի լեզվով

    Գորիս համայնքի 2021-2026թթ. ավագանին թվերի լեզվով

    Օգոստոս 13, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.