Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին

Օրացույց

Loading...
«Փետրվար 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728  
« ՀունվարՄարտ »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Փետրվար 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728  
« ՀունվարՄարտ »
No Result
View All Result
Գլխավոր Ծրագրեր Ընթացիկ

«Տեղական ինքնակառավարում՝ հանուն Գորիս համայնքի զարգացման» ծրագիր

‘'Locally-led Action for Development of Goris Community’' Program

by mediapoint
Մայիս 12, 2023
0

Գորիս, Սյունիք, Հայաստան, Armenia, Syunik, Goris, photo

«Գորիսի մամուլի ակումբ» հասարակական կազմակերպությունը (ԳՄԱ) Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ) հետ համատեղ իրականացնում է «Տեղական ինքնակառավարում՝ հանուն Գորիս համայնքի զարգացման» ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր)։ Այն մեկնարկել է 2023 թվականի մարտին և կիրականացվի մինչև 2026 թվականի փետրվարը։ Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ։

Գորիս խոշորացված համայնքը կարևոր հաղորդակցական կենտրոն է Հայաստանի և Սյունիքի մարզի համար: Գորիսը համեմատաբար հեռու է Երևանից և ունի մեծ պոտենցիալ Հայաստանի հարավային հատվածի կենտրոնը դառնալու համար՝ քաղաքացիական հասարակության, կրթության և մշակութային ոլորտներում։ Դրա համար էլ առանցքային է ներդրումներ կատարել մարդկային և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման համար՝ համայնքի կայուն առաջընթացն ապահովելու նպատակով։ Այս ամենին կարելի է հասնել տարբեր դերակատարների միջև համագործակցային հարաբերությունների հաստատման և համայնքի միասնական տեսլականի ձևավորման միջոցով։

Ծրագրի նպատակն է հզորացնել Գորիս խոշորացված համայնքը՝ տարբեր դերակատարների կարողությունների զարգացման միջոցով, որը կհանգեցնի համայնքի զարգացմանն ու կբարձրացնի բնակիչների ներգրավվածությունն ու վերահսկողությունը որոշումների կայացման գործընթացներում։

Ծրագիրը բաղկացած է հետևյալ երեք փոխկապակցված բաղադրիչներից․ ա) բարելավել համայնքի կանոնակարգերը,  բ) զարգացնել համայնքային կազմակերպությունների ինստիտուցիոնալ կարողությունները, և  գ) ձևավորել արդյունավետ համագործակցային մշակույթ նախաձեռնությունների իրականացման միջոցով։ Այս երեք բաղադրիչները կխթանեն քաղաքացիների ակտիվ ներգրավումը որոշումների կայացման գործընթացներում՝ խրախուսելով երիտասարդների ներգրավվածությունն ու գենդերային հավասարությունը։ Ծրագիրը կզարգացնի Գորիս համայնքի մարդկային և սոցիալական կապիտալը և կստեղծի օպտիմալ պայմաններ համայնքի ներսում և դրանից դուրս գործող տարբեր դերակատարների համագործակցության համար։ Մասնավորապես, կիրականացվեն հետևյալ հաջորդական քայլերը՝ համայնքի ռեսուրսների քարտեզագրում և գնահատում, տեղական դերակատարների, այդ թվում՝ տեղական ինքնակառավարման մարմինների, քաղաքացիական հասարակության, կրթական հաստատությունների և մասնավոր սեկտորի կարողությունների զարգացում, մասնակցային պլանավորում  համայնքի զարգացման ընդհանուր տեսլականի ձևավորման նպատակով, ծրագրային հնարավորությունների, հաղորդակցական հարթակների ստեղծում և ապակենտրոնացման բարեփոխումներին ուղղված ջատագովության արշավների իրականացում։ Հատուկ ուշադրություն կհատկացվի երկու կոնտեքստային թեմաների՝ խոշորացումից հետո բազմաբնակավայր համայնքի ձևավորմանն ու ապակենտրոնացման բարեփոխումներին։

Ծրագիրը կնպաստի համայնքային տարբեր դերակատարների ներգրավմանը, որն էլ, իր հերթին, կուժեղացնի համայնքային հաշվետվողականությունը,  կնպաստի մասնակցային որոշումների կայացմանն ու փորձի   փոխանակմանը։ Այս ամենը, ի վերջո,  կհանգեցնի համայնքի բնակիչների և տեղական իշխանությունների միջև հաղորդակցական կապերի ուժեղացմանը։ Թեմատիկ քննարկումների կազմակերպումը կբարձրացնի համայնքի նկատմամբ սեփականության զգացումը՝ նպաստելով հանրային մասնակցությանն ու որոշումների կայացման գործընթացում հանրային վերահսկողության ձևավորմանը։

Հավելյալ տեղեկատվություն ստանալու համար հետևեք մեզ․

Վեբկայք: www.mediapoint.am ,

Ֆեյսբուք: https://www.facebook.com/gorispressclub,

Կարող եք կապ հաստատել հետևյալ էլ․ հասցեով կամ հեռախոսահամարով․

Էլ․հասցե: [email protected]

*****

Այս ծրագիրն իրականացվում է «Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ-ի (ԳՄԱ) կողﬕց՝ Եվրասիա համագործակցություն հիﬓադրաﬕ (ԵՀՀ) հետ համատեղ, Աﬔրիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ﬕջոցով:

Նյութի բովանդակության  համար  պատասխանատվություն է կրում «Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ-ն  և պարտադիր չէ, որ այն արտահայտի ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

                                             

Goris Press Club (GPC) together with Eurasia Partnership Foundation (EPF) is implementing a program titled ‘Locally-led Action for Development of Goris Community’ (hereinafter the Program) that commenced in March 2023, and will be implemented until February 2026. The Program is supported by the United States Agency for International Development (USAID).

Goris consolidated community is an important communication hub for Armenia and the Syunik region. Goris is relatively far from Yerevan, and it has a potential to become a center for the south of Armenia in terms of civil society, education and culture. Therefore, it is important to invest in the institutional and human capacities of the community to ensure sustainable development and progress. This can be achieved through the establishment of cooperative relations between various community stakeholders and development of collective vision of the community to collaboratively work towards common goals.

The goal of the Program is to increase the resilience of the Goris consolidated community via strengthening the capacity and commitment of the community to lead its development and enhance citizen engagement and oversight in the decision-making process.

Activities of the Program will address three interconnected components: (a) strengthening the regulatory basis of the community; (b) improving the institutional capacities of the community organizations; and (c) developing effective cooperative practice via implementation of projects through exercising the regulations. All three components will target citizen engagement in the decision making and implementation with a special focus on youth engagement and gender equality. The program will develop the human and social capital of the Goris community, and create optimal conditions for cooperation between various actors within the community and beyond. In particular, the program will map and evaluate the community assets and resources; build the capacities of local actors including LG, civil society actors, educational institutions, and the private sector; facilitate a participatory planning process with a focus on the development of a joint vision on the community development; provide local actors with resources to implement community development projects; establish local partnership platforms and advocate for effective decentralization reforms. Special attention will be paid to two contextual topics: the post-consolidation multi-settlement community and the decentralization reform.

The Program promotes inclusive multi-stakeholder engagement that will strengthen accountability, support participatory decision-making, and facilitate learning and exchange, which will eventually develop functional linkages between grass-roots and government at the local level. Organization of annual forums and thematic discussions will increase the local ownership in the community, and thus enhance public participation in and oversight over the decision-making processes.

For further information and updates about the project, please follow the links below:

Website: www.mediapoint.am

Facebook: https://www.facebook.com/gorispressclub,

Contact via

Email: [email protected]

Phone: +37498990797.

*****

This Project is implemented by the “Goris Press Club” NGO (GPC) and Eurasia Partnership Foundation (EPF), and is made possible by the generous support of the American

People through the United States Agency for International Development (USAID). The contents are the sole responsibility of “Goris Press Club” NGO and do not necessarily reflect the views of USAID or the United States Government.

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Առանց մեկնաբանության

    Ուսումնասիրվել է անապահովության գնահատման նոր կարգը
    Ընթացիկ

    Ուսումնասիրվել է անապահովության գնահատման նոր կարգը

    Փետրվար 3, 2026
    Ճանապարհ, որը փոխեց սահմանային գյուղի օրը․ Խոզնավար
    Հոդվածներ

    Ճանապարհ, որը փոխեց սահմանային գյուղի օրը․ Խոզնավար

    Հունվար 31, 2026
    Եվգինե Վարդանյան․  «Անապահովության գնահատման նոր համակարգի նպատակը ծայրահեղ անապահովության հաղթահարումն է»
    Գորիս

    Եվգինե Վարդանյան․ «Անապահովության գնահատման նոր համակարգի նպատակը ծայրահեղ անապահովության հաղթահարումն է»

    Հունվար 29, 2026
    Սիրվարդ Բաբալարյան. «Զարմացա, որ Աստծո անունը տալիս են»
    Իրազեկում

    Սիրվարդ Բաբալարյան. «Զարմացա, որ Աստծո անունը տալիս են»

    Հունվար 22, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.