Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին

Օրացույց

Loading...
«Ապրիլ 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930  
« ՄարտՄայիս »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Ապրիլ 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930  
« ՄարտՄայիս »
No Result
View All Result
Գլխավոր Հնարավորություններ Դասընթացներ

Կրթությունը՝ Գորիս համայնքի զարգացման գործընթացներում

by mediapoint
Փետրվար 14, 2024
0

Ջերմուկում կայացել է «Կրթության դերը՝ Գորիս համայնքի զարգացման գործում» եռօրյա աշխատաժողով, որտեղ Գորիս համայնքի մարդկային ռեսուրսների զարգացման պլանի համատեքստում քննարկվել է տարբեր ոլորտներում կրթության կազմակերպման ձևաչափերին,  ուղղություններին, առաջնահերթություններին վերաբերող հարցեր։

Համայնքի տարբեր կառույցների՝ համայնքային իշխանության, բիզնեսի, կրթության, քաղհասարակության ներկայացուցիչների և փորձագետների մասնակցությամբ ակտիվ քննարկում է ծավալվել համայնքում առկա իրավիճակի, խնդիրների, դրանց լուծման գործում եղած ռեսուրսները զարգացնելու հնարավորությունների մասին։

Փորձագետների կողմից ներկայացվել է տարբեր ձևաչափեր, որոնց ներդրման միջոցով հնարավոր է, օգտագործելով տեղական ռեսուրսները, նաև ներդնել առաջավոր փորձ և տարբեր մեթոդոլոգիաներ, որոնք առավել արդյունավետ են։ Դիտարկվել են նաև ռիսկերը, համագործակցության շրջանակները, ինչպես նաև համայնքային կյանքի տարբեր դերակատարների ներգրավվածությունը և հետաքրքրվածությունը։

Հատկապես կարևորվել է շարունակական կրթության ապահովման հարցը տարբեր ոլորտների զարգացման գործում։ Մասնակիցները չորս ենթախմբում քննարկել և կոնկրետ առաջարկություններ են մշակել տնտեսական գործունեություն իրականացնողների համար մասնագիտական վերապատրաստումներ անցկացնելու, հաղորդակցության, կյանքի հմտությունների ուսուցման, համացանցային տեղեկատվական գրագիտության, համայնքային զարգացման գործում մասնակցայնության ապահովման, վերապատրաստողների ծրագրերի մշակման ուղղությունններով։ Հատկապես շեշտադրվել է նշված գործընթացներում փորձագիտական շրջանակների առաջարկությունների  կարևորությունը։

Նախատեսվում է, որ աշխատաժողովի արդյունքների ամփոփման հիման վրա կմշակվեն կոնկրետ առաջարկություններ՝ Գորիս համայնքի մարդկային ռեսուրսների զարգացման համար։ Հիշեցնենք, որ ավելի վաղ, այդ նպատակով ծրագրի շրջանակներում արդեն կազմակերպվել են մի շարք ուսուցումներ, որոնք վերաբերել են համայնքում զբոսաշրջության զարգացմանը, հաղորդակցության հմտություններին, աշխատանքային օրենսդրության փոփոխություններին, ապօրինի շինարարությունների օրինականացմանը, համայնքի ռազմավարական պլանավորմանը, ֆոնդահայթայթմանը և այլ թեմաների։

 

***

Սույն միջոցառումը կազմակերպվում է «Տեղական ինքնակառավարում՝ հանուն Գորիս համայնքի զարգացման» ծրագրի շրջանակում «Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ-ի (ԳՄԱ) կողﬕց՝ Եվրասիա համագործակցություն հիﬓադրաﬕ (ԵՀՀ) հետ համատեղ, Աﬔրիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ﬕջոցով: Նյութի բովանդակությունը ﬕﬕայն «Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ-ինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները։

 

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Առանց մեկնաբանության

    Ժողովրդավարությունը գործնականում. Սիսիանում քննարկվել են տեղական ժողովրդավարությունն  ու քաղաքացիական մասնակցության հեռանկարները
    Ընթացիկ

    Ժողովրդավարությունը գործնականում. Սիսիանում քննարկվել են տեղական ժողովրդավարությունն ու քաղաքացիական մասնակցության հեռանկարները

    Ապրիլ 3, 2026
    «Սիփանը» ոչ միայն կահույք է արտադրում, այլև մասնագետներ է պատրաստում
    Տեսանյութեր

    «Սիփանը» ոչ միայն կահույք է արտադրում, այլև մասնագետներ է պատրաստում

    Ապրիլ 2, 2026
    Ներքին Խնձորեսկ. սահմանին ամուր կպած կյանքը
    Համայնք

    Ներքին Խնձորեսկ. սահմանին ամուր կպած կյանքը

    Մարտ 30, 2026
    Կյանքը սահմանին. Ժասմենայի «փոքրիկ բիզնեսն» ու մեծ սերը հողի հանդեպ
    Համայնք

    Կյանքը սահմանին. Ժասմենայի «փոքրիկ բիզնեսն» ու մեծ սերը հողի հանդեպ

    Մարտ 26, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.