Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Հնարավորություններ
    • Հայտարարություններ
    • Թափուր աշխատատեղեր
    • Դասընթացներ
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Նոյեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  
« ՀոկտեմբերԴեկտեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Նոյեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  
« ՀոկտեմբերԴեկտեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Լուսանկարներ

Նոր բեմադրություն՝ Գորիսի պետական դրամատիկական թատրոնում

by Քրիստինե Հայրապետյան
Ապրիլ 29, 2024
0

Ապրիլի 26-ին Գորիսի պետական դրամատիկական թատրոնում կայացավ «Մայրը» ներկայացումը, որը բեմադրվել է չեխ գրող Կարել Չապեկի  «Մայրը» պիեսի հիման վրա։ Պիեսը մի կնոջ մասին է, ում չորս որդիներն ու ամուսինը զոհվում են պատերազմում։ Մնում է միայն նրա  կրտսեր որդին, ով նույնպես որոշում է գնալ պատերազմ, քանի որ հայրենիքը վտանգի մեջ է։ Մայրն ամեն գնով փորձում է հետ պահել միակ որդուն։  Փաստավավերագրական ներկայացումը հոգու տոկունության, անձնազոհության, հայրենիքի հանդեպ անսահման և անմնացորդ սիրո մասին է, որի գաղափարախոսության կրողներն ու տարածողները  մայրերն են․ այն նաև մեծ ուղերձ է մայրերին․․․

Բոլոր ժամանակներին համահունչ դեպքեր են, թե՛ եղբայրական թշնամությունը՝ հիմնված քաղաքական հողի վրա, թե՛ տարաձայնությունները, թե՛ հայրենիքը վտանգի մեջ լինելու պահին ընտանեկան համախմբվածությունը, որոնք գոյություն ունեցող համամարդկային խնդիրներ են։ Բեմադրող ռեժիսորը Ասյա Սիրեկանյանն է, ով նաև Գորիսի պետական դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսորն է։

Ներկայացման պրեմիերան կայացել է մարտին, որը  հանդիսատեսի շրջանում ջերմ, դրական արձագանքներ և մեծ հնչեղություն է ստացել։ Թատրոնի տնօրեն Սյուզաննա Խաչատրյանի խոսքով՝ առաջին երկու պրեմիերաների ընթացում թատրոնի մեծ դահլիճը լեփ–լեցուն էր, ազատ նստատեղեր չկային։ «Ներկայացումը հետաքրքրել է նաև բարձր դասարանների աշակերտներին, և թեև ի սկզբանե մտավախություն կար, որ նրանք այնպես չեն ընկալի, ինչպես բարձր տարիքի հանդիսատեսը, սակայն  մեր սպասումները հակառակն ապացուցեցին, նրանց կողմից ևս շատ սիրվեց ներկայացումը»,-ասում է Ս․Խաչատրյանը։

Ներկայացման հիմնական դերասանական կազմը Գորիսի պետական դրամատիկական թատրոնի դերասաններն են՝ Վանուհի Խաչատրյանը, Ակսել Բակունցը, Միքայել Մաշուրյանը, Հարութ Բադիրյանը,Մհեր Խազարյանը, նաև աշակերտներ՝ Կամո Մանանյան, Նվեր Մանուցյան, ովքեր դերասանական փոքր փորձառություն ունեն։։

Մայիսի  17-ից 31-ը Գյումրիում կանցկացվի «Գյումրու միջազգային թատերական փառատոն»-ը, որի շրջանակներում Գյումրիի հանդիսատեսին կներկայացվեն հայաստանյան և միջազգային թատրոնների և թատերախմբերի 23 ներկայացումներ։ Վաղարշ Վաղարշյանի անվան Գորիսի պետական դրամատիկական թատրոնը ևս կմասնակցի փառատոնին՝ «Մայրը»  ներկայացմամբ։ Նախատեսվում է նաև  նույն ներկայացմամբ մայիսին հյուրախաղերով հանդես գալ Սևանի և Գավառի թատրոններում։  Արդեն իսկ ներկայացումը դիտելու հնարավորություն է ունեցել կապանցի հանդիսատեսը։

 

Քրիստինե Հայրապետյան
ShareTweetShare
  • Recent News

    28 բնակավայր՝ մեկ համայնքում. Գորիսի նոր առաջնահերթությունները

    28 բնակավայր՝ մեկ համայնքում. Գորիսի նոր առաջնահերթությունները

    Նոյեմբեր 12, 2026
    Գորիսում ընդլայնվում են տարեցների համար նախատեսված սոցիալական ծառայությունները

    Գորիսում ընդլայնվում են տարեցների համար նախատեսված սոցիալական ծառայությունները

    Նոյեմբեր 11, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ
    • Հայտարարություններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Հնարավորություններ
      • Հայտարարություններ
      • Թափուր աշխատատեղեր
      • Դասընթացներ
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.