Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին

Օրացույց

Loading...
«Փետրվար 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728  
« ՀունվարՄարտ »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Փետրվար 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728  
« ՀունվարՄարտ »
No Result
View All Result
Գլխավոր Uncategorized

Քութեշը սեզոնային հիվանդություն է,-ասում է վարակաբանը

by Քրիստինե Հայրապետյան
Մայիս 7, 2024
0

Վերջին ամիսներին Գորիսում քութեշի հիվանդացության որոշակի ակտիվություն էր նկատվում, և հիմնականում դեպքերն արձանագրվել են երեխաների շրջանում, քանի որ թիրախային խումբը մանկահասակ երեխաներն են․ բարձր հիվանդացություն գրանցվում է 2-10 տարեկանների մոտ։

Գորիս ԲԿ-ի մանկական վարակաբան Մարիամ Հակոբյանի խոսքով՝ ընդհանուր առմամբ, քութեշի բռնկման վտանգ չկա։ Ըստ նրա՝ հիվանդությունն արտահայտվում է նշաբորբով, ջերմության բարձրացմամբ, ինտոքսիկացիայով և մանր կետավոր ցանով։ Վարակը տարածվում է օդակաթիլային ճանապարհով, բայց երեխաների դեպքում չի բացառվում նաև կոնտակտային ճանապարհը։

Մանկական վարակաբանը նշում է, որ ցանավորումը լինում է հիմնականում հիվանդության երկրորդ–երրորդ օրը, որը  բնորոշ տեղակայումներ ունի, բերանի, որովայնի, աճուկային և մյուս ծալքերի շրջանում, և առատ է լինում հատկապես այդ հատվածներում։ Հիվանդությունը մեծերի շրջանում որպես անգինա  է դիտվում, բայց ոչ որպես քութեշ։

«Նմանատիպ գանգատների դեպքում, պետք է դիմել տեղամասային մանկաբույժին, հետո նաև համապատասխան մասնագետին, կատարվի ախտորոշում, որից հետո էլ  կստանան համապատասխան բուժում։ Քութեշն այն վարակներից է, որ պարտադիր պետք է բուժել հակաբիոտիկով, որպեսզի հետագայում բարդություններ չլինեն, որովհետև առաջացնում է սրտի, երիկամների, հոդերի ախտահարում։ Կանխարգելում չունենք, նոր պատվաստումներ քութեշի դեմ չկան և իմունիտետը, ամեն տարի նոր վարակի դեպքում տիպոսպեցիֆիկ է, այսինքն կայուն չի, մինչև կյանքի վերջ իմունիտետ չի ձևավորվում, այսինքն նույն երեխան կարող է մի քանի անգամ վարակվել քութեշով»,–ասում է վարակաբան Մարիամ Հակոբյանը։

Մասնագետի խոսքով, եթե երեխան վարակվել է քութեշով, ապա պետք է սահմնափակվի նրա հետ շփումը և մինչ ախտորոշումն ու հաստատվելը՝ չպետք է դպրոց ու մանկապարտեզ հաճախի։ Գաղտնի շրջանը 2-7 օր է, կախված, հարուցիչի քանակից։

«Մեզ մոտ ոչ բոլոր դեպքերն են հասնում, տեղամասային մանկաբույժի կողմից են բուժվում թեթև դեպքերը․ ծանր դեպքեր չեն արձանագրվել, բավականին շուտ են դիմել, և բարդություններ չենք ունեցել»,–նշում է մանկական վարակաբանը։

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Սյունիքի մասնաճյուղի փոխտնօրեն Լենա Մալինցյանի խոսքով՝ տարեսկզբից մինչ օրս 25 դեպք է արձանագրվել Գորիսի տարածաշրջանում, ապրիլին 10 դեպք, որից մեկը՝ 21 տարեկանի, մնացածը՝ 3-10 տարեկան երեխաների մոտ՝ տարբեր մանկապարտեզներ և դպրոցներ հաճախող։

Վարակաբանները նշում են, որ մտահոգվելու առիթ չկա, քանի որ քութեշը սեզոնային հիվանդություն է և նվազում կնկատվի հատկապես ապրիլ–մայիս ամիսներին։

Քրիստինե Հայրապետյան
ShareTweetShare
  • Առանց մեկնաբանության

    Ուսումնասիրվել է անապահովության գնահատման նոր կարգը
    Ընթացիկ

    Ուսումնասիրվել է անապահովության գնահատման նոր կարգը

    Փետրվար 3, 2026
    Ճանապարհ, որը փոխեց սահմանային գյուղի օրը․ Խոզնավար
    Հոդվածներ

    Ճանապարհ, որը փոխեց սահմանային գյուղի օրը․ Խոզնավար

    Հունվար 31, 2026
    Եվգինե Վարդանյան․  «Անապահովության գնահատման նոր համակարգի նպատակը ծայրահեղ անապահովության հաղթահարումն է»
    Գորիս

    Եվգինե Վարդանյան․ «Անապահովության գնահատման նոր համակարգի նպատակը ծայրահեղ անապահովության հաղթահարումն է»

    Հունվար 29, 2026
    Սիրվարդ Բաբալարյան. «Զարմացա, որ Աստծո անունը տալիս են»
    Իրազեկում

    Սիրվարդ Բաբալարյան. «Զարմացա, որ Աստծո անունը տալիս են»

    Հունվար 22, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.