Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին

Օրացույց

Loading...
«Փետրվար 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728  
« ՀունվարՄարտ »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Փետրվար 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728  
« ՀունվարՄարտ »
No Result
View All Result
Գլխավոր Համայնք

Շտապ օգնության ճանապարհը Ներքին Խնձորեսկ չի տանում

by Մանե Կարապետյան
Մայիս 10, 2024
0
Ներքին Խնձորեսկ գյուղը գտնվում է անմիջապես Ադրբեջանի սահմանի հարևանությամբ: Այստեղ մարդիկ ապրում են առանց գազի, ինտերնետը և հեռախոսակապը թույլ են, ասում են, որ այդ ամենին նպաստել է գյուղի սահմանամերձ դառնալը:
Բնակիչները մտահոգությամբ են խոսում գյուղի խնդիրների մասին, ամենաառաջնայինը համարում են ճանապարհների հիմնանորոգումը: Ասում են, որ մեկ տարի է, ինչ հաստատված է բարեկարգման ծրագիրը, բայց դեռևս շինարարությունը չի սկսվել, ոմանք անգամ թերահավատ են, թե երբևէ այն կբարեկարգվի։

«Երբ զանգում ենք շտապ օգնություն, հրաժարվում են գալ, ասում են՝ հիվանդին դուք տեղափոխեք, եթե շտապ չէ»,-դժգոհում են բնակիչները։
2022 թվականին Ներքին Խնձորեսկում կառուցված բնակելի տներից մեկում է ապրում արցախցի Հարություն Չափողանցի ընտանիքը:
Հարությունը, մեծ դժվարությամբ բենզին գտնելով, կնոջ և հինգ անչափահաս երեխաների հետ սեպտեմբերի 26-ին Արցախից հասել է Գորիս: Տեղահանվել են Ասկերանի շրջանի Պատարա գյուղից, բնակություն հաստատել սահմանամերձ Ներքին Խնձորեսկում ասում է, որ ընտրել են գյուղը, որովհետև քաղաք չենք սիրում, գյուղի առօրյան ավելի լավ է, ապրելը՝ հեշտ:
Պատմում են, որ գյուղում բնակարանաշինարարություն է իրականացվում։ «Հայաստան» համահայկական հիմնադրամի  աջակցությամբ Ներքին Խնձորեսկում վեց բնակելի շենք է կառուցվել։
Այնուամենայնիվ, խնդիրների պակաս չկա։ Մեկ ամիս է, հոսանք չունեն, դիմել են էլեկտրոցանցին, ասել են՝ այդ հարցով պետք է հիմնադրամը զբաղվի: Փայտի վառարանը դրված է բակում, որտեղ և ճաշ են պատրաստում։ Երեխաներն էլ մոմի լույսի տակ են դաս սովորում:
Հարությունը ցանկանում է գոմ կառուցել, անասնապահությամբ զբաղվել, բայց միջոցները չեն բավականացնում, 250 հազար դրամ է անհրաժեշտ։
«Ճանապարհները քանդված են, ճանապարհ չկա, ամեն օր մեքենան վնասվում է։ Տունը պետությունն ա տվել: Հողամաս ունենայի, հողագործությամբ կզբաղվեի»,-ասում է Հարութը:
Գյուղի մարդիկ նշում են, որ, չնայած անվտանգային առումով անհանգիստ են, այնուամենայնիվ, հնարավորություններ կան գյուղատնտեսությամբ զբաղվելու, միայն թե ճանապարհը բարեկարգվի։
2021թվականին «Սահման» ՀԿ-ն որպես սահմանամերձ գյուղում բնակիչ, Հերմինե Առաքելյանին տրամադրել է ջերմոց, որը լավ եկամուտ է բերել ընտանիքին:
Հունվարին շատ ուժեղ քամիների պատճառով ջերմոցը փլվել է, բայց արդեն միջոցներ չունի, որ նորը կառուցի։
-Վախ՝ միշտ կա, չգիտենք հաջորդ վարկյանին ինչ կլինի, բայց օրվա հետ ապրում ենք, ընտանիքս մտադրություն չունի լքելու գյուղը, ամեն ինչը էստեղ է ու չենք կարող թողնել ու գնալ,-ասում է Հերմինեն:

 

Ներքին Խնձորեսկ գյուղն ունի 81 բնակիչ: Պատերազմից հետո բնակչության թիվն ավելացել է 11 բնակչով:
Գորիս համայնքի Ներքին Խնձորեսկ բնակավայրի վարչական ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Արտյոմ Աղաջանյանն ասում է. «Թշնամու՝ մեր սուվերեն տարածք ներխուժելուց հետո գյուղատնտեսական ոլորտում լուրջ խնդիրներ են առաջացել՝ արոտավայրերի և դաշտերի կորուստ: Սակայն համայնքը խնդիրը մեղմացնելու նպատակով գյուղատնտեսական զարգացմանն ուղղված  ծրագրեր է իրականացնում, այդ թվում պտղատու այգիների հիմնում, կաթիլային ոռոգման համակարգերի անցկացում նաև տասնհինգ տնտեսությունների տնամերձերում ստեղծվում են   հատապտղային այգիներ՝ կաթիլային ոռոգման համակարգերով»։

 

Մանե Կարապետյան

AKlfjdalksjfdlkj askljfaskdlfj wqelkfj aaskldfj lqkewjf lkjads fqlekwfj

ShareTweetShare
  • Առանց մեկնաբանության

    Ուսումնասիրվել է անապահովության գնահատման նոր կարգը
    Ընթացիկ

    Ուսումնասիրվել է անապահովության գնահատման նոր կարգը

    Փետրվար 3, 2026
    Ճանապարհ, որը փոխեց սահմանային գյուղի օրը․ Խոզնավար
    Հոդվածներ

    Ճանապարհ, որը փոխեց սահմանային գյուղի օրը․ Խոզնավար

    Հունվար 31, 2026
    Եվգինե Վարդանյան․  «Անապահովության գնահատման նոր համակարգի նպատակը ծայրահեղ անապահովության հաղթահարումն է»
    Գորիս

    Եվգինե Վարդանյան․ «Անապահովության գնահատման նոր համակարգի նպատակը ծայրահեղ անապահովության հաղթահարումն է»

    Հունվար 29, 2026
    Սիրվարդ Բաբալարյան. «Զարմացա, որ Աստծո անունը տալիս են»
    Իրազեկում

    Սիրվարդ Բաբալարյան. «Զարմացա, որ Աստծո անունը տալիս են»

    Հունվար 22, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.