Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Հոկտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ՍեպտեմբերՆոյեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Հոկտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ՍեպտեմբերՆոյեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Uncategorized

Կենդանասիրության և մահվան վտանգի մեջտեղում

by Մանե Կարապետյան
Հունիս 30, 2024
0

Գորիս համայնքի բնակիչներին տևական ժամանակ անհանգստացնում է թափառող շների հարցը։ Մարդիկ հատկապես երեկոյան ժամերին վախենում են քայլել փողոցում։ Բնակիչներից մեկը պատմում է, որ վերջերս շները հարձակվել են իր վրա, ընկել ու վնասվածք է ստացել․

«Մի խումբ մեծ և գազազած շներ հանդիպել են ճանապարհիս, որոնցից մեկն էլ  հարձակվել է, ընկել եմ  և ստացել գանգի կոտրվածք, հեմատոմա, երկար ժամանակ բուժում եմ ստացել «Գորիս» ԲԿ-ում»,-ասում է նա։

«Գորիս» բժշկական կենտրոնի բուժական գծով տնօրենի տեղակալ Լևոն Հարությունյանի խոսքով 2024 թվականին նախորդ երեք տարիների համեմատ շների կծելու դեպքերը կտրուկ ավելացել են, անցած ամիսներին արդեն 35 դեպք է գրանցվել։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ 2024 թվականի հունվար-հունիս ամիսներին թափառող շների հարձակման ավելի շատ դեպքեր են արձանագրվել քան նախորդ ամբողջ տարիներին, օրինակ, 2021 թվականին արձանագրվել է ութ, 2022-ին՝ 22, իսկ 2023 թվականին՝ 21։

«Ես անձամբ հանդիպել եմ կատաղած շների։ Շատ են հիվանդանոց տանող ճանապարհին, մոտ 20 օր առաջ ինձ վրա էլ են հարձակվել, կարծում եմ՝ պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկվեն՝ կանխելու շների բազմացումը, թե չէ օր օրի դեպքերի թիվը շատանում է»,-ասում է Հարությունյանը։

 

1 of 2
- +

 

«Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդված 1-ին կետի համաձայն արգելվում է կենդանիների կյանքի ընդհատումը խեղդելու, կախելու, մասնատման, ուժեղ հարվածի, մտրակման, հրազենով կրակելու եւ նմանատիպ այլ միջոցներով։ Չնայած դրան, տարիներ առաջ համայնքային բյուջեի առանձին տողով տարեկան մեկ միլիոն դրամ նախատեսվում էր շնասպանության համար։

Գորիսի համայնքային իշխանությունից mediapoint.am-ին փոխանցեցին, որ շներին ստերջացնելու  ծառայությունը բավական թանկ է, մեկ կենդանու հետ կապված աշխատանքները կազմում են մոտ 35 հազար դրամ։

Խնդրի լուծման համար համայնքապետարանը դիմել է «Պեգաս 2020» ՍՊ ընկերությանը, որը գրանցված է Վանաձորում։ Ընկերությունը Գորիսից 30 շուն է տեղափոխել ստերջացման նպատակով։ Ծառայությունն արժեցել է մոտ 800 հազար դրամ։

Տեղական բյուջեի միջոցներով այս խնդրի լուծումն արդյունավետ չէ, ուստի, ըստ համայնքային իշխանության, պետությունը պետք է մասնագիտացված, պետության կողմից ֆինանսավորվող կառույց ստեղծի, որը հանրապետության տարածքում կիրականացնի թափառող կենդանիների հավաքագրում, ստերջացում։

 

 

Մանե Կարապետյան
ShareTweetShare
  • Recent News

    Կանխարգելումից մինչև բուժում․ Գորիսում գործող «Կարագյոզյան» կլինիկայի առաքելությունը

    Կանխարգելումից մինչև բուժում․ Գորիսում գործող «Կարագյոզյան» կլինիկայի առաքելությունը

    Հոկտեմբեր 1, 2026
    Տեղի ունեցավ Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) հիմնադրման 10-ամյակին նվիրված աշխատաժողով

    Տեղի ունեցավ Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) հիմնադրման 10-ամյակին նվիրված աշխատաժողով

    Սեպտեմբեր 29, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.