Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Օգոստոս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« ՀուլիսՍեպտեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Օգոստոս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« ՀուլիսՍեպտեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Uncategorized

Պարն օգնում է զրոյացնել Հայաստան, Արցախ տարանջատումները

by Քրիստինե Հայրապետյան
Հունիս 27, 2024
0

«Մենք միշտ միասին ենք, դպրոցից մինչ օրս, միայն մանակապարտեզում չենք միասին եղել, որովհետև ես մանկապարտեզ չեմ հաճախել»,–ամուսնու և իր անցած ճանապարհի, ստեղծագործական գործունեության  մասին պատմելիս՝ ծիծաղելով  ասում է Անգելինան։ «Երբ Եղեգնաձոր եկանք, չգիտեինք որտեղից սկսել։ Եղեգնաձորը նման է Ստեփանակերտին, այդ պատճառով տեղափոխվելու մասին չմտածեցինք,ամեն ինչ գրավեց մեզ էստեղ»,–պատմում է Անգելինան Արցախի պարի պետական համույթում էին պարում Անգելինան և ամուսինը՝ Վահե  Մարգարյանը։

 

1 of 6
- +

Տեսնելով, որ մշակութային կյանքը քաղաքում առանձնապես ակտիվ չէ, որոշում են պարային ստուդիա հիմնադրել։ Դժվարություններ շատ եղան, բայց որոշումից հետ չկանգնեցին։ Տարբեր տարիքային  խմբեր բացեցին, որոնց համար ամուսինները պարբերաբար պարի ուսուցումներ են կազմակերպում՝ դասական, ժողորդական և այլ ազգերի պարեր  սովորեցնում երեխաներին։ Կես տարուց ավելի է, ինչ Երևանում՝ սփյուռքահայ  մի բարեգործի աջակցությամբ, նաև Արցախի պարի պետական համույթի գեղարվեստական ղեկավար՝ Ռաուլ Բաբայանի նախաձեռնությամբ վերաբացվել է  համույթը, որն իր շուրջն է համախմբել Արցախի  պարի պետական համույթի պրոֆեսիոնալ պարողներին, որը կգործի մինչև 2024թ․ դեկտեմբեր, քանի որ ֆինանսավորումը մեկ տարով է  և համույթի հետագան դեռ անորոշ է։

Անգելինան ու Վահեն ևս, շաբաթը երեք անգամ  Եղեգնաձորից Երևան են գնում, մասնակցում փորձերին․«Համատեղում ենք մեր աշխատանքը, Արցախի պարի պետական համույթում պարում ենք, իսկ մեր ստուդիայում՝ աշխատում որպես պարուսույցներ»։ Նոյեմբերին նախատեսվում է պարի  համույթի հյուրախաղերը ԱՄՆ, որի ընթացքում  ներկայացվելու են  միայն հայկական պարեր, քանի որ այդպես են ցանկացել հովանավորները։ Ամուսինները սեփական  միջոցներով են  Երևան հասնում  և աշխատավարձի 80 տոկոսը ծախսում են ճանապարհի վրա։

Ասում են, թե Արցախը կորցնելուց հետո  պարի պետական  համույթի վերաբացումն  ինչ որ չափով սփոփում է իրենց։

Նոյեմբերին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի համերգասրահում Արցախի պարի պետական համույթը ելույթներով է  հանդես եկել, ներկայացրել իրենց պարային համարները՝ Արցախից  բերված  համույթի բեմական հագուստներով, որոնք պարի համույթի գլխավոր տնօրեն և գեղարվեստական ղեկավար Ռաուլ Բաբայանն է տեղահանվելիս անձնական իրերի փոխարեն Հայաստան հասցրել։

Ստուդիայի  ապագայի հետ կապված  մեծ պլաններ ունեն պարուսույց ամուսինները, շուտով տղաների համար առանձին  պարի խումբ կունենան։ Մտադրություն ունեն մարզասրահ կահավորել։ Ասում են, որ պարի, սպորտի միջոցով փորձում են միավորել տեղահանված և տեղացի երիտասարդներին, երեխաներին։

 

Քրիստինե Հայրապետյան
ShareTweetShare
  • Recent News

    Ծաղիկը էժանացել է, բայց ոչ ինքնարժեքից․ երկու տեսակետ՝ մեկ շուկայում

    Ծաղիկը էժանացել է, բայց ոչ ինքնարժեքից․ երկու տեսակետ՝ մեկ շուկայում

    Օգոստոս 14, 2026
    Վահագնի մեղուները սահմաններ չեն ճանաչում

    Վահագնի մեղուները սահմաններ չեն ճանաչում

    Օգոստոս 13, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.