Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Օգոստոս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« ՀուլիսՍեպտեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Օգոստոս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« ՀուլիսՍեպտեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Համայնք

Տեղահանված արցախցիները նոր շունչ են բերել իրենց բնակավայր

by Մանե Կարապետյան
Հուլիս 1, 2024
0

Արցախից տեղահանվելուց հետո Սուրեն Զաքարյանը հաստատվել է Վայոց ձոր մարզի Մալիշկա գյուղում։ Քառասունչորսօրյա պատերազմից հետո մեկ ամիս ապրել է Գորիսում, մտադիր էր բիզնեսով զբաղվել, բայց ասում է, որ բնակարանի վարձակալության գները բարձր էին, ուստի տեղափոխվել է Վայոց ձոր։

Սուրենը մասնագիտությամբ խոհարար է, ապրել է Արցախի Ղազարապատ գյուղում, զբաղվում էր անասնապահությամբ, մեղվապահությամբ, նաև սննդի կետ ուներ։ Նա ցանկություն ունի երիտասարդների ժամանցի ու ակտիվ կյանքի ապահովման համար ամառային ճամբար կազմակերպել գյուղում։

Այստեղ նրան անվճար տարածք են տրամադրել, ինքը ևս ներդրում է կատարել, և առևտրի կետ է բացել։ Մտածում է սրճարան-արվեստանոց հիմնադրելու մասին, որը յուրահատուկ քննարկումների հավաքատեղի ու ժամանցի վայր կդառնա գյուղի երիտասարդության համար։ Այս հարցում նաև իշխանությունների աջակցությունն է ակնկալում։

Սուրենի խոսքով իր նախաձեռնությունը կարող է նաև գյուղում զարգացնել զբոսաշրջությունը, նշում է, որ աղջիկը զբոսավար է, ձմռանն իրենց գյուղ զբոսաշրջիկներ է բերել, և հենց այդպես էլ ծագել է միտքը։

Տեղական իշխանությունները Սուրենի նախաձեռնությանը դրական են վերաբերվում, ասելով, որ այն ինտեգրվելու լավագույն հնարավորություն է, նաև պատրաստակամ են հիմնավորված առաջարկ ներկայացնելու պարագայում աջակցել ֆինանսապես։

Սուրենը մասնակցում է մարզի տարածքում կազմակերպվող տարբեր նախաձեռնությունների, դասընթացների՝ ցանկանալով զարգացնել կարողությունները, մասնավորապես հետաքրքրված է բիզնես հմտություններով, որոնք կներդնի իր բիզնեսում։


Նվեր Սարգսյանը Ասկերան քաղաքից է։ Ընտանիքի հետ տեղահանվել են 2023 թվականի սեպտեմբերի 26-ին։ Բնակություն են հաստատել Վայոց ձորի Գետափ գյուղում։ Աշխատում է Արենիի համայնքապետարանում, գյուղատնտես է։

Նվերը պատմում է, որ խաղային կենտրոնի և երիտասարդների համար ժամանացի վայրի մտահղացումը առաջացել է եղբոր մոտ, երբ տեսել է, որ գյուղում երեխաների համար չկա ժամանցի վայր, որոշել է գյուղում ակտիվությունն ապահովել։

Նվերն ու Սերգեյը սկսել են աշխատել այդ ուղղությամբ։ Տարածքի վերանորգումը դեռևս ամբողջովին ավարտված չէ։ Սակայն մասնակի կահավորված է։ Եղբայրները նախատեսում են նաև փոքրիկ ընթերցասրահ բացել, երեխաների համար զարգացման կենտրոն, որը կապահովի նաև գյուղի երեխաների արտադպրոցական ժամանացն ու կրթությունը։

Տեղացիներն ասում են, Նվերն ու Սերգեյը Գետափ են բերել նոր շունչ, աշխուժություն, երեխաներն իրենց օրը հետաքրքիր անց են կացնում։

Եղբայրներն ունեն նաև այլ մտադրություններ, ամռանը՝ երեկոյան ժամերին, գյուղում ակտիվությունն ապահովելու համար ցանկանում են գյուղապետարանի հարակից հատվածում հիմնել պուրակ։ Այս ուղղությամբ նախատեսում են ստորագրահավաք սկսել և ներկայացնել գյուղապետարան։

 

1 of 7
- +

1.

2.

3.

4.

5.

6.

7.

Եղեգնաձորի համայնքապետարանից mediapoint.am-ին հաստատում են, որ եղբայրների նախաձեռնությանն աջակցելու են, քանի որ դրանով գյուղական բնակավայրի մարդկանց հանգստի կազմակերպման, այլընտրանքային կրթության հնարավորություն կստեղծի.

«Մեր կորցրածը մենք վերագտել ենք Գետափում, այստեղ զգում ենք Արցախի շունչը»,- ասում են եղբայրները։

 

Մանե Կարապետյան

AKlfjdalksjfdlkj askljfaskdlfj wqelkfj aaskldfj lqkewjf lkjads fqlekwfj

ShareTweetShare
  • Recent News

    Ծաղիկը էժանացել է, բայց ոչ ինքնարժեքից․ երկու տեսակետ՝ մեկ շուկայում

    Ծաղիկը էժանացել է, բայց ոչ ինքնարժեքից․ երկու տեսակետ՝ մեկ շուկայում

    Օգոստոս 14, 2026
    Վահագնի մեղուները սահմաններ չեն ճանաչում

    Վահագնի մեղուները սահմաններ չեն ճանաչում

    Օգոստոս 13, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.