Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Հոկտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ՍեպտեմբերՆոյեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Հոկտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ՍեպտեմբերՆոյեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Համայնք

Գորիսը կիթառ էր լսում

by Մանե Կարապետյան
Հուլիս 4, 2024
0

Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի Գորիսի մասնաճյուղում  ելույթ ունեցավ  «Vida Guitar Quartet»-ը։ Մարկ Իդենի, Մարկ Էիշֆորդի, Ամանդա Քուկի և Քրիս Ստելի կատարմամբ վայելեցին Ա. Խաչատրյանի, Ա. Վիվալդիի, Յ. Ս. Բախի, Շուբերտի, Ֆ. Պուլենկի, Ժ. Տուրինայի, Հ. Վիլա-Լոբոսի, Լ. Բեռնշտեյնի, Կոմիտասի ստեղծագործություններից։

 

Նվագախմբի ելույթից հետո բացվեց ՀՀ նկարիչների միության անդամ Արմեն Լորենցի գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսը։
«Ես լոռեցի եմ, այս կտավներում Լոռին ու Սյունիքն են: Գորիսը գեղեցկություն է. այստեղ կա’մ նկարիչ, կա’մ բանաստեղծ կծնվես»,-ասաց Արմեն Լորենցը։


 

Գորիսի պետական համալսարանի ասիստենտ, համերգների կազմակերպիչ Կարինե Գրիգորյանի խոսքով նման միջոցառումների կազմակերպումը շարունակական է լինելու, քանի որ կարևոր է այնքանով, որ աճող սերունդն իր ձեռքը կարող է առնել գործիք և սկսել նվագել կամ վրձինը` նկարել։

«Դա ուտելու նման անհրաժեշտություն է… չէ, ոչ թե նման, այլ առավել։ Հետո էլ պետք է ոգեշնչվեն և ապրելու, արարելու ցանկություն ունենան։ Աշխարհը պահող ուրիշ բան չկա։ Մշակույթը մերձեցնում է։ Նման միջոցառումներ ինչքան շատ, այնքան լավ»,-ասաց նա։


Գեղագիտական կենտրոնի Գորիսի մասնաճյուղի տնօրեն Արամ Մաշուրյանը նշեց, որ առաջիկայում նախատեսվում է կազմակերպել  հայ ականավոր նկարիչ Ռուբեն Ադալյանի ցուցահանդեսը, որը կարևոր իրադարձություն կլինի։

«Կարևորագույն նախաձեռնություններից մեկն էլ համարում եմ, որ պետք է անպայման ստեղծել համամարզային մասշտաբի պլեներային Սիմպոզիում, ինչը նոր ճանաչողական հարթակ կլինի ստեղծագործ անհատների համար»,-ասաց նա։

Մանե Կարապետյան
ShareTweetShare
  • Recent News

    Կանխարգելումից մինչև բուժում․ Գորիսում գործող «Կարագյոզյան» կլինիկայի առաքելությունը

    Կանխարգելումից մինչև բուժում․ Գորիսում գործող «Կարագյոզյան» կլինիկայի առաքելությունը

    Հոկտեմբեր 1, 2026
    Տեղի ունեցավ Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) հիմնադրման 10-ամյակին նվիրված աշխատաժողով

    Տեղի ունեցավ Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) հիմնադրման 10-ամյակին նվիրված աշխատաժողով

    Սեպտեմբեր 29, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.