Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Հոկտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ՍեպտեմբերՆոյեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Հոկտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ՍեպտեմբերՆոյեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Համայնք

Ակներ գյուղի բնակիչ Սերոժը երիտասարդների բնօրոշմամբ անվախ, հայրենասեր, նվիրյալ և անկոտրում գյուղացու մարմնավորում է

by Անահիտ Բաղդասարյան
Նոյեմբեր 29, 2024
0

Սերոժը Ակներ գյուղի բնակիչ է: Տարիներ շարունակ զբաղվում է գյուղատնտեսությամբ: Նա գյուղի այն քիչ մարդկանցից է, որ չնայած սահմանային անկայությանը շարունակում է թշնամու թիկունքում զբաղվել անասնապահությամբ, անքուն և վտանգավոր գիշերներ անցկացնել սահմանին շատ մոտ, և չի պատրաստվում լքել հայրենի գյուղը ոչ մի պարագայում:

 

Ակներ գյուղում մթնոլորտն ու մարդիկ վերջին` Սև լճի մոտ տեղի ունեցող իրադարձությունններով պայմանավորված շատ են փոխվել: Դա իհարկե կապվում է անկայուն վիճակի, սահմանին և առհասաակ թշնամուն շատ մոտ գտնվելու հետ: Ակներ գյուղի բնակիչները, ինչպես և Սերոժը մշտապես զբաղվել են գյուղատնտեսությամբ և դաշտային աշխատանքներով, սակայն վերջին դեպքերը ուղղակիորեն ազդել են այս գործընթացների ոչ բնականոն շարունակվելու վրա:

Գյուղացիներից շատերը ստիպված են եղել վաճառել իրենց անասունները, տները և լքել հայրենի բնօրրանը, իսկ Սերոժը իր օրինակով ցույց է տալիս, որ ոչ միայն չի վախենում թշնամուց, այլև պատրաստ է առերես կանգնել թշնամու առջև, որն գործնականում ապացուցում է: Նա գյուղացիներից որոշների հետ տարվա մեծ մասը անց է կացնում Սև լճի մատույցներում, նշում է, որ անձամբ ամեն օր տեսնում է թշնամուն, շատ հաճախ անասունները թշնամին գողանում և տանում է: Չնայած այս ամենին Սերոժը միևնույն է համառորեն իր և իր ընտանիքի կյանքն է կերտում Ակներ գյուղում:

Սերոժը նաև գյուղում առանձնանում է իր մասնագիտությամբ, կարելի է ասել դարբնին հավասար աշխատանք է իրականացնում, որով գյուղում միայն ինքն է զբաղվում:

Սերոժը երիտասարդների բնօրոշմամբ անվախ, հայրենասեր, նվիրյալ և անկոտրում գյուղացու մարմնավորում է:

Անահիտ Բաղդասարյան

Լրագրող

ShareTweetShare
  • Recent News

    Կանխարգելումից մինչև բուժում․ Գորիսում գործող «Կարագյոզյան» կլինիկայի առաքելությունը

    Կանխարգելումից մինչև բուժում․ Գորիսում գործող «Կարագյոզյան» կլինիկայի առաքելությունը

    Հոկտեմբեր 1, 2026
    Տեղի ունեցավ Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) հիմնադրման 10-ամյակին նվիրված աշխատաժողով

    Տեղի ունեցավ Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) հիմնադրման 10-ամյակին նվիրված աշխատաժողով

    Սեպտեմբեր 29, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.