Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Հունիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՄայիսՀուլիս »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Հունիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՄայիսՀուլիս »
No Result
View All Result
Գլխավոր Համայնք Կապան

Կապանում պաշտոնապես բացվեց ԹՈՒՄՈ տեխնոլոգիական կենտրոնը

by Անահիտ Բաղդասարյան
Մարտ 6, 2025
0

Կապանում տեղի ունեցավ ԹՈՒՄՈ տեխնոլոգիական կենտրոնի պաշտոնական բացումը, որը Սյունիքի մարզում կրթական ու տեխնոլոգիական զարգացման կարևոր հանգույց է: Նախաձեռնությունը կյանքի կոչվեց ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի, Կապանի համայնքապետարանի և Եվրոպական միության համատեղ ջանքերով՝ «Դիմակայուն Սյունիք» ծրագրի շրջանակներում:

 

1 of 8
- +

Կենտրոնը տեղակայված է քաղաքի նախկին երկաթուղային կայարանի շենքում։ Պատմական նշանակություն ունեցող կառույցը վերանորոգվել է՝ պահպանելով ճարտարապետական յուրահատկությունները, վերածվելով ժամանակակից տեխնոլոգիական կրթության կենտրոնի։

Կենտրոնի հանրային կապերի ղեկավար Զառա Բուդաղյանը նշեց, որ կենտրոնի բացումը երկար սպասված իրադարձություն էր, քանի որ «Թումոն» իր առաքելությունն է համարում Հայաստանի բոլոր մարզերում կրթական հնարավորությունների հասանելի դարձնելը։ Նա ընդգծեց, որ Սյունիքում կրթական միջավայրի ձևավորումը երկար ճանապարհ է անցել. առաջին քայլերն արվել են դեռ 2021 թվականին, երբ Կապանում տեղադրվեց առաջին «Թումո» տուփը, որից հետո ծրագիրը սկսեց ընդլայնվել՝ ներառելով նաև Մեղրին ու Քաջարանը։ Այսօր արդեն Կապանում գործում է լիարժեք կրթական կենտրոն, որտեղ երիտասարդները կկարողանան բարձրորակ թվային կրթություն ստանալ։

Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը նշեց, որ կենտրոնը մեծ ներդրում է համայնքի զարգացման գործում՝ և հնարավորություն է տալիս մարզաբնակ երիտասարդներին՝ ժամանակակից կրթություն ստանալ, նպաստել տարածաշրջանի գիտելիքահեն տնտեսության զարգացմանը։ Նա ընդգծեց, որ կրթական նորարարական ծրագրերը կարող են մեծացնել տեղական երիտասարդների մասնագիտական ներուժը, ինչը կխթանի համայնքի տնտեսական առաջընթացը։

Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսն իր խոսքում շեշտեց, որ ԵՄ-ն կարևորում է մարդկային կապիտալի զարգացումը, հմտությունների կատարելագործումը և տարածաշրջանային համաչափ զարգացումը։ Նա նշեց, որ «Թումոյի» նման կրթական կենտրոնների բացումը նպաստում է ոչ միայն երիտասարդների զարգացմանը, այլև համայնքների ընդհանուր դիմակայունության ամրապնդմանը։

Կենտրոնի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանն շեշտեց, թե որքան բարդ ճանապարհ են անցել կենտրոնը կյանքի կոչելու համար։ Նա ընդգծեց, որ Կապանի «Թումոն» ոչ միայն կրթական հաստատություն է, այլև համայնքի համար կարևոր մշակութային և ստեղծարար հարթակ, որտեղ պատանիները կարող են զարգացնել իրենց հմտությունները, ստեղծագործել և իրագործել իրենց գաղափարները։

Կենտրոնի բացման արարողությանը զուգահեռ նշվեց նաև Բարեկենդանի ավանդական տոնը, ինչը խորհրդանշական էր՝ ընդգծելով տեխնոլոգիական կրթության և մշակութային ժառանգության պահպանման համատեղելիությունը։ Միջոցառման ընթացքում տեղի ունեցան ավանդական երգ ու պար, լարախաղացների ելույթներ, ինչպես նաև 3D անիմացիա՝ կենտրոնի շենքի պատին։

Առաջիկայում նախատեսվում է կենտրոնի ընդլայնումը, ինչպես նաև Գորիսում «Քոնթուր Գլոբալ Հիդրո Կասկադ» ընկերության աջակցությամբ «Թումո» տուփի ստեղծումը, ինչը թույլ կտա ավելի շատ պատանիների ներգրավել կրթական այս ծրագրում։

Անահիտ Բաղդասարյան

Լրագրող

ShareTweetShare
  • Վերջին Նորությունները

    Գորիսում՝ ֆրանսիական շնչով. ֆրանսախոսների մշակութային կենտրոնը նշեց հիմնադրման 20-ամյակը
    Գորիս

    Գորիսում՝ ֆրանսիական շնչով. ֆրանսախոսների մշակութային կենտրոնը նշեց հիմնադրման 20-ամյակը

    Հունիս 22, 2026
    Ազգային ժողովի 2026 թ․ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները՝ ըստ Սյունիքի մարզի համայնքների
    Համայնք

    Ազգային ժողովի 2026 թ․ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները՝ ըստ Սյունիքի մարզի համայնքների

    Հունիս 19, 2026
    Գորիսի պետական համալսարանում դիմորդների հետաքրքրությունը պահպանվում է
    Գորիս

    Գորիսի պետական համալսարանում դիմորդների հետաքրքրությունը պահպանվում է

    Հունիս 19, 2026
    Շինարարը
    Գորիս

    Շինարարը

    Հունիս 16, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.