Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին

Օրացույց

Loading...
«Ապրիլ 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930  
« ՄարտՄայիս »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Ապրիլ 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930  
« ՄարտՄայիս »
No Result
View All Result
Գլխավոր Համայնք Կապան

Կապանում բացվեց Սենթ Էթիենի անվան ֆրանկոֆոն կենտրոն

by mediapoint
Մարտ 24, 2025
0

Հայ-ֆրանսիական  համագործակցությունը ամրապնդվել է ևս մեկ գործնական քայլով։ Կապանում բացվեց Սենթ Էթիենի անվան ֆրանկոֆոնիայի կենտրոնը։ Այս կարևոր նախաձեռնության հեղինակը  Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանն է, իսկ գաղափարը  ի սկզբանե ծնվել է Ֆրանսիայի դեսպանատան հետ շփումների արդյունքում։ Կենտրոնը անվանակոչվել է Սենթ Էթիենի անունով ի պատիվ քույր քաղաքների միջեւ ձևավորված ջերմ ու անկեղծ բարեկամության։

Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին պաշտոնական այցով Կապանում գտնվող Սենթ Էթիեն քույր  քաղաքի պատվիրակության անդամները՝ քաղաքապետ Գաել Պերդրիոյի գլխավորությամբ,  ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան, մարզպետի աշխատակազմի, հասարակական կազմակերպությունների  ներկայացուցիչներ, ԱԺ պատգամավորներ, ավագանու եւ Կապանի հանրային ակտիվի այլ անդամներ։

 

1 of 7
- +

Ֆրանկոֆոն կենտրոնը, որը գտնվում է Կապանի Դավիթ Բեկ թաղամասի ակումբ-գրադարանի շենքում՝ համայնքապետարանի  նախաձեռնությամբ հիմնանորոգվել եւ այժմ բոլորովին այլ տեսքով է ներկայանում իր այցելուներին։ Կրթամշակութային կենտրոնը, լայն  հարթակ է բազմապիսի միջոցառումների, հանդիպումների Ֆրանսիայի հետ կրթական, մշակութային կապերի հաստատման համար։

«Մեզ համար կարևոր էր Կապանում ունենալ նման կենտրոն, քանի որ այն ոչ միայն կամրջելու է մեր համայնքը ֆրանսախոս աշխարհի հետ , այլեւ մեծապես նպաստելու է կրթական, մշակութային և լեզվական փոխանակումներին։

Ավելի քան վստահ եմ, որ կենտրոնը իր գործունեությամբ խթանելու է ֆրանսերեն լեզվի ուսուցումանն ու տարածմանը  և մեր երեխաները, այդ թվում՝ երիտասարդներն ու մեծահասակ ընթերցողները,  հնարավորություն են ունենալու հաղորդակից լինելու ֆրանսիական հարուստ գրականությանն ու բարձրաճաշակ մշակույթին»,- ելույթի ժամանակ ասաց Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը:

Ողջույնելով ներկաներին Սենթ Էթիենի քաղաքապետն էլ ընդգծեց, որ Հայաստանը, և հատկապես այս տարածաշրջանը պատմության ու մշակույթների խաչմերուկ են, իսկ ֆրանկոֆոնիայի կենտրոնի բացման արարողությամբ, կողմերը վերահաստատում են, որ գիտելիքը, բաց մտածողությունն ու երիտասարդությունն են լավագույն պաշտպանները բոլոր մարտահրավերների դեմ։

«Այն փաստը, որ հենց այս անունն է ընտրվել այս վայրի համար, մեծ պատիվ է մեր քաղաքի համար և վկայում է մեր երկու քաղաքների միջև եղած անկեղծ բարեկամության մասին։ Այս քայլում կա ոչ միայն խորհրդանիշ, այլև փոխադարձ ճանաչում, փոխադարձ հանձնառություն և միասին մի ապագա կառուցելու ցանկություն, որտեղ մշակույթը, կրթությունը և երիտասարդությունը կզբաղեցնեն կենտրոնական տեղ»,- ելույթի իր խոսքում ասաց Սենթ Էթիենի քաղաքապետ Գաել Պերդրիոն։

Կապանի ակումբագրադարանային միավորման եւ հայ համայնքի Alliance Franco-Armenienne de la Loire ասոցիացայի միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր։

Հյուրերին ֆրանսերեն լեզվով գեղեցիկ  ասմունքով եւ երգով ողջունել են Ձագեձորի միջնակարգ դպրոցի աշակերտները՝ ուսուցչուհի Արփինե Զեյնալյանի գլխավորությամբ։

Կապանի համայնքապետարան

 

 

 

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Առանց մեկնաբանության

    Սյունիքի թեմայի քաղաքական մանիպուլյացիան և ժողովրդավարական ռիսկերը. քննարկում Կապանում
    Իրազեկում

    Սյունիքի թեմայի քաղաքական մանիպուլյացիան և ժողովրդավարական ռիսկերը. քննարկում Կապանում

    Ապրիլ 29, 2026
    Հորից որդի՝ մինչև հնոցի վերջին կայծը
    Համայնք

    Հորից որդի՝ մինչև հնոցի վերջին կայծը

    Ապրիլ 28, 2026
    Անվտանգություն, կրթություն և ժողովրդավարություն. հանրային քննարկում Դավիթ Բեկում
    Կապան

    Անվտանգություն, կրթություն և ժողովրդավարություն. հանրային քննարկում Դավիթ Բեկում

    Ապրիլ 27, 2026
    Գորիսի հյուրանոցային ոլորտը մարտահրավերների ֆոնին՝ նոր հնարավորություններ և վերականգնման հույս
    Գորիս

    Գորիսի հյուրանոցային ոլորտը մարտահրավերների ֆոնին՝ նոր հնարավորություններ և վերականգնման հույս

    Ապրիլ 25, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.