Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին

Օրացույց

Loading...
«Փետրվար 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728  
« ՀունվարՄարտ »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Փետրվար 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728  
« ՀունվարՄարտ »
No Result
View All Result
Գլխավոր Uncategorized

Արձագանք՝ Հանրային հեռուստատեսությամբ հնչած մեկնաբանություններին

by mediapoint
Մայիս 19, 2025
0

Մայիսի 17-ին Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակված «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդման ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը դժգոհություն է հայտնել մի շարք լրագրողական կազմակերպությունների կողմից ապրիլի 22-ին տարածած համատեղ հայտարարության առնչությամբ։ Վերջիններս քննադատել էին ՀՀ կառավարության 2024 թվականի ապրիլի 17-ի որոշմամբ «Հանրօգուտ մեդիամիջավայր» անվանումով հիմնադրամի ստեղծման նախաձեռնությունը:

Հայտարարությունում մասնավորապես նշվել է, որ այդ որոշումը խախտում է 2022 թվականին ՀՀ օրենսդիր և գործադիր մարմինների և տասը լրագրողական կազմակերպությունների միջև ստորագրված եռակողմ հուշագիրը, ըստ որի՝ «ԶԼՄ-ներին վերաբերող որևէ օրենսդրական նախաձեռնություն կամ ոլորտային որոշում չի կարող իրականացվել առանց համապատասխան մասնագիտական կազմակերպությունների հետ նախնական քննարկման և համագործակցության»։ Հայտարարության հեղինակները առաջարկել էին ժամանակավորապես կասեցնել ստեղծման վերաբերյալ որոշման իրականացումը, վերանայել դրա հիմքում հիմնադրամի դրված մոտեցումները և նախաձեռնել բաց քննարկումներ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ։

Լրագրողական կազմակերպությունների կողմից կարծիքի արտահայտման նկատմամբ հաղորդման ընթացքում հնչած անհանդուրժողականությունը չզարմացրեց, քանի որ զրույցի հենց սկզբում երկու կողմերն էլ թերահավատորեն անդրադարձան այն փաստին, որ ըստ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության՝ Հայաստանը 2024թ. Մամուլի ազատության համաշխարհային վարկանիշում զբաղեցնում է 34-րդ տեղը 180 երկրների շարքում՝ դրական տեղաշարժ արձանագրելով։

Անհասկանալին այն էր, որ պարոն Հակոբյանի դժգոհության փաստարկներից մեկը հայտարարության համահեղինակ «Գորիսի մամուլի ակումբ»-ի՝ 370 միլիոն դրամանոց տարեկան բյուջեն էր, ինչպես նաև այն, որ կազմակերպության գործունեության մասին, ըստ նրա, ոչ ոք տեղյակ չէ։

Քանի որ պարոն Հակոբյանն ասում է, որ այցելել է կազմակերպության կայքը, նույնիսկ եթե կազմակերպության մասին մինչ այդ չի լսել, ինչը տարօրինակ է, քանի որ նա մեդիա մասնագետ է, իսկ կազմակերպությունը գործում է 2000 թվականից, ապա կայքում ՝  www.gorispressclub.am նա կարող էր գոնե ծանոթանալ կազմակերպության գործունեությանը:

Մասնավորապես, կայքում նշվում է, որ 2023 թվականից «Գորիսի մամուլի ակումբը» ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) աջակցությամբ և գործընկեր կազմակերպության համագործակցությամբ իրականացնում է «Տեղական ինքնակառավարում՝ հանուն Գորիս համայնքի զարգացման» ծրագիրը, որի ընդհանուր բյուջեն կազմում է 2 միլիոն ԱՄՆ դոլարի համարժեք դրամ։ Կայքում ներկայացված են ծրագրի նպատակները, խնդիրները և իրականացված գործողությունները։

«Գորիսի մամուլի ակումբը» համայնքային զարգացման կազմակերպություն է, որն ունի նաև մեդիա հարթակ՝ www.mediapoint.am, և իր ծրագրային գործունեության շրջանակում մշտապես անդրադառնում է մարդու իրավունքների պաշտպանությանը, տեղական ժողովրդավարության ամրապնդմանը, երկրում իրականացվող բարեփոխումերին։ Մեր առաջնահերթություններից են նաև բազմակարծության խթանումը, խոսքի ազատության պաշտպանությունը և մեդիագրագիտության զարգացումը։

ԳՄԱ-ի Youtube-ի դիտումների թիվը գրեթե մեկ միլիոն է, www.mediapoint.am-ը տարվա ընթացքում ունենում է 30000-ից ավելի այցելու. ցավում ենք, որ այդ տվյալներից տեղյակ չեն պարոնայք Հակոբյանը և Ղազարյանը։

Կայքում կարելի է ծանոթանալ նաև այն փաստին, որ վերջին տարիներին  17 աշխատակից ունեցող կազմակերպությունն էական ներդրում է ունեցել Գորիս համայնքի մարդկային ռեսուրսների զարգացման, հանրային մասնակցության խթանման, քաղաքացիական հասարակության կայացման, երիտասարդների առաջնորդության ուղղությամբ։

Միայն վերջին ծրագրի շրջանակում ԳՄԱ-ն տրամադրել է 30 դրամաշնորհ, որոնք ուղղված են եղել սոցիալական, կրթական, բիզնեսի խթանման, երիտասարդության զարգացման, քաղաքացիական լրագրության և անվտանգության ոլորտներին։ Շահառուներ են եղել համայնքի ՀԿ-ներ,  հիմնադրամներ և նախաձեռնող խմբեր։

Կազմակերպությունն ակտիվ ներգրավված է եղել նաև Արցախից բռնի տեղահանված անձանց սոցիալական ապահովման և հումանիտար աջակցության տրամադրման գործընթացում։

Կազմակերպությունը համայնքային «Զանգեզուր» թերթի 1934-2018թթ․ 70հազար էջ կազմող արխիվի թղթային արտադրանքը թվայնացրել  է, ապահովելով  արխիվային նյութերի մատչելիություն, և www.zangezurtert.am հարթակում թվայնացված նյութերն այլևս հասանելի են հետազոտողների, պատմաբանների, փորձագետների, լրագրողների, հասարակության լայն շրջանակների   համար։

Մենք հպարտ ենք, որ 25 տարիների ընթացքում ձևավորել ենք հուսալի գործընկերային ցանց՝ հիմնված ընդհանուր արժեքների և արդյունավետ համագործակցության վրա և շարունակում ենք իրականացնել համայնքային զարգացման, ժողովրդավարության խթանման ծրագրեր։

Եվ Հեռուստատեսության, ռադիոյի հանձնաժողովի նախագահի կողմից Հանրային հեռուստատեսության եթերում հնչեցված պնդումները, որոնք հիմնված են ապատեղեկատվության և թերի իրազեկվածության վրա,  կազմակերպությանը «թույլ օղակ» ներկայացնելու և թիրախավորելու փորձը դատապարտված է անհաջողության։

«Գորիսի մամուլի ակումբ»
2025 թ. մայիսի 19

 

mediapoint
mediapoint
ShareTweetShare

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Առանց մեկնաբանության

    Ուսումնասիրվել է անապահովության գնահատման նոր կարգը
    Ընթացիկ

    Ուսումնասիրվել է անապահովության գնահատման նոր կարգը

    Փետրվար 3, 2026
    Ճանապարհ, որը փոխեց սահմանային գյուղի օրը․ Խոզնավար
    Հոդվածներ

    Ճանապարհ, որը փոխեց սահմանային գյուղի օրը․ Խոզնավար

    Հունվար 31, 2026
    Եվգինե Վարդանյան․  «Անապահովության գնահատման նոր համակարգի նպատակը ծայրահեղ անապահովության հաղթահարումն է»
    Գորիս

    Եվգինե Վարդանյան․ «Անապահովության գնահատման նոր համակարգի նպատակը ծայրահեղ անապահովության հաղթահարումն է»

    Հունվար 29, 2026
    Սիրվարդ Բաբալարյան. «Զարմացա, որ Աստծո անունը տալիս են»
    Իրազեկում

    Սիրվարդ Բաբալարյան. «Զարմացա, որ Աստծո անունը տալիս են»

    Հունվար 22, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.