Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Հունիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՄայիսՀուլիս »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Հունիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՄայիսՀուլիս »
No Result
View All Result
Գլխավոր Uncategorized

Ջերմոցային տնտեսությունների զարգացման հնարավորություն Վերիշեն և Ակներ բնակավայրերի համար

by mediapoint
Հուլիս 2, 2025
0

Գորիս համայնքի Վերիշեն և Ակներ բնակավայրերի բնակիչները շուտով կկարողանան ձևավորել իրենց սեփական ջերմոցային տնտեսությունները՝ վերածելով հողը կայուն եկամտի աղբյուրի։

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Կայուն համայնքներ» ծրագրի շրջանակում մեկնարկել է «Նեքսուս Գորիս» նոր մոդելը, որի նպատակն է խթանել գյուղական ձեռներեցությունը, կապ ստեղծել Գորիս քաղաքի և գյուղական բնակավայրերի միջև, ինչպես նաև ընդլայնել տեղական շուկաների հնարավորությունները։

Ծրագիրը մշակվել է «Նեքսուս» մոդելի հիման վրա, որը նորարարական մոտեցում է՝ միտված համագործակցային տնտեսությունների ձևավորմանը։ Այս փուլում նախատեսվում է Վերիշեն և Ակներ գյուղերի ավելի քան 20 շահառուի տրամադրել ժամանակակից 150 քմ մակերեսով թունելային ջերմատուն, անվճար ուսուցում, խորհրդատվություն և միասնական շուկայի ինտեգրում։ Մասնակիցները կձևավորեն կլաստեր՝ միավորված համագործակցության սկզբունքով, որպեսզի նվազեցնեն ծախսերը, կիսեն ռեսուրսներն ու ապահովեն արտադրանքի կայուն իրացում։

Արման Վալեսյան

ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի ղեկավար Արման Վալեսյանի խոսքով՝ ծրագիրն ունի մի քանի նպատակ։ «Մենք ցանկանում ենք ոչ միայն աջակցել գյուղատնտեսական արտադրությանը, այլև նպաստել Գորիս համայնքում սննդի անվտանգության բարձրացմանը և ձեռներեցության զարգացմանը։ Նպատակ ունենք երկարացնել գյուղատնտեսական սեզոնը և բարձրացնել համայնքների ինքնաբավությունը։ Նեքսուսը հենց կապ է՝ կապ Գորիս քաղաքի և գյուղերի միջև», – ասաց նա։

Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանն ընդգծում է, որ բնակավայրերի ընտրությունը պատահական չէ։ «Մենք Գորիս համայնքում փորձում ենք համաչափ զարգացնել տարբեր բնակավայրեր՝ տարբեր ուղղություններով։ Վերիշենը և Ակները ընտրվել են ջերմոցային ծրագրի համար, քանի որ ունեն հարմար տեղակայություն, և հետաքրքրված բնակչություն։ Այդ բնակավայրերից արդեն կան հաջողված օրինակներ նախորդ ծրագրերից, որոնք ոգեշնչել են մյուսներին», – նշեց նա։

Իրինա Յոլյան՝ աջից, Մխիթար Բալայան՝ ձախից

Ծրագրի փորձագետ Մխիթար Բալայանի խոսքով՝ նախաձեռնությունը նախատեսում է տրամադրել նաև անվճար սածիլներ, սերմեր, մասնագիտական ձեռնարկ, խորհրդատվություն և բիզնես դասընթացներ՝ ներառյալ բիզնես պլանավորում, ֆինանսական կառավարում և մարքեթինգ։

Շահառուներից պահանջվում է 500,000 ՀՀ դրամ համաֆինանսավորում, որը կարող է վերադարձվել, եթե ջերմատան տեղադրումն իրականացվի շահառուի կողմից։

ՄԱԶԾ-ի աջակցության Վերիշենում և Ակներում արդեն կառուցվել է ջրամբար, ինչը հեշտացնում է ջրի հասանելիությունը ջերմատների արդյունավետ գործարկման համար։ Գյուղերի մոտ լինելը Գորիս քաղաքին թույլ է տալիս նվազեցնել տրանսպորտային ծախսերը և հեշտացնել արտադրանքի իրացումը։

Այս ծրագիրը հնարավորություն է համայնքի բնակիչների համար նոր հեռանկարներ բացելու, հողի վրա աշխատելով ստեղծել եկամտաբեր և երկարաժամկետ բիզնես՝ միաժամանակ ամրապնդելով տեղական տնտեսությունը։

Շահառու բանակավայրերի բնակիչները կարող են դիմել մինչև 2025 թվականի հուլիսի 25-ը՝ լրացնելով հայտը հետևյալ հղումով։

 

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Վերջին Նորությունները

    Շինարարը
    Գորիս

    Շինարարը

    Հունիս 16, 2026
    Թիվ 34 ընտրատարածքն ամփոփում է Աժ ընտրությունների քվեարկությունը
    Հասարակություն

    Թիվ 34 ընտրատարածքն ամփոփում է Աժ ընտրությունների քվեարկությունը

    Հունիս 14, 2026
    Գորիսի, Տաթևի և Տեղի միավորումը փոքր համայնքների հնարավորությո՞ւն, թե`հեռավոր կառավարման ռիսկ
    Հասարակություն

    Գորիսի, Տաթևի և Տեղի միավորումը փոքր համայնքների հնարավորությո՞ւն, թե`հեռավոր կառավարման ռիսկ

    Հունիս 11, 2026
    Կարեն Բալյան․ «Շուրջ 595 կմ բարեկարգված ճանապարհ՝ Սյունիքի պատմության մեջ սա աննախադեպ արդյունք է»
    Տեսանյութեր

    Կարեն Բալյան․ «Շուրջ 595 կմ բարեկարգված ճանապարհ՝ Սյունիքի պատմության մեջ սա աննախադեպ արդյունք է»

    Հունիս 5, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.