Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին

Օրացույց

Loading...
«Փետրվար 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728  
« ՀունվարՄարտ »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Փետրվար 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728  
« ՀունվարՄարտ »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Ճանապարհ, որը փոխեց սահմանային գյուղի օրը․ Խոզնավար

by Անահիտ Բաղդասարյան
Հունվար 31, 2026
0

Սյունիքի մարզի Տեղ համայնքի Խոզնավար գյուղում կյանքն այժմ բաժանվում է երկու փուլի՝ ճանապարհից առաջ և հետո։ Տասնամյակների սպասումից հետո 2025 թվականին շահագործման հանձնված Վերիշեն–Խոզնավար 18.3 կմ երկարությամբ ասֆալտապատ ճանապարհը ոչ միայն կրճատել է գյուղին կապող տարածությունը, այլև նոր շունչ է տվել սահմանապահ գյուղին։

60 րոպեից՝ 15. ինչպես կրճատվեցին ճանապարհն ու ծախսերը

Մինչև վերջերս Սյունիքի մարզի Տեղ համայնքի Խոզնավար գյուղը Գորիսին կապող ճանապարհը դժվար անցանելի էր։ Փոսառատ ու անբարեկարգ ուղին մարդկանց կանգնեցնում էր բարդ ընտրության առաջ՝ կա՛մ վնասել մեքենան, կա՛մ օգտվել շուրջ 42 կիլոմետր երկարությամբ շրջանցիկ ճանապարհից՝ ավելացնելով ժամանակն ու ծախսերը։

Այսօր իրավիճակը փոխվել է։ Նորոգված ճանապարհը զգալիորեն կրճատել են թե՛ ժամանակը, թե՛ ֆինանսական ծախսերը։

Սլավիկ Զաքյան

Խոզնավարի բնակիչ Սլավիկ Զաքյանը, ով տարիներ շարունակ  տաքսու վարորդ է աշխատում, ասում է, որ  ճանապարհի կառուցումից հետո գյուղի կյանքն ակնհայտորեն աշխուժացել է։
«Հին ճանապարհը հիշելիս սարսափում եմ՝ քարուքանդ էր, դժվարանցանելի։ Ահավոր էր։ Հիմա շատ լավ է․ ո՛չ մեքենան է փչանում, ո՛չ էլ ավելորդ ծախս ենք անում։ Նախկինում Գորիս գնում էինք մեկ ժամում, հիմա ՝ 15-20 րոպեում»,– ասում է նա։

Նրա խոսքով՝ ճանապարհի բարեկարգումից հետո փոխվել է նաև երթևեկության հաճախականությունը։  Նախկինում  տաքսու վարորդներն այդ երթուղով ուղևոր չէին տեղափոխում,  իսկ հիմա, ոնց ասում են՝ ջրի ճամփա է դարձել, ոչ միայն տեղացի, այլև Գորիսի վարորդներն էլ տաքսի ծառայություն մատուցում դեպի Խոզնավար։

Գյուղում բոլորը ճանաչում են Սլավիկին։ Ասում է, որ ինքն ավելի շատ մարդկանց օգնում է, քաղաքից անհրաժեշտ ապրանքներ է տեղափոխում, իհարկե, կարիքի դեպքում մարդկանց էլ է տեղափոխում։
«Ես տաքսու վարորդ չեմ, գյուղի շտապօգնությունն եմ․ եթե համագյուղացիներս պիտի գնան ինչ-որ տեղ ու մեքենա չունեն, տանում-բերում եմ, ինչ-որ բան ա պետք լինում, հասցնում եմ»,–ասում է նա՝ ընդգծելով, որ նոր ճանապարհը զգալիորեն թեթևացրել  է դեպի քաղաք կամ այլ բնակավայրեր տեղափոխության հարցը։

2.5 միլիարդ դրամ և խոզնավարցիների հետևողականությունը

Խոզնավարի ճանապարհի կառուցումը պատահական որոշման արդյունք չէր։ Տարիներ շարունակ անանցանելի ճանապարհի մասին տարբեր հարթակներում բարձրաձայնել են, երկու անգամ ստորագրահավաք են կազմակերպել, դիմել երկրի կառավարությանը՝ պահանջելով լուծել գյուղն արտաքին աշխարհի հետ կապող կենսական ճանապարհի հարցը։ Խնդիրն ավելի է կարևոր դարձել, երբ գյուղը սահմանամերձի կարգավիճակ է ստացել։

Բնակիչների  հետևողականությունն, ի վերջո, արդյունք է տվել․ մոտ 2.5 միլիարդ դրամ արժողությամբ ճանապարհաշինարարական նախագիծը կյանքի է կոչվել 2025 թվականի մարտին։  Ճանապարհի շինարարությունը տևել է մինչև նույն տարվա դեկտեմբեր։

Ճանապարհի կառուցման աշխատանքներն իրականացրել է  «ԱԱԲ Պրոյեկտ» ՍՊԸ-ն, որի ներկայացուցիչ  Արմեն Խաչատրյանի խոսքով՝ ասֆալտապատումից հետո երթևեկության ինտենսիվությունն աճել է մոտ 30 անգամ։ «Չնայած բարդություններ կային կապված թե՛ գրունտի, թե՛ կլիմայական պայմանների հետ, բայց կարողացել ենք պահպանել ժամանակացույցը և նախատեսված ժամկետում ավարտել շինարարությունը»,– ասում է նա։

«Փոշուց պրծանք։ 25 տարի խոստումներ էին տալիս, վերջապես կառուցեցին»,– միաբերան  ասում են  գյուղամեջում հավաքված մարդիկ։

Դպրոցի ճամփան նախկինում

Դպրոցի ճամփան հիմա

 

 

 

 

 

 

 

 

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի քաղաքաշինական վերահսկողության գլխավոր մասնագետ Վարդան Բաղդասարյանը ասում է, որ Խոզնավարի ճանապարհը կարևոր է ոչ միայն սոցիալ-տնտեսական, այլև ռազմավարական առումով։ Նա ընդգծում է, որ բարդ ռելիեֆն ու եղանակային կտրուկ փոփոխությունները լուրջ փորձություն էին շինարարության համար, սակայն այդ պայմաններում ևս իրականացվել է որակյալ աշխատանք, և այսօր առկա է լավ արդյունք։
«Ամենակարևորն այն է, որ ճանապարհը ապահովում է սահմանամերձ բնակավայրի կայուն կապը հիմնական ճանապարհային ցանցի հետ»,– նշում է մասնագետը։

Տեղ համայնքի ծրագրերը՝ Խոզնավարից մինչև Քարաշեն

Դավիթ Ղուլունց

Բազմաբնակավայր Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը շեշտում է, որ Խոզնավարի ճանապարհը յոթ բնակավայրերից ձևավորված համայնքում իրականացվող բազմաթիվ ծրագրերից մեկն է, որը նաև ներհամայնքային նշանակություն ունի․ այն գյուղը կապում է այլ բնակավայրերի հետ, ներհամայնքային կյանքը ևս աշխուժացել է։

Համայնքի ղեկավարի խոսքով՝ 2026 թվականին Տեղում շարունակվելու են ճանապարհաշինարարական աշխատանքները։

Խոզնավար բնակավայրի վարչական ղեկավար Վահան Զաքյանն ասում է, որ Ամանորին գյուղում աննախադեպ աշխուժություն էր, և դա նաև ճանապարհի շնորհիվ։ «Անցած տարիների համեմատ մարդիկ ավելի հաճախ են գյուղ գալիս։ Նախկինում անբարեկարգ ճանապարհի պատճառով հարազատներն անգամ միմյանց հազվադեպ էին այցելում։

Գյուղում կարևոր են համարում նաև, որ հիմա կարողանում են գյուղմթերքն իրացնել, դե իսկ Խոզնավարի դդումը միշտ էլ պահանջարկ ունի, բայց մինչև հիմա մարդիկ հնարավորություն չունեին իրենց բերքը շուկա հասցնել։ Նաև առաքիչներն են անարգել գյուղ հասնում,մարդիկ կարողանում են ապրանքափոխանակություն կատարել։

Նոր ճանապարհ՝ երեխաների խաղերով ու դասի շտապող ուսուցիչներով

Խոզնավարում բարեկարգ ճանապարհը կանոնավորել է նաև դպրոցի «ռեժիմը»։  Գորիսում բնակվող տասը ուսուցիչները, ովքեր Խոզնավարի դպրոցում են աշխատում, այլևս եղանակային պայմանների կամ մեքենաների անսարքության պատճառով չեն ուշանում դասից․ այդ մասին անգամ աշակերտներն են խոսում։

Դպրոցի փոխտնօրեն Հարություն Անդրյանը կարևորում է   ճանապարհի բարեկարգումը, ասելով, որ ճանապարհը ոչ միայն հարմարավետություն է տվել, այլև ուսուցիչները կարողանում են առանց ժամանակի պատճառով նյարդայնանալու, դպրոց հասնել։


Խոզնավարցիները նաև ասում են, որ ճանապարհը փոխել է անգամ գյուղի կենցաղը։ Աշոտ Ղազարյանն ասում է, որ վերջին տասնամյակների ամենամեծ փոփոխությունն է իրենց կյանքում, և դա միայն տեղափոխության հարց չի լուծում, այլ ապրելու մշակույթ է փոխվել։ «Եթե Գորիսում գործ ունես, ամենակարևորը, առողջության հետ կապված հարցով բժշկական կենտրոն պիտի հասնես, սա փրկություն է»-նկատում է նա, ուղղակի։

Ճանապարհը մեծ ուրախություն է պարգևել նաև երեխաներին։ Գյուղ հասնող ճանապարհի ասֆալտապատ տարածքը նրանց համար խաղահրապարակ է դարձել։  Չորրորդ դասարանի աշակերտուհի Մարին կատակում է, որ այս տարի Ձմեռ պապն էլ է նոր ասֆալտով գյուղ հասել ։ Իսկ եղբայրներ Ալենն ու Արենը հավելում են, թե նախկինում ստիպված էին խաղեր հորինել փոսառատ ճանապարհին, իսկ այսօր ընտրության հնարավորություն ունեն, անգամ հեծանիվ կարող են քշել բարեկարգ փողոցում։

«Օջախը շենացնելու համար պետք է աշխատել»

Խոզնավարում, ճիշտ է կյանքը միայն ճանապարհով չի ավարտվում, այնուամենայնիվ նպաստում է, որ արտագաղթը չխորանա, մարդիկ իրենց զբաղմունքն ունենան։ Հենրիկ Խաչատրյանը տարիներ առաջ  է Երևանից վերադարձել  հայրական տուն։ Մեղվաբուծությամբ  է զբաղվում, հողագործությամբ։ Դա է նրա ապրուստի հիմնական միջոցը։  Չի ժխտում, որ ռիսկային ոլորտ է գյուղատնտեսությունը, բայց գյուղում հնարավորությունները մեծ չեն, բացի այդ, Խոզնավարն  իր համար «աշխարհի ամենահանգիստ ու բուժիչ վայրն» է։

Եվ Հենրիկը, և գյուղից շատերը,  ամիսներ շարունակ մասնակցել են ճանապարհի շինարարության աշխատանքներին, ասել է, թե ճանապարհը նաև զբաղվածության հարց է լուծել։

Խոզնավարում այսօր զգացվում է շարժ ու կյանք։ Նոր տարին գյուղում անցկացնելու համար վերադարձել էին բազմաթիվ հարազատներ ու բարեկամներ, ովքեր տարիներ շարունակ անբարեկարգ ճանապարհի պատճառով անգամ հարազատներին չէին այցելում։  Խոզնավարցիները հույս ունեն, որ նոր ճանապարհի հետ կապված իրենց սպասելիքները ևս մի օր կիրականանան, ինչպես, օրինակ, աշխատատեղեր կստեղծվեն սահման պահող գյուղում։

 

 

Անահիտ Բաղդասարյան

Լրագրող

ShareTweetShare

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Առանց մեկնաբանության

    Ուսումնասիրվել է անապահովության գնահատման նոր կարգը
    Ընթացիկ

    Ուսումնասիրվել է անապահովության գնահատման նոր կարգը

    Փետրվար 3, 2026
    Ճանապարհ, որը փոխեց սահմանային գյուղի օրը․ Խոզնավար
    Հոդվածներ

    Ճանապարհ, որը փոխեց սահմանային գյուղի օրը․ Խոզնավար

    Հունվար 31, 2026
    Եվգինե Վարդանյան․  «Անապահովության գնահատման նոր համակարգի նպատակը ծայրահեղ անապահովության հաղթահարումն է»
    Գորիս

    Եվգինե Վարդանյան․ «Անապահովության գնահատման նոր համակարգի նպատակը ծայրահեղ անապահովության հաղթահարումն է»

    Հունվար 29, 2026
    Սիրվարդ Բաբալարյան. «Զարմացա, որ Աստծո անունը տալիս են»
    Իրազեկում

    Սիրվարդ Բաբալարյան. «Զարմացա, որ Աստծո անունը տալիս են»

    Հունվար 22, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.