Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Հոկտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ՍեպտեմբերՆոյեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Հոկտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ՍեպտեմբերՆոյեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Ծրագրեր Ընթացիկ

Ուսումնասիրվել է անապահովության գնահատման նոր կարգը

by mediapoint
Փետրվար 3, 2026
0

 

1 of 13
- +

«ԳորիսԼԱԲ» համայնքային զարգացման կենտրոն ՀԿ-ն 2025․ օգոստոսից իրականացնում էր «Անապահովության գնահատման նոր համակարգի ներառականության խթանում՝ մասնակցային և հետազոտահեն շահապաշտպանության և մատչելի տեղեկատվության միջոցով» նախագիծը, որի նպատակն էր` անապահովության գնահատման նոր համակարգի ներդրման գործընթացը դարձնել ներառական հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Ծրագրի շրջանակներում ուսումնասիրվել է նոր համակարգի ազդեցությունը հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության հիմնահարցերի վրա, որի հիմքով մշակված առաջարկների փաթեթը  ներկայացվել է շահագրգիռ կողմերին՝ քննարկումների և պատմությունների ներկայացման միջոցով։

«ԳորիսԼԱԲ»  համայնքային զարգացման կենտրոն ՀԿ-ում տեղի ունեցավ ծրագրի ամփոփիչ միջոցառումը և ներկայացվեց հետազոտական զեկույցի վերջնական տարբերակը, ինչպես նաև ներկայացվեց աղքատության գնահատման համակարգի տեսանելիության բարձրացմանն ուղղված պատրաստված իրազեկման նյութերը: Շահառուների իրազեկվածության բարձրացմանն ուղղված պատրաստվել է բացատրական հոդված, Ինֆոգրաֆիկա, որտեղ ներկայացված է, թե ինչպես և ինչ հերթականությամբ կարող են դառնալ Անապահովության գնահատման նոր համակարգի շահառու։

Պատրաստվել է նաև տեսանյութ և Reel, որտեղ ներկայացվում է  Անապահովության նոր կարգի նպատակը, մեթոդոլոգիան, մեխանիզմները։

Հանդիպմանը մասնակցում էին տեղական ինքնակառավարման և քաղհասարակության ներկայացուցիչներ, ինչպես նաև Գորիս համայնքի սոցիալական ծառայությունների մասնակցային պլանավորման և սոցիալական ներառման գործընթացն ապահովող հանձնաժողովի անդամներ, շահառուներ։

———————————

 

 

 

Ծրագիրն իրականացվել է «ԳորիսԼԱԲ» համայնքային զարգացման կենտրոն հասարակական կազմակերպության կողմից՝ «Գործընկերություն հանուն Սյունիքի․ բարելավված համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի շրջանակում, որը իրականացվում է «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի կողմից՝ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա նախաձեռնության» շրջանակում և «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամի ու «Հայկական Կարիտաս» ՀԿ-ի համագործակցությամբ։

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Recent News

    Կանխարգելումից մինչև բուժում․ Գորիսում գործող «Կարագյոզյան» կլինիկայի առաքելությունը

    Կանխարգելումից մինչև բուժում․ Գորիսում գործող «Կարագյոզյան» կլինիկայի առաքելությունը

    Հոկտեմբեր 1, 2026
    Տեղի ունեցավ Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) հիմնադրման 10-ամյակին նվիրված աշխատաժողով

    Տեղի ունեցավ Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) հիմնադրման 10-ամյակին նվիրված աշխատաժողով

    Սեպտեմբեր 29, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.