Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Մայիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« ԱպրիլՀունիս »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Մայիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« ԱպրիլՀունիս »
No Result
View All Result
Գլխավոր Համայնք Գորիս

Գորիսի կրթօջախները և ակտիվ քաղաքացի ձևավորելու մշակույթը. անցյալից դեպի ժողովրդավարական ներկա

by mediapoint
Մարտ 19, 2026
0

«ԳորիսԼԱԲ» համայնքային զարգացման կենտրոն ՀԿ-ն Գորիսում կազմակերպել էր «Գորիսի կրթօջախները և ակտիվ քաղաքացի ձևավորելու մշակույթը․ անցյալից դեպի ժողովրդավարական ներկա» թեմայով քննարկում, որին ներգրավված էին Գորիս խոշորացված համայնքի տարբեր բնակավայրերի ավելի քան 30 բնակիչ։

Հանդիպման առանցքում մեր քաղաքի կրթական միջավայրն էր և դրա դերը ակտիվ քաղաքացի ձևավորելու հարցում։ Քննարկման հիմնավորումն այն համոզմունքն էր, որ եթե երիտասարդները չեն մասնակցում քննարկումներին և չեն փորձում ազդեցություն ունենալ որոշումների վրա, ապա նույնիսկ ամենալավ օրենքները չեն կարող ապահովել ակտիվ հասարակություն։ Մենք փորձում էինք հասկանալ՝ արդյո՞ք Գորիսի կրթօջախները, հատկապես համալսարանը, տարիներ շարունակ պատրաստել են միայն մասնագետներ, թե նաև կերտել են պահանջատեր քաղաքացիներ։

Հանդիպման ընթացքում հետադարձ հայացք նետվեց «Զանգեզուր» թերթի արխիվներին, որոնք թույլ են տալիս տեսնել, թե ինչպես է տարբեր տարիներին ներկայացվել ինստիտուտի կյանքը՝ ուսանողական նախաձեռնություններն ու հասարակական ակտիվությունը։ Արխիվները փաստում են, որ Գորիսի մանկավարժական ինստիտուտը միայն կրթական կենտրոն չէր, այլ նաև մշակութային ու հասարակական կյանքի կարևոր օջախ։ Սա հարց է առաջացնում՝ արդյո՞ք այդ միջավայրն իր ժամանակին ձևավորել է ավելի ակտիվ հասարակական դիրք ունեցող երիտասարդներ։

 

1 of 4
- +

1.

2.

3.

4.

Պանելային առաջին քննարկման ժամանակ մասնակիցները կիսվեցին իրենց անձնական փորձով և օրինակներով՝ անդրադառնալով նախկինում արտահայտման իրավունքին և հանդիպող դժվարություններին։ Չնայած այն տեսակետին, որ նախկինում հասարակությունն ավելի ժողովրդավարական էր և մարդիկ ունեին ավելի ազատ արտահայտվելու հնարավորություն, միևնույն ժամանակ ընդգծվեց, որ ներկայումս մարդիկ կարող են բարձրաձայնել իրենց խնդիրներն ու կարծիքները՝ առանց պատժի ենթարկվելու վախի, ինչը նախկինում գուցե ավելի դժվար լիներ։ Քննարկվել է նաև երիտասարդների դաստիարակության փոփոխությունը. եթե հնում այն ավելի ավանդական էր, ապա 1990-ականներից սկսած երիտասարդները դարձան ավելի ինքնուրույն։ Այսօր նրանք ունեն ավելի անկախ մտածողություն, ինչը նրանց դարձնում է ավելի դժվար «սանձվող»։

Թեև Գորիսը փոքր քաղաք է, և հնարավորությունները երբեմն սահմանափակ են թվում, սակայն համապատասխան միջավայրի դեպքում երիտասարդները սիրով են ներգրավվում նախաձեռնություններում։ Նրանք պասիվ չեն և հանդես են գալիս նոր գաղափարներով, բայց հաճախ բացակայում է համախմբող ուժը։

 

1 of 6
- +

1.

2.

3.

4.

5.

6.

Քննարկման երկրորդ մասը կենտրոնացած էր քննադատական մտածողության և մասնակցության խրախուսման վրա։ Այսօր Գորիսում գործում են մի քանի երիտասարդական կազմակերպություններ, որոնք զբաղվում են երիտասարդների ակտիվացմամբ։ Հայրենասիրությունը դիտարկվեց որպես սեփական նպատակին նվիրում և համայնքի զարգացման համար աշխատանք։ Կարևորվեց «ձնագնդիկի էֆեկտը»՝ սկսել փոքր քայլերից, որոնք աստիճանաբար կունենան լայն ազդեցություն։ Եթե գաղափարը ուժեղ է, ապա ժամանակի ընթացքում կհայտնվեն նաև համախմբողներ։

Մենք ապրում ենք արհեստական բանականության դարաշրջանում, սակայն հաջողության հասնելու համար մարդիկ պետք է լինեն նախաձեռնող և ոչ թե ամբողջությամբ հույսը դնեն տեխնոլոգիաների վրա։ Համագործակցությունը, կրթությունը և զարգացած մտածողությունը մնում են առաջնային։ Հանդիպումն ամփոփվեց հռետորական հարցով՝ արդյո՞ք երիտասարդները իսկապես ուզում են մասնակցել, թե՞ պարզապես չեն հավատում, որ իրենց կարծիքը կարող է ինչ-որ բան փոխել։

***

Այս փաստաթուղթը պատրաստվել է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի (ԺԶՀ) աջակցությամբ՝ «Գործընկերություն հանուն ժողովրդավարության» ծրագրի շրջանակում: Այս փաստաթղթի բովանդակության համար պատասխանատվությունը կրում է «ԳորիսԼԱԲ» համայնքային զարգացման կենտրոն ՀԿ-ն, և այն ոչ մի դեպքում չի կարող համարվել ԺԶՀ դիրքորոշումը։

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Առանց մեկնաբանության

    Հայաստանի գրողների միության Սյունիքի մասնաճյուղը՝ ստեղծագործողների գրօջախ
    Հոդվածներ

    Հայաստանի գրողների միության Սյունիքի մասնաճյուղը՝ ստեղծագործողների գրօջախ

    Մայիս 11, 2026
    Ռազմաճակատի նամակները սիրո և տոկունության կենդանի վկայություններ
    Հոդվածներ

    Ռազմաճակատի նամակները սիրո և տոկունության կենդանի վկայություններ

    Մայիս 9, 2026
    «Մեզ պակասում են սերը, լսելու կարողությունն ու խոնարհությունը».
    Հոդվածներ

    «Մեզ պակասում են սերը, լսելու կարողությունն ու խոնարհությունը».

    Մայիս 8, 2026
    Անվտանգություն, ժողովրդավարություն և չբարձրաձայնված մարտահրավերներ․ԳորիսԼԱԲ-ի հանրային քննարկումը սահմանամերձ Կոռնիձորում
    Իրազեկում

    Անվտանգություն, ժողովրդավարություն և չբարձրաձայնված մարտահրավերներ․ԳորիսԼԱԲ-ի հանրային քննարկումը սահմանամերձ Կոռնիձորում

    Մայիս 5, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.