Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Մայիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« ԱպրիլՀունիս »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Մայիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« ԱպրիլՀունիս »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Սերմերի Ռայիսան

by Հեղինե Մինասյան
Ապրիլ 18, 2026
0

Գորիսի շուկայում արդեն գրեթե հիսուն տարի սերմեր վաճառող տիկին Ռայիսան յուրաքանչյուր գնորդի ոչ միայն սերմ է վաճառում, այլև խորհուրդներ է տալիս՝ երբ ցանել, ինչ խորությամբ, որքան հաճախ ջրել։ Մի ժամանակ աշխատում էր Գորիսի տրիկոտաժի ֆաբրիկայում։ Մի օր, հորը օգնելու համար եկավ շուկա ու այլևս գործարան չվերադարձավ։ Սկզբում՝ հոր հետ, հետո՝ ինքնուրույն, զբաղվեց սերմերի վաճառքով, որն այսօր նրա համար ոչ միայն աշխատանք է, այլ նաև սիրելի զբաղմունք։ Ռայիսայի համար սա մի ամբողջ արարողակարգ է՝ սկսած փոքր թղթե տոպրակներ պատրաստելուց, ինչպես ինքն է ասում՝ «կլյոկներից», մինչև սերմերի տեսակավորումը՝ ըստ ծլունակության։ Նա ասում է՝ այնպես պիտի փաթեթավորես, որ թղթի ծալքերից ոչ մի հատիկ չթափվի․ կան մարդիկ, ովքեր երբեմն ընդամենը մի քանի հատիկ են գնում։ Ու մարդիկ Գորիսի շուկայում գնումներ անելիս երբեք չեն բաց թողնում Ռայիսայի հետ մի քանի բառ փոխանակելու հնարավորությունը, որովհետև նրա մոտ գնումը պարզապես առևտուր չէ․ դա նաև զրույց է, խորհուրդ, երբեմն՝ հիշողություն ու ջերմություն, որ սերմի նման անցնում է ձեռքից ձեռք ու շարունակում աճել մարդկանց մեջ։

Հեղինե Մինասյան
ShareTweetShare
  • Առանց մեկնաբանության

    Քաջարան. տնտեսական հզորության և էկոլոգիական անվտանգության մեջտեղում
    Uncategorized

    Քաջարան. տնտեսական հզորության և էկոլոգիական անվտանգության մեջտեղում

    Մայիս 15, 2026
    Հայաստանի գրողների միության Սյունիքի մասնաճյուղը՝ ստեղծագործողների գրօջախ
    Հոդվածներ

    Հայաստանի գրողների միության Սյունիքի մասնաճյուղը՝ ստեղծագործողների գրօջախ

    Մայիս 11, 2026
    Ռազմաճակատի նամակները սիրո և տոկունության կենդանի վկայություններ
    Հոդվածներ

    Ռազմաճակատի նամակները սիրո և տոկունության կենդանի վկայություններ

    Մայիս 9, 2026
    «Մեզ պակասում են սերը, լսելու կարողությունն ու խոնարհությունը».
    Հոդվածներ

    «Մեզ պակասում են սերը, լսելու կարողությունն ու խոնարհությունը».

    Մայիս 8, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.