Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Հոկտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ՍեպտեմբերՆոյեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Հոկտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ՍեպտեմբերՆոյեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Համայնք Գորիս

Գորիսի երիտասարդները կոտրում են «չկարդացող սերունդ» կարծրատիպը

by Ալինա Վարդանյան
Ապրիլ 27, 2026
0

Երբ խոսում ենք նոր սերնդի և ընթերցանության մասին, հաճախ կարելի է լսել տարբեր կարծրատիպեր, թե երիտասարդները չեն սիրում կարդալ, գիրք կարդալու «ժամանակը» անցել է։ Սակայն Գորիսում պատկերը մի փոքր այլ է։ Տեղի երիտասարդների հետ շփումը և գրախանութների աշխատակիցների հետ հարցումները ցույց են տալիս, որ ընթերցանության նկատմամբ հետաքրքրությունը ոչ միայն չի նվազել, այլ վերջին տարիներին որոշակի ակտիվություն է նկատվում։ Ուրախալի է լսել, որ երիտասարդներն պատրաստ են գումար ծախսել  գիրք գնելու համար, քանի որ համոզված են, որ  դրանով ներդրում են կատարում իրենց ինքնազարգացման մեջ։

Քաղաքի  գրքի վաճառքով զբաղվող խանութների աշխատակիցները նշում են, որ գրքի գնորդների թիվը ավելանում է, որոշ օրերի շատ ավելի ակտիվ են  հատկապես երիտասարդները։

Հետաքրքրական է, որ գիրք նվիրելու   նոր մշակույթ է ձևավորվել ոչ միայն գրքի տոնի շրջանակներում։ Միաժամանակ նկատվում է, որ ընթերցանությունն այլևս չի սահմանափակվում միայն ուսումնական գործընթացով։ Այն աստիճանաբար վերածվում է ազատ ժամանակի կազմակերպման արդյունավետ ձևի՝ հնարավորություն տալով կտրվել առօրյա խնդիրներից, տեղափոխվել այլ իրականություն և նույնականանալ գրքի հերոսների զգացողությունների հետ։ Գրքի ժանրերի ընտրությունների մեջ էլ հետաքրքիր միտում կա, երիտասարդները հաճախ կարդում են օտարազգի հեղինակների գրքեր՝ Ագաթա Քրիստի, Էրիխ Մարիա Ռեմարկ, Ալեքսանդր Դյումա։ Բայց  պահանջարկ ունեն նաև հայ գրողների հրատարակված ստեղծագործությունները։

Երիտասարդների խոսքով՝ կարդալը օգնում է նաև զարգացնել քննադատական մտածողությունը։  Եվ վերջին տարիներին «չկարդացող սերունդ» ձևակերպումը  կարծես թե այլևս ժամանակավրեպ է դառնում։

Ալինա Վարդանյան
ShareTweetShare
  • Recent News

    Կանխարգելումից մինչև բուժում․ Գորիսում գործող «Կարագյոզյան» կլինիկայի առաքելությունը

    Կանխարգելումից մինչև բուժում․ Գորիսում գործող «Կարագյոզյան» կլինիկայի առաքելությունը

    Հոկտեմբեր 1, 2026
    Տեղի ունեցավ Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) հիմնադրման 10-ամյակին նվիրված աշխատաժողով

    Տեղի ունեցավ Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) հիմնադրման 10-ամյակին նվիրված աշխատաժողով

    Սեպտեմբեր 29, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.