Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Օգոստոս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« ՀուլիսՍեպտեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Օգոստոս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« ՀուլիսՍեպտեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Համայնք Կապան

Անվտանգություն, կրթություն և ժողովրդավարություն. հանրային քննարկում Դավիթ Բեկում

by mediapoint
Ապրիլ 27, 2026
0

 

1 of 6
- +

1.

2.

3.

4.

5.

6.

2026 թվականի ապրիլի 16-ին Կապան համայնքի սահմանամերձ Դավիթ Բեկ բնակավայրում «ԳորիսԼԱԲ» համայնքային զարգացման կենտրոն ՀԿ-ն կազմակերպել էր հանրային քննարկում՝ «Անվտանգությունն ու ժողովրդավարությունը սահմանամերձ համայնքներում ԱԺ ընտրությունների համատեքստում․ ինչպես են դրանք ամրապնդում միմյանց» թեմայով։ Քննարկման փորձագետն էր Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը։

Հանդիպման հիմնական նպատակն էր վերլուծել, թե ինչպես կարող է ժողովրդավարական մասնակցությունը, հատկապես ընտրական գործընթացների միջոցով, ուժեղացնել սահմանամերձ բնակավայրի անվտանգությունը։ Քննարկվեց նաև ընտրությունների ազդեցությունը մարդկանց վստահության, տեղեկատվության մատչելիության, համայնքային դիմակայունության վրա։

Չնայած անվտանգությունը համարվում է բնակավայրի թիվ մեկ առաջնահերթություն, Դավիթ Բեկի բնակիչները դրսևորում են բարձր տոկունություն և չեն տրտնջում ստեղծված իրավիճակից։

Հատկանշական է, որ Դավիթ Բեկում բնակիչները բավական տեղեկացված են իրենց բնակավայրում իրականացվող պետական ներդրումային ծրագրերի մասին, ինչը հաճախ չի հանդիպում հեռավոր համայնքներում։

Քննարկման ամենասուր թեմաներից մեկը դպրոցների հնարավոր օպտիմալացումն էր։ Դավիթ Բեկի դպրոցում այսօր սովորում է 55 աշակերտ։  Քննարկման մասնակիցները մտագոհված են, որ հնարավոր փակումը, այսինքն Արծվանիկի դպրոցի հետ միավորումը կարող է խթանել արտագաղթը։ Դպրոցի բացակայությունը բացասական կանդրադառնա սահմանամերձ բնակավայրերում բնակարանաշինության պետական աջակցության ծրագրի իրականացման  վրա, քանի որ ծրագրի շահառու ընտանիքներում երկու անչափահաս երեխայի առկայությունը  պարտադիր պայման է։ Մտահոգության առկա է նաև, նոր դպրոցի տեղանքը, քանի որ այն գտնվում է Կապանի լեռնահարստացման կոմբինատի պոչամբարի հարևանությամբ։

Քննարկման ընթացքում բնակիչներն անկաշկանդ խոսեցին ընտրական մշակույթի և իշխանությունների հետ հարաբերությունների մասին։ Նշվեց, որ միայն ազատ քվեարկությունը բավարար չէ արդար ընտրությունների համար. անհրաժեշտ է բացառել ճնշումները և բարձրացնել մասնակցության մակարդակը։

Փորձագետ Լևոն Բարսեղյանը բոլոր բարձրացված հարցերը՝ սահմանային անվտանգությունից մինչև ապաստարանների բացակայություն, դիտարկեց ժողովրդավարության տեսանկյունից։ Նա ներկայացրեց այն գործիքները, որոնց միջոցով հնարավոր է հասնել խնդիրների լուծմանը՝ ընտրություններին ակտիվ մասնակցության և պաշտոնյաներից հաշվետվողականություն պահանջելու շնորհիվ ։

***

Այս հրապարակումը պատրաստվել է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի (ԺԶՀ) աջակցությամբ՝ «Գործընկերություն հանուն ժողովրդավարության» ծրագրի շրջանակում: Այս փաստաթղթի բովանդակության համար պատասխանատվությունը կրում է «ԳորիսԼԱԲ» համայնքային զարգացման կենտրոն ՀԿ-ն, և այն ոչ մի դեպքում չի կարող համարվել ԺԶՀ դիրքորոշումը։

 

 

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Recent News

    Ծաղիկը էժանացել է, բայց ոչ ինքնարժեքից․ երկու տեսակետ՝ մեկ շուկայում

    Ծաղիկը էժանացել է, բայց ոչ ինքնարժեքից․ երկու տեսակետ՝ մեկ շուկայում

    Օգոստոս 14, 2026
    Վահագնի մեղուները սահմաններ չեն ճանաչում

    Վահագնի մեղուները սահմաններ չեն ճանաչում

    Օգոստոս 13, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.