Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Սեպտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
« ՕգոստոսՀոկտեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Սեպտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
« ՕգոստոսՀոկտեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Իրազեկում

Սյունիքի թեմայի քաղաքական մանիպուլյացիան և ժողովրդավարական ռիսկերը. քննարկում Կապանում

by mediapoint
Ապրիլ 29, 2026
0

 

1 of 6
- +

1.

2.

3.

4.

5.

6.

Սյունիքի մարզկենտրոն Կապանում ԳորիսԼԱԲ-ը կազմակերպել էր  «Սյունիքի թեմայի քաղաքական մանիպուլյացիան և ժողովրդավարական ռիսկերը » թեմայով քննարկում։

Միջոցառման նպատակն էր վերլուծել Սյունիքի շուրջ ձևավորվող ապատեղեկատվական և մանիպուլյատիվ նարատիվները ժողովրդավարության տեսանկյունից: Քննարկվեց, թե ինչպես են քաղաքական ուժերն ու գործիչները Սյունիքի թեման մեդիայում օգտագործում սեփական օրակարգերն առաջ մղելու համար, և ինչպես է դա ազդում հանրային քննարկման որակի, տեղեկացված ընտրության ու ժողովրդավարական ինստիտուտների նկատմամբ վստահության վրա:

Քննարկման ընթացքում մասնակիցներին ներկայացվեց «ProElect-Արևելյան գործընկերությունում ընտրական գործընթացների հաշվետվողականության խթանում քաղաքացիական հասարակության դերակատարների մասնակցության և կարողությունների զարգացման միջոցով» ծրագրի շրջանակներում ԳորիսԼԱԲ-ի կողմից իրականացվող Սյունիքի շուրջ ձևավորվող քաղաքական նարատիվների մեդիա մշտադիտարկման նախնական արդյունքները:

Զեկույցը ներկայացրեց ծրագրի փորձագետ Հայկ Աբրահամյանը:  Ուսումնասիրությունն իրականացվել է 2026 թվականի մարտ ամսվա ընթացքում՝ ընդգրկելով տարբեր ձևաչափերով շուրջ 70 մեդիա նյութ ՝ լուր, հարցազրույց, տեսանյութ և մեկնաբանություն:

Վերլուծության արդյունքում պարզվել է, որ Սյունիքի թեման մեդիա խոսույթում հիմնականում ներկայացվում է մի քանի գերակա համատեքստերում՝ անվտանգություն, խաղաղություն, ինքնիշխանություն և ներքաղաքական պայքար: Մարզը հազվադեպ է ներկայացվում զարգացման տեսանկյունից, և առավելապես դիտարկվում է որպես քաղաքական և անվտանգային բախումների կենտրոն:

Ներկայացման ընթացքում շեշտվեցին շրջանառվող հիմնական նարատիվները՝ «Սյունիքը հանձնում են», «ազգային կործանման վտանգ», «արտաքին ուժերի ազդեցություն» ,«խաղաղություն և հարմարվողականություն»  և այլն։

Քննարկման ընթացքում նշվեց, որ այս խոսույթները կարող են լինել նպատակաուղղված՝ քաղաքական օրակարգեր ծավալելու համար, կամ վնասակար՝ շփոթեցնելու կամ խտրականության նոր ձևեր առաջացնելու նպատակով։ Այդ պատճառով էլ հարցի շուրջ կարծիքները տարբեր էին. մերժողականներն ընդգծում էին մեդիայի պոպուլիստական և շահարկող բնույթը, որի պատճառով հանրային զգայունությունը խեղաթյուրվում է, իսկ կառուցողականները շեշտում էին պատասխանատու լրագրության, բազմակողմանի լուսաբանման և մեդիագրագիտության կարևորությունը, որը կարող է ընտրողներին տեղեկացված և քննադատական մտածող դարձնել։

***

Սույն նյութը հրապարակվել է «Սյունիքը՝ ընտրական օրակարգում» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրն իրականացվում է «ԳորիսԼԱԲ» համայնքային զարգացման կենտրոն ՀԿ կողմից «ProElect-Արևելյան գործընկերությունում ընտրական գործընթացների հաշվետվողականության խթանում քաղաքացիական հասարակության դերակատարների մասնակցության և կարողությունների զարգացման միջոցով» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Transatlantic Foundation-ի և ERIM-ի գործընկերությամբ և ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։ 

Ծրագրի նպատակն է ապահովել՝ Արևելյան գործընկերության երկրների քաղաքացիական հասարակության դերակատարները ներգրավված, կարողունակ և տեղեկացված լինեն ընտրությունների մշտադիտարկման, ինչպես նաև ժողովրդավարական հաշվետվողականության մեխանիզմների խթանման մասին։

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Recent News

    Միայնության դուռը բացողները  կամ ինչպես է Գորիսում գործում տարեցների տնային խնամքի ծառայությունը

    Միայնության դուռը բացողները կամ ինչպես է Գորիսում գործում տարեցների տնային խնամքի ծառայությունը

    Սեպտեմբեր 10, 2026
    Առաջիկա ՏԻՄ ընտրություններում Գորիսի ավագանին կունենա 27 անդամ

    ՏԻՄ համամասնական ընտրություններ Սյունիքի մարզի Գորիս և Մեղրի համայնքներում

    Սեպտեմբեր 9, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.