Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Հոկտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ՍեպտեմբերՆոյեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Հոկտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ՍեպտեմբերՆոյեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Հասարակություն

«Ուժեղ Հայաստան» դաշինքը նախընտրական հանդիպում անցկացրեց Գորիսում.

by Ալինա Վարդանյան
Մայիս 19, 2026
0

 

1 of 4
- +

1.

2.

3.

4.

Առաջիկա խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակներում Սյունիք էր այցելել «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի գլխավորությամբ։ Նախընտրական հանդիպման ընթացքում ներկայացվեցին դաշինքի ծրագրային հիմնական ուղղությունները, այդ թվում՝ Հայաստանում 300 հազար նոր աշխատատեղերի ստեղծումը և տուրիզմի ոլորտում մեկ միլիարդ դոլարի ներդրումների ներգրավումը, որից, ըստ դաշինքի ներկայացուցիչների, պետք է օգտվի նաև Գորիս համայնքը։
Հանդիպման ընթացքում ելույթներով հանդես եկան դաշինքի ներկայացուցիչներ Նարեկ Կարապետյանը, Իրինա Յոլյանը, Էդգար Ղազարյանը, Արթուր Միքայելյանը և Արամ Վարդևանյանը։ Նրանք անդրադարձան Սյունիքի անվտանգային մարտահրավերներին՝ ընդգծելով, որ մարզի անվտանգության, այդ թվում՝ ճանապարհային անվտանգության հարցերում դեռևս անհրաժեշտ են հստակ երաշխիքներ։
Կրթության ոլորտի վերաբերյալ նշվեց, որ մարզում գործող համալսարանը պետք է շարունակի իր գործունեությունը, իսկ հետագայում վերածվի տեխնոլոգիական համալսարանի՝ ներգրավելով տարբեր տեխնոլոգիական ընկերությունների։ Պաշտպանության ոլորտի մասին խոսելիս դաշինքի ներկայացուցիչները շեշտեցին, որ բանակը պետք է լինի պետության գլխավոր հենասյունը, իսկ Սյունիքը՝ այդ համակարգի կարևոր հատվածը։
Դաշինքի ներկայացրած ծրագրային առաջնահերթությունների թվում նշվեցին նաև նոր հարկային քաղաքականության ձևավորումը, գյուղատնտեսական արտադրանքի մթերման կետերի ստեղծումը և ներդրումային քաղաքականության խթանումը։
Հանդիպումից հետո «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչներն ու համակիրները երթով քայլեցին Գորիսի փողոցներում։
Ալինա Վարդանյան
ShareTweetShare
  • Recent News

    Կանխարգելումից մինչև բուժում․ Գորիսում գործող «Կարագյոզյան» կլինիկայի առաքելությունը

    Կանխարգելումից մինչև բուժում․ Գորիսում գործող «Կարագյոզյան» կլինիկայի առաքելությունը

    Հոկտեմբեր 1, 2026
    Տեղի ունեցավ Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) հիմնադրման 10-ամյակին նվիրված աշխատաժողով

    Տեղի ունեցավ Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) հիմնադրման 10-ամյակին նվիրված աշխատաժողով

    Սեպտեմբեր 29, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.