Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Մայիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« ԱպրիլՀունիս »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Մայիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« ԱպրիլՀունիս »
No Result
View All Result
Գլխավոր Հասարակություն

Սահմանամերձ բնակավայրերի ներքին ու արտաքին մարտահրավերներն ու զարգացման հեռանկարները

by Անահիտ Բաղդասարյան
Մայիս 21, 2026
0

«ԳորիսԼԱԲ» համայնքային զարգացման կենտրոն ՀԿ-ն Բարձրավանում կազմակերպել էր Բարձրավան բնակավայրի ներքին և արտաքին խնդիրները, ժողովրդավարական մասնակցության, անվտանգության, ենթակառուցվածքների և համայնքային զարգացման հարցերը թեմայով հանրային քննարկում։

Քննարկմանը մասնակցել են Բարձրավան, Որոտան, Շուռնուխ  բնակավայրերի բնակիչներ, ինչպես նաև Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի տնօրեն Նաիրա Սուլթանյանը,  փորձագետ Սամվել Մելիքսեթյանը։

Հանդիպման նպատակն էր բնակիչների հետ քննարկել ժողովրդավարության, համայնքային մասնակցության, բնակավայրի զարգացման, անվտանգության և տարածաշրջանային հաղորդակցությունների բացման հնարավոր ազդեցությունների վերաբերյալ հարցեր։

Քննարկման ընթացքում առանձնացվեցին բնակավայրի ներքին և արտաքին հիմնական խնդիրները, ինչպես նաև բնակիչների մտահոգություններն ու առաջարկությունները։

 

1 of 8
- +

1.

2.

3.

4.

5.

6.

7.

8.

Ներքին մարտահրավերներ․ ճանապարհներից մինչև դպրոցի պահպանում 

Բնակիչների կողմից վերհանված ներքին խնդիրների առաջնագծում ենթակառուցվածքային բացերն են։ Որպես գյուղի առաջնահերթ խնդիր, նշվել է անբարեկարգ ճանապարհների մասին, այն դժվարանցանելի է հատկապես ձմռանը։ Այս հարցով պայմանավորված խնդիրներ են առաջանում  նաև գյուղմթերքի իրացման կազմակերպման գործում։ Հաջորդ խնդիրները ևս կապված են համայնքի տնտեսական զարգացման հետ։ Ոռոգման ջրի բացակայությունը, բիզնեսի զարգացման համար ներդրումային միջավայրի ոչ բավարար պայմանները պատճառ են դարձել տասնյակ երիտասարդների արտագաղթի համար։

Բարձրավանի դպրոցում, օրինակ, 17 աշակերտ է սովորում, երեք երեխա նախակրթարան է հաճախում։ Դեռևս հստակ որոշում չկա գյուղի դպրոցն օպտիմալացնելու  մասին, սակայն ծնողներն արդեն մտավախություն ունեն, որ այն կարող է փակվել,  և այդ հարցում նրանց դիրքորոշումը կտրուկ է․ նրանց կարծիքով դպրոցի պահպանումը ռազմավարական նշանակություն ունի, և անթույլատրելի են համարում օպտիմալացման կամ երեխաներին այլ գյուղի դպրոց տեղափոխելու գաղափարը, քանի որ մոտ 15 կիլոմետր ճանապարհ անցնելը, հատկապես տարրական դասարանների երեխաների համար, աշխարհագրական ու անվտանգային տեսանկյունից լրացուցիչ վախեր է առաջացնում։  Նույն մտավախությունն ունեն նաև Որոտանից, Շուռնուխից քննարկման մասնակիցները։

 Արտաքին օրակարգ և անվտանգության հստակ երաշխիքների պահանջ

Քննարկման երկրորդ առանցքային թեման վերաբերում էր տարածաշրջանային անվտանգությանը և հաղորդակցության նոր ուղիների հնարավորություններին։ Սահմանների բացման վերաբերյալ քննարկման մասնակիցները մտավախություն ունեն, որ դա կարող է վտանգել ամբողջ Սյունիքի անվտանգությունը։ Որպես հստակ դիրքորոշում՝ բնակիչներն ընդգծել են, որ Հայաստանի տարածքով անցնող ցանկացած ճանապարհ կամ երկաթուղի պետք է գտնվի բացառապես հայկական կողմի վերահսկողության ներքո։

Փորձագետ Սամվել Մելիքսեթյանը պարզաբանեց, որ քննարկվող տարբերակներում խոսքը Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի իրավազորության պահպանման մասին է։ Նա ընդգծեց, որ եթե հաղորդակցությունները բացվեն, ապա Հայաստանի տարածքով անցնող հատվածներում որոշումները պետք է կայացնի հայկական կողմը՝ ՀՀ օրենսդրության և իրավապահ մարմինների մասնակցությամբ։

 Մասնակցային կառավարում և զարգացման ներուժ

ԺԶՀ տնօրեն Նաիրա Սուլթանյանն իր խոսքում անդրադարձավժողովրդավարական արժեքներին՝ ընդգծելով, որ ժողովրդավարությունը չպետք է ընկալվի որպես օտար տարր։ Եվրոպական հաջողված գյուղերի փորձը ցույց է տալիս, որ զարգացման հիմքը հենց մասնակցային կառավարումն է, երբ բնակիչներն իրենք են բարձրաձայնում խնդիրներն ու մասնակցում որոշումների կայացմանը։

Բնակիչները շեշտում են թիրախ երեք գյուղերի զարգացման մեծ ներուժը, հատկապես պատմամշակութային արժեքների ներկայացման, հյուրատնային բիզնեսի և արկածային տուրիզմի ոլորտում։ Սակայն այսօր առկա է տեղեկատվական ու գիտելիքների բաց։ Օրինակ՝ պետական աջակցության որոշ ծրագրեր (ինչպիսին է 16 միլիոն դրամի ծրագիրը) հասանելի չեն գյուղացիներին, քանի որ նախապայմանները (հողատարածքի ձեռքբերում, սեփական միջոցների համաֆինանսավորում) անիրագործելի են տեղի բնակիչների համար։

***

Այս hոդվածը պատրաստվել է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի (ԺԶՀ) աջակցությամբ՝ «Գործընկերություն հանուն ժողովրդավարության» ծրագրի շրջանակում: Հոդվածի բովանդակության համար պատասխանավություն է կրում «ԳորիսԼԱԲ» համայնքային զարգացման կենտրոն ՀԿ-ն և պարտադիր չէ, որ այն արտացոլի ԺԶՀ-ի պաշտոնական դիրքորոշումը:

Անահիտ Բաղդասարյան

Լրագրող

ShareTweetShare
  • Վերջին Նորությունները

    Սահմանամերձ բնակավայրերի ներքին ու արտաքին մարտահրավերներն ու զարգացման հեռանկարները
    Հասարակություն

    Սահմանամերձ բնակավայրերի ներքին ու արտաքին մարտահրավերներն ու զարգացման հեռանկարները

    Մայիս 21, 2026
    «Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը Գորիսում ներկայացրել է իր նախընտրական ծրագիրը
    Հասարակություն

    «Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը Գորիսում ներկայացրել է իր նախընտրական ծրագիրը

    Մայիս 19, 2026
    «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Գորիսում  ներկայացրել է իր նախընտրական ծրագիրը
    Հասարակություն

    «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Գորիսում ներկայացրել է իր նախընտրական ծրագիրը

    Մայիս 19, 2026
    «Հանրապետություն» կուսակցության նախընտրական քարոզարշավը Գորիսում.
    Հասարակություն

    «Հանրապետություն» կուսակցության նախընտրական քարոզարշավը Գորիսում.

    Մայիս 19, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.