Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Հուլիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՀունիսՕգոստոս »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Հուլիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՀունիսՕգոստոս »
No Result
View All Result
Գլխավոր Հասարակություն

Թիվ 34 ընտրատարածքն ամփոփում է Աժ ընտրությունների քվեարկությունը

by Անահիտ Բաղդասարյան
Հունիս 14, 2026
0

2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանում կայացան Ազգային ժողովի ընտրություններ։ Ընտրական գործընթացների, արձանագրված խախտումների, վերահաշվարկների և տեղամասերում տիրող իրավիճակի մասին զրուցել ենք թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Արմինե Անդրանիկյանի հետ։

Արմինե Անդրանիկյանի գնահատմամբ , քվերակության նախապատրաստական աշխատանքներից մինչև արդյունքների ամփոփման փուլ, աշխատանքները հարթ են անցել, հանձնաժողովի յոթ անդամները հետևել են են ընտրատարածքում ընդգրկված Գորիսի, Տեղի, Տաթևի, Սիսիանի տարածքներում տեղակայված ընդհանուր հաշվով յոթանասունհինք   տեղամասի աշխատանքներին։

Անդրադառնալով ընտրական գործընթացին՝ տիկին Անդրանիկյանը նշում է. «Թիվ 34 ԸԸՀ-ում եղել են օրենսգրքով նախատեսված գրեթե բոլոր դեպքերը. ունեցել ենք և՛ քրեակատարողական հիմնարկում ձևավորված տեղամաս, և՛ շրջիկ արկղ, ինչպես նաև զինծառայողների համար նախատեսված փակ ծրարներ»։

Ընտրությունների կազմակերպման հաջողության պայմաններից մեկը տեղամասային հանձնաժողովների անդամների երկփուլանի վերապատրաստումներն էին, որտեղ առանցքում եղել են ոչ միայն ընտրական ընթացակարգերի ուսուցումը, այլև բարեվարքությունը, էթիկայի կանոններն ու շփման կուլտուրան։ Չնայած այս պատրաստվածությանը, գործընթացն անմասն չի մնացել տեխնիկական վրիպակներից։  Տասնյոթ տեղամասում անցկացված վերահաշվարկների արդյունքում վերանայվել են որոշ արդյունքներ։ Օրինակ՝ տեղամասերում ծրարի մեջ ծալված քվեաթերթիկները սխալմամբ համարվել են անվավեր, մինչդեռ ըստ օրենսգրքի՝ դրանք վավեր նմուշներ են, իսկ որոշ քվեաթերթիկների վրա առկա են եղել ավելորդ գրառումներ։ Վերահաշվարկի արդյունքներով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ձայներն ավելացել են 6-ով, «Միասնության թևեր» կուսակցությանը պակասել է 1-ով, «ԴՕԿ»-ինը՝ 1-ով, «Հայաստան» դաշինքինը՝ 2-ով և «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը՝ 2 ձայնով։

Արմինե Անդրանիկյան

Պարզվում է, որ ընտրական հանձնաժողովները հաճախ ստիպված են լինում օրենքից բացի նաև իրավիճակային լուծումներ գտնել, ինչպես օրինակ, բողոքարկողներից մեկի դեպքում կուսակցության ներկայացուցչի բացակայության դեպքում, չնայած կարող էին այդ հիմքով չվերահաշվարկել, այնուամենայնիվ հանձնաժողովը որոշում է կայացրել անճշտությունը ստուգելու համար վերահաշվարկ իրականացնել։ Նույնպիսի մոտեցում է կիրառվել նաև թիվ 34/41 տեղամասում, որտեղ համացանցում տարածված տեսանյութի միջոցով ապատեղեկատվություն է տարածվել, թե իբր հանձնաժողովի նախագահը խախտում կատարել։ Այս դեպքում ևս սեփական նախաձեռնությամբ պարկի բացումն ու վերահաշվարկը ապացուցեցին, որ տեղամասում ամեն ինչ եղել է օրենքի սահմաններում։

Ընտրական պրոցեսի մասնակիցների վարքագծային վերլուծությունը ցույց է տալիս հստակ ջրբաժան միջազգային ու տեղական դիտորդների և կուսակցությունների վստահված անձանց միջև։ Եթե դիտորդները գնահատվում են որպես պատրաստված գործընկերներ, ապա վստահված անձանց ինստիտուտը լրջագույն խնդիրներ է առաջացնում։ Գլխավոր բացթողումը նրանց կողմից սեփական իրավունքների և պարտականությունների անիրազեկվածությունն է, որի պատճառով երբեմն վեճեր են առաջանում տեղամասերում։

Այս համատեքստում հասունացել է համակարգային փոփոխության անհրաժեշտությունը։ Որպես լուծում՝ թիվ 34 ԸԸՀ նախագահը հանդես է գալիս օրենսդրական նախաձեռնության առաջարկով, որը ներկայացնելու է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին. «Ես անգամ առաջարկել եմ, էլի եմ առաջարկելու Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, որ վստահված անձինք նույնպես լիցենզավորվեն, իրենց իրավունքներին և պարտականություններին ծանոթանան»։

Ազգային ժողովի ընտրությունների փորձը թիվ 34 ընտրատարածքի համար փորձառություն է աշնանը Սյունիքում կայանալիք ՏԻՄ ընտրությունների  գործընթացի կազմակերպման համար։

Թիվ 34 ԸԸՀ-ի գրացած նախնական արդյունքները
Անահիտ Բաղդասարյան

Լրագրող

ShareTweetShare
  • Վերջին Նորությունները

    Ամառային արձակուրդներ․ ինչ ուղղություններ են ընտրում գորիսեցիները
    Գորիս

    Ամառային արձակուրդներ․ ինչ ուղղություններ են ընտրում գորիսեցիները

    Հուլիս 16, 2026
    Գորիսի թատրոնը 90 տարեկան է․ Արվեստի կենդանի պատմություն
    Գորիս

    Գորիսի թատրոնը 90 տարեկան է․ Արվեստի կենդանի պատմություն

    Հուլիս 10, 2026
    Գորիսում քննարկվել են դպրոցների կառավարման համակարգում սպասվող փոփոխությունները
    Հասարակություն

    Գորիսում քննարկվել են դպրոցների կառավարման համակարգում սպասվող փոփոխությունները

    Հուլիս 3, 2026
    Սյունիքի նոր զարկերակը. Տաթև-Լծեն-Շամբ ճանապարհը՝ ռազմավարական այլընտրանքից մինչև զբոսաշրջային հեռանկար
    Համայնք

    Սյունիքի ճանապարհների ռազմավարական ու տնտեսական «մաթեմատիկան»

    Հունիս 24, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.