Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Հոկտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ՍեպտեմբերՆոյեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Հոկտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ՍեպտեմբերՆոյեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Համայնք Գորիս

Գորիսի թատրոնը 90 տարեկան է․ Արվեստի կենդանի պատմություն

by Ալինա Վարդանյան
Հուլիս 10, 2026
0

Գորիսի պետական դրամատիկական թատրոնը հիմնադրվել է 1936 թվականին։ 1944 թվականի ապրիլի 20-ին այն անվանակոչվել է հայ մեծանուն դերասան Վաղարշ Վաղարշյանի անունով, որը մշտական կապ է պահպանել թատրոնի հետ։ Այդ տարիներին և հետագայում, Վաղարշ Վաղարշյանի օրինակով, հայ բեմի նշանավոր վարպետներ Վահրամ Փափազյանը, Հրաչյա Ներսիսյանը, Ավետ Ավետիսյանը, Գուրգեն Ջանիբեկյանը և Դավիթ Մալյանը պարբերաբար հանդես են եկել Գորիսի բեմում՝ իրենց արվեստը ներկայացնելով տեղի հանդիսատեսին։

1961 թվականին թատրոնը դադարեցրել է գործունեությունը, իսկ 1985 թվականին վերաբացվել է։ Տարբեր տարիներին թատրոնի ստեղծագործական կազմը համալրվել է ինչպես ճանաչված արվեստագետներով, այնպես էլ Երևանից ժամանած երիտասարդ մասնագետներով։ 2004 թվականին, ԽՍՀՄ և ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի միջնորդությամբ, Գորիսում բացվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի մասնաճյուղը։ Այն կարևոր դեր է ունեցել թատրոնը տեղացի մասնագետներով համալրելու գործում։

Այսօր Գորիսի պետական դրամատիկական թատրոնի ստեղծագործական կազմի գերակշիռ մասը տեղացիներ են։ Թատրոնի խաղացանկը շարունակաբար համալրվում է նոր ներկայացումներով՝ պահպանելով քաղաքի մշակութային կյանքում իր կարևոր դերակատարությունը։

Թատրոնի հիմնադրման 90-ամյակի առթիվ հանդիպել և զրուցել ենք ստեղծագործական թիմի անդամների հետ։

Ալինա Վարդանյան
ShareTweetShare
  • Recent News

    Համայնքների վերախոշորացում․ ի՞նչ են ուզում ընտրողները, ի՞նչ են առաջարկում թեկնածուները

    Համայնքների վերախոշորացում․ ի՞նչ են ուզում ընտրողները, ի՞նչ են առաջարկում թեկնածուները

    Հոկտեմբեր 20, 2026
    Սյունիքի արյան կայանը՝ նոր  սարքավորումներով, բայց դոնորների կարիքով

    Սյունիքի արյան կայանը՝ նոր սարքավորումներով, բայց դոնորների կարիքով

    Հոկտեմբեր 11, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.